(ուժը կորցրել է 30.10.2025 թիվ 1511-Ն որոշում)
i
040.1722.121206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1722-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Նոյեմբերյանի քաղաքային համայնքի ղեկավարին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
._________________________________________________________________________.
| Հավելված |
| ՀՀ կառավարության |
| 2006 թվականի նոյեմբերի 30-ի |
| N 1722-Ն որոշման |
| |
| |
| |
| ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ |
| ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) |
| ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ |
| |
| |
._________________________________________________________________________.
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Գլխավոր հատակագծի նախագծման համար հիմք են ծառայել.
* ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:
* ՀՀ հողային օրենսգիրքը,
* ՀՀ անտառային օրենսգիրքը,
* Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքը,
* Շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրության հիմունքները:
* Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ Կառավարության 02.05.03 N 625 որոշմամբ):
* Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):
* Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Նոյեմբերյան քաղաքի գլխավոր հատակագծերը և քաղաքի տարբեր թաղամասերի կառուցապատման նախագծերը:
* ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Նոյեմբերյան քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Նոյեմբերյան քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:
* ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:
* «Հայհողշին» ՊՈԱԿ-ում մշակված հողօգտագործման քարտեզները:
* «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված (10 ապրիլի 2003թ. N 603-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:
* Նոյեմբերյան քաղաքային համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ 2005թ.):
Նախագծում հաշվի են առնված նաև ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի և Բնական և մշակութային ժառանգության պահպանման պիլոտային նախագծի դրույթները, ՍԵՄԱԹ-ի Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման հիմնադրային սկզբունքների, Օրհուսի կոնվենցիայի, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի, և այլ փաստաթղթերի միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները:
Նախագծի կազմը Տեքստային մաս Նախաբան Գլուխ 1 Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները 1. Ընդհանուր տեղեկություններ 2. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում 3. Տավուշի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքները 4. Տարածքի համալիր գնահատական 4.1. Նոյեմբերյան համայնքի բնական պայմանները 4.2. Համայնքի բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները 4.3. Շրջակա միջավայրի պահպանություն 4.3.1. Առկա վիճակը 4.3.2. Շրջակա միջավայրի բարելավման և պահպանության հիմնական ուղղությունները 5. Համայնքի պատմամշակութային հուշարձանները 6. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման հիմնական ուղղությունները 7. Տրանսպորտ 7.1. Նախաբան 7.2. Արտաքին տրանսպորտ 7.3. Ներքին տրանսպորտ 7.4. Արտաքին կապերի և փողոցային զարգացման հոսանքները 8. Ինժեներական սարքավորումներ 8.1. Ջրամատակարարում 8.2. Կենցաղային կոյուղի 8.3. Հեղեղատար կոյուղի 8.4. Ոռոգում 8.5. Գազամատակարարում և ջեռուցում 8.6. Էլեկտրամատակարարում 8.7. Կապի ցանցեր 9. Գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ Գլուխ 2 Գոտևորման նախագիծ Ներածություն 1. Նախագծի նպատակները 2. Կիրառման բնագավառը 3. Նախագծի կառուցվածքը 4. