(ուժը կորցրել է 18.09.07 թիվ 294-Ն որոշում)
i
050.0190.080806
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»         08           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006236
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 մայիսի 2006 թվականի N 190-Ն
 
i
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վերաապահովագրողների հուսալի համարելու չափանիշները սահմանելու կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վերաապահովագրության պայմանագրերի կողմ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 124-Ն որոշման 1.5 կետի պահանջների համաձայն հուսալի ճանաչված վերաապահովագրողները համարվում են հուսալի` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
 
Հավելված 1
 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի մայիսի 10-ի
թիվ 190-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
 
1. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը համարվում է հուսալի, եթե սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից` հաշվետու ամսաթվի դրությամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերաապահովագրողների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության) նրան տրված վարկանիշը ցածր չէ հետևյալ վարկանշային դասակարգումից`
 
     - Ստանդարտ և  Փուրզ         ԲԲԲ
     - Մուդիզ                    Բաա2
     - Ա. Մ. Բեստ                Բ+
     - Դաֆֆ և  Ֆելփզ             ԲԲԲ
     - Վեիսս                     Բ
     - Ֆիթչ                      ԲԲԲ
 
2. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողի վարկանշային գնահատականը ճանաչվում է, եթե այն հրապարակված է վերաապահովագրողի գրանցման վայրի (գործելու) երկրի համապատասխան լիազոր մարմնի կամ այդ վարկանշող կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն կարգի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ վերաապահովագրողները համարվում են հուսալի: