(ուժը կորցրել է 15.08.08 թիվ 618-Ա որոշում)
i
041.0599.040806
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2006 թվականի N 599-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցի 3-րդ կետը`
1. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչ
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ):
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված հանրապետական գործադիր մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