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ 5. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր 6. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) և սահմանափակումների հիմնավորումներ 7. Օգտագործման ձևերն ու սահմանափակումներն ըստ գոտիների 8. Կառուցապատման կանոններ 9. Տերմիններ և սահմանումներ: Գրաֆիկական մաս 1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում 2. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ/Հենակետային հատակագիծ 3. Տարածքի համալիր գնահատման հատակագիծ 4. Հիմնական ծրագիր 5. Տրանսպորտի ուրվագիծ 6. Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ 7. Սանիտարական և անվտանգության գոտիներ 8. Սեփականության սուբյեկտներ 9. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ 10. Գոտևորման նախագիծ
Նոյեմբերյան համայնքը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսային մասում 800-900 մ բարձրության վրա, Ոսկեփառի լեռնաշղթայի ստորին մասում, Կողբ գետի աջ վտակի հովտում: Համայնքի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 33,65 կմ2: Բնակչությունը` 5,5 հազ. մարդ:
Համայնքը տեղակայված է Երևանից` 198 կմ, Թբիլիսիից 98 կմ և մոտակա Այրում կայարանից` 22 կմ հեռավորության վրա: Արտաքին աշխարհի հետ համայնքը կապված է Երևան-Թբիլիսի երկաթուղով և Երևան-Ալավերդի-Թբիլիսի և Երևան-Իջևան-Թբիլիսի ավտոճանապարհներով:
Ռելիեֆը բարդ է, լանջերը թեք են, կտրտված, տարածքի կենտրոնական մասը հարթ է: Սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվում է 0.2-0.3 ց-ով:
Տարածքին հատուկ է տաք, չափավոր խոնավ, բարեխառն կլիման, մեղմ ձմեռով: Միջին տարեկան ջերմաստիճանը` 10.4 օC: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 541 մմ: Ձյան ծածկույթի հաստությունը ձմռանը տատանվում է 10-12 սմ սահմաններում: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է շուրջ 2100 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է շուրջ 45 կկալ/սմ2: Քամու միջին տարեկան արագությունը` 1.8 մ/վրկ: Ամբողջ տարվա ընթացքում գերակշռում են հարավ-արևմտյան և հյուսիս-արևելյան քամիները:
Կլիմայական պայմաններով և գեղատեսիլ լանդշաֆտով տարածաշրջանը համարվում է Հայաստանի գեղեցիկ վայրերից մեկը և վաղուց ի վեր ունի հրաշալի ամառանոցային վայրի համբավ: Տարածաշրջանը բնութագրվում է որպես կլիմայական կուրորտային գոտի: Համայնքի տարածքում մայիս ամսից մինչև հոկտեմբեր գերակշռում են կոմֆորտային պայմաններ կլիմայաբուժության համար:
Գլխավոր հատակագծով առաջարկվում է ստեղծել միասնական առողջարանային համալիր, պահպանելով և չխախտելով շրջապատի էկոլոգիական պատկերը և սահմանելով անտառների ռեկրեացիոն ծանրաբեռնվածության թույլատրելի նորմը` 3-5 մարդ/հա:
Քաղաքի տարածքային զարգացումը կապվում է մի շարք հատակագծային սահմանափակումների հետ, այն է` ռելիեֆի կտրվածությունը, խիստ թեքությունները, կառուցապատման համար պիտանի տարածքների գյուղատնտեսական օգտագործումը, ոչ բարենպաստ երկրաբանական պայմանները (սահքեր, սողանքներ, թույլ գրունտներ և այլն): Նոյեմբերյանի կառուցապատման հիմնական զանգվածը կազմում են անհատական կացարանները տնամերձ հողամասերով, որոնք շատ դեպքերում դեռ համակարգված չեն: Կազմավորված տեսք է ստացել քաղաքի կենտրոնական մասը, որի կորիզը կազմում են վարչական, առևտրական և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտները: Սակայն նաև այս օբյեկտների մեծամասնությունն ու բնակելի կառուցապատման մի զգալի զանգված վերակառուցման խիստ կարիք ունեն` ինչպես բարոյական և ֆիզիկական մաշվածության, այնպես էլ երկրաբանական գործընթացների ակտիվացման պատճառով: Շարունակվում է արտադրական տարածքների սեփականաշնորհման և վերապրոֆիլավորման գործընթացը: Քաղաքում առկա են, ռեզիստորների և պանրի գործարանները, փայտամշակման և այլ արտադրամասեր, ավտոտնտեսություններ:
Արդի տնտեսական-քաղաքական փուլի բարեփոխումները լայն հնարավորություն են տալիս համայնքի բնական (առողջարանային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ ռեսուրսների օգտագործման և տնտեսության «բազային» ճյուղերի, տարածաշրջանի գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական արտադրության զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման և աջակցման համար: Սակայն, այսօր, դեռևս բացակայում է տնտեսական առաջընթացի միասնական հեռանկարային ծրագրավորումը և առանձին ձեռնարկությունների բիզնես պլանավորումը: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնաբուծությամբ: Այդ պատճառով հեռանկարային բնակչության որոշումը ընդունված` ավանդական մեթոդների (աշխատանքային հաշվեկշռի, նպատակային կանխատեսումների և այլ մեթոդներ) կիրառմամբ այս փուլում դեռ հնարավոր չէ: Հաշվի առնելով վերոնշյալը, Նոյեմբերյան համայնքի բնակչության հեռանկարային աճը (բնակչության առավելագույն չափը) որոշված է` ելնելով հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից: Համայնքի հեռանկարային բնակչության առավելագույն թիվը ընդունվել է` 10 հազար մարդ, ինչը` ի նկատի ունենալով տարածքի դեմոգրաֆիական լրիվ տարողունակության պայմանը սահմանվել է նաև «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»: Միևնույն ժամանակ, քաղաքի բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետների նախատեսումը, կախված է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից:
Քաղաքի հատակագծային կառուցվածքը և գործառական գոտևորումը մշակվել են հաշվի առնելով բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման փոխկապակցված խնդիրների համալիրը: Տրվել են հատակագծային-տարածական զարգացման հիմնական ուղղությունները և առանձնացվել են տարածքի նպատակային օգտագործման ռեժիմները և գործառական գոտիները: Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով, վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:
Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները.
* քաղաքի միասնական հատակագծային կառուցվածքում ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,
* կառուցապատման խտությունների կանոնակարգում,
* նոր անտառապուրակային ռեկրեացիոն գոտիների և էկոմիջանցքների ձևավորում,
* սանիտարական գոտիների պահանջների պահպանում և կանաչ գոտիների ընդլայնում,
* սեյսմիկ վտանգի և սողանքների պայմաններում քաղաքի կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիության և կայունության ապահովում:
Նոր ստեղծվող բնակելի ֆոնդը ավելացվում է հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասերում անհատական ցածրահարկ տներով կառուցապատվող թաղամասերի կազմավորման միջոցով: Քանի որ Նոյեմբերյանը չունի տարածական ընդլայնման լայն հնարավորություններ, սահմանային` մինչև 10 հազար մարդ զարգացումը հնարավոր է միայն գոյություն ունեցող կառուցապատման խտության բարձրացման և թաղամասերի վերակառուցման կամ բնակվելու տարածքում առկա գյուղատնտեսական հողերի ներգրավման հաշվին: Այդ պատճառով առաջարկվում է հյուսիսային մուտքի մոտ արդեն բաշխված և, մասամբ, որպես տնամերձ հողամասեր օգտագործվող գյուղատնտեսական տարածքները, մոտավորապես` 30 հա, նույնպես պահուստավորել հետագա կառուցապատման կարիքների համար:
Հարավ-արևմտյան մասում ավտոմոբիլային շարժման համար նախատեսվում է նոր թունելային անցում, որը հեռանկարում թույլ կտա քաղաքի տարածքից դուրս հանել տարանցիկ ավտոմոբիլային հոսքերը: Հարմարավետ կապեր են ստեղծված նոր բնակելի թաղամասերի և ռեկրեացիոն տեղամասերի միջև: Առավելագույնս կանոնակարգվել է ներքին փողոցային և հետիոտն շարժման ցանցը, հասարակական սպասարկման օբյեկտների գոտիները և կանաչապատման համակարգը: Լրացվել է նախադպրոցական հիմնարկների ցանցը:
Նոյեմբերի 29-ի և Գագարինի փողոցների շրջակայքում կազմակերպվել է նոր սպորտային համալիր և ընդլայնվել է կանաչ գոտին:
Առավելագույնս կանոնակարգվել է ներքին փողոցային և հետիոտն շարժման ցանցը, հասարակական սպասարկման օբյեկտների գոտիները և կանաչապատման համակարգը: Լրացվել է նախադպրոցական հիմնարկների ցանցը: Հարավ-արևմտյան մասում նախատեսվում է նոր թունելային անցում, որը թույլ կտա քաղաքի տարածքից դուրս հանել տարանցիկ շարժումը: Կատարելագործելով ներքին փողոցային ցանցը, հարմարավետ կապեր են ստեղծված նոր բնակելի թաղամասերի և ռեկրեացիոն տեղամասերի միջև: Նոյեմբերի 29-ի և Գագարինի փողոցների շրջակայքում կազմակերպվել է նոր սպորտային համալիր և ընդլայնվել է կանաչ գոտին: Ստորև բերվում է հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային պահանջարկի հաշվարկը:
Որպես մոտակա օդանավակայան կարող է ծառայել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում կառուցվելիքը, որը սակայն, Տավուշի հոգսերը մասամբ կթեթևացնի: Քանի որ Մ-16-ն ամբողջ երկարությամբ անցնում է սահմանամերձ գոտիով, ուստի ռազմավարական տեսանկյունից այն պետք է կապել թիկունքի հետ: Դա կարելի է անել երկու ճանապարհով:
* Ոսկեպար գյուղից, Ջողաս գետի հովիտով բարձրանալ մինչև Գուգարաց լեռնաշղթա, կտրել այն 1730 մ նիշով, իջնել դեպի Աթան գյուղ և միանալ Դսեղ-Աթան հանրապետական նշանակության Հ-22 ճանապարհին: Մեկ այլ ճանապարհով Աթանից կարելի է հասնել Իջևան,
* Կողբ գյուղից, գետի հունով բարձրացնող դեպի Գուգարաց լեռնաշղթա, կտրել այն 1230 մ բարձրությամբ և Դեբեդ գետի հովիտը, Շնող-Թեղուտ ճանապարհով:
Մ-16 ճանապարհի Ջուջեվան-Նոյեմբերյան-Կողբ-Այրում հատվածը կտրում է Ոսկեպար, Գուգարաց լեռնաշղթաները: Ճանապարհն այդ հատվածում անչափ ոլորապտույտ է և անցնում է Նոյեմբերյանի ու Կողբի միջով: Ոսկեպատ և Գուգարաց լեռնաշղթաների տակ կառուցելով երկու` 2.4 և 2.1 կմ երկարությամբ թունելներ:
Հեռանկարում նախատեսվում է սեփական համակարգ` Չայկոշին գետի վրա կառուցելով 50.0 լ/վրկ արտադրողականությամբ խմելու ջրի մաքրման կայան: Ջուրը պոմպակայանով կտրվի ՕԿՋ և այնտեղից սպառողին: Ցանցը պետք է գոտևորվի, գոտիներում ճնշումը պետք է կարգավորվի ճնշման կարգավորման կփյուռներով և ջրամբարներով:
Նոյեմբերյան քաղաքը կոյուղացված է մասնակիորեն: Գոյություն ունեցող ցանցով հավաքված ջրերն առանց մաքրման թափվում է գետը: Նոյեմբերյան քաղաքի ռելիեֆը թելադրում է կոյուղու հավաքող ցանցը բաժանել երկու ավազանների: Առաջին ավազանի ջրերը պետք է տեղափոխվեն Դովեղ գյուղից 600 մ հեռավորության վրա նախատեսվող կոյուղու մաքրման կայան: Երկրորդ ավազանի ջրերը տեղափոխել Կողբ և Բերդավան գյուղերի ջրերի մաքրման կայան:
Ներկայումս Նոյեմբերյան քաղաքը լիարժեք հեղեղատար կոյուղի չունի և հալոցքի և անձրևաջրերը անկանոն ձևով առանց մաքրման թափվում են Աղստև գետը: Նոյեմբերյան քաղաքի ռելիեֆը հնարավորություն չի տալիս անձրևաջրերը և հալոցքի ջրերը հավաքել մեկ կետում և մեխանիկական մաքրումից հետո մղել գետը: Ինչպես և կենցաղային կեղտաջրերը պետք է հավաքել երկու ավազաններով և առաջին ավազանի ջրերը մաքրումից հետո թողնել գետը Դովեղ գյուղի մոտ, իսկ երկրորդ ավազանի անձրևաջրերը Բերդավան գյուղի մոտ:
Նոյեմբերյան քաղաքում նախատեսվում է ոռոգման համակարգի ստեղծում: Ոռոգման համակարգը կառուցելու և համապատասխան սարքերով սարքավորելու համար անհրաժեշտ է կառուցել 3 ջրընդունիչներ և բաշխման ցանց:
Գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ հեռանկարում բնական գազով պետք է ապահովվի.
ա) բոլոր բնակելի և հասարակական նշանակության այլ շենքերի (առողջարանային, կրթական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը,
բ) բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը,
գ) առողջապահական և հասարակական նշանակության այլ օբյեկտների տնտեսական կարիքների համար ջերմության պահանջարկը,
դ) արտադրական նշանակության օբյեկտների տնտեսական և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:
------------------------------
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում
Անհատական բնակելի տների ջեռուցումը նախատեսվում է իրականացնել անհատական բնակարանային կաթսաներով կամ գազի վառարաններով, իսկ տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման կարիքները ապահովելու համար բնակարաններում տեղադրվում են 4 օջախանի գազասալիկներ և գազի ջրատաքացուցիչներ:
Սննդի պատրաստումը բոլոր տեսակի բնակելի շենքերում իրականացվում է գազասալիկներով:
Դպրոցների, մսուր-մանկապարտեզների, հիվանդանոցային, հյուրանոցային և վարչական շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնական եղանակով նոր կառուցվող կամ գոյություն ունեցող ոչ մեծ հզորությամբ կաթսայատներից: Անվտանգության պայմաններից ելնելով այդ և հասարակական սննդի օբյեկտներում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրական էներգիայով:
Քաղաքի գործող էլեկտրական ցանցը նորմալ վիճակում պահպանելու համար առաջարկվում է հետևյալ միջոցառումներ ցանցի մասնակի վերանորոգում (մինչև 60%), համակարգային կորուստների նվազեցում, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոնից էլեկտրոնայինի:
Հետագա հեռախոսային ցանցի զարգացման համար նախատեսվում է տեղադրել թվային համակարգի հեռախոսային կայան 5400 հեռախոսահամարի համար:
Գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ
._________________________________________________________________________.
|Ցուցանիշը | |ներկա |ըստ գլխավոր |
| | | |հատակագծի |
| | | |առաջադր. |
| |_____________|____________|____________|
| |Չափի միավորը | | |
|_______________________________________________|____________|____________|
|1. Տարածքը | | |
|_______________________________________________|____________|____________|
|Համայնքի վարչական սահմաններում | | | |
|ընդգրկված հողերի ընդհանուր | | | |
|մակերեսը` ընդամենը |հա |4009.0 |4009.0 |
|_________________________________|_______________________________________|
|այդ թվում` | |
|_________________________________|_______________________________________|
|բնակավայրերի նախագծային |հա/տոկոս | |
|սահմաններում ընդգրկված հողեր |(ընդհանուր | |
| |տարածքից) | |
|_________________________________|_____________|_________________________|
|բնակավայրերի հողեր | | | |
|որից` | |262.1 |335 |
|_________________________________|_____________|____________|____________|
|բնակելի կառուցապատման | |179.8 |243.8 |
|_________________________________|_____________|____________|____________|
|հասարակական կառուցապատման | |14 |18.8 |
|_________________________________|_____________|____________|____________|
|խառը կառուցապատման | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|անօգտագործելի հողեր | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդհանուր օգտագործման, | |45 |37.4 |
|_________________________________|_______________________________________|
|որից` | |
|_________________________________|_______________________________________|
|ընդհանուր օգտագործման կանաչապատ | | | |
|տարածքներ | |32 |37.4 |
|_________________________________|_____________|____________|____________|
|փողոցներ, հրապարակներ | |23.3 |35 |
|_________________________________|_____________|____________|____________|
|այլ տարածքներ | |13 |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|այլ հողեր | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|արդյունաբերության, ընդերք | | | |
|օգտագործման և այլ արտադրական | | | |
|նշանակության հողեր | |8.3 |2.5 |
|_________________________________|_____________|____________|____________|
|որից` | | | |
|արտադրական օբյեկտների | |8.3 |2.5 |
|_________________________________|_____________|____________|____________|
|պահեստարանների | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդերքի օգտագործման | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|էներգետիկայի, կապի, տրանսպորտի | | | |
|կոմունալ ենթակառուցվածքների հողեր| |4.5 |4.5 |
|_________________________________|_______________________________________|
|որից` | |
|_________________________________|_______________________________________|
|էներգետիկայի | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|կապի | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|տրանսպորտի | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|կոմունալ ենթակառուցվածքների | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|հատուկ պահպանվող տարածքների հողեր| |2.8 |2.8 |
|_________________________________|_______________________________________|
|որից` | |
|_________________________________|_______________________________________|
|բնապահպանական | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|առողջարարական նպատակներով | | | |
|նախատեսված | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|հանգստի համար նախատեսված | |1.5 |1.5 |
|_________________________________|_____________|____________|____________|
|պատմական և մշակութային | |1.3 |1.3 |
|_________________________________|_____________|____________|____________|
|հատուկ նշանակության հողեր | |4.5 |4.5 |
|_________________________________|_____________|____________|____________|
|գյուղատնտեսական նշանակության | | | |
|հողեր | |2727.2 |2660.1 |
|_________________________________|_______________________________________|
|որից` | |
|_________________________________|_______________________________________|
|վարելահող | |1031 |1031 |
|_________________________________|_____________|____________|____________|
|բազմամյա տնկարկներ | |24 |24 |
|_________________________________|_____________|____________|____________|
|խոտհարքներ | |355.95 |355.95 |
|_________________________________|_____________|____________|____________|
|արոտավայրեր | |1012 |1012 |
|_________________________________|_____________|____________|____________|
|այլ հողատեսքեր | |304.25 |233.45 |
|_________________________________|_____________|____________|____________|
|անտառային հողեր | |847 |847 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ջրային հողեր | |10 |13.7 |
|_________________________________|_____________|____________|____________|
|պահուստային հողեր | |142.6 |142.6 |
|_________________________________|_____________|____________|____________|
|Բնակչության թիվը (հազ. մարդ) | |5.558 |10.000 |
|_________________________________|_____________|____________|____________|
|բնակչության խտությունը (հազ. | | | |
|մարդ/հա) | |13.6 |24.5 |
|_________________________________|_______________________________________|
|բնակչության տարիքային կազմը, այդ | |
|թվում` | |
|_________________________________|_______________________________________|
|մինչև 15 տարեկան երեխաներ (հազ. | | | |
|մարդ/տոկոս) | |1050/18.8 |1880 |
|_________________________________|_____________|____________|____________|
|աշխատունակ հասակի բնակչություն | |2534/45.5 |4550 |
|_________________________________|_____________|____________|____________|
|թոշակառու բնակչություն | |1098/19.7 |1970 |
|_________________________________________________________________________|
|4. Բնակելի ֆոնդը |
|_________________________________________________________________________|
|Ընդհանուր բնակելի ֆոնդը (հազ. քմ.| | | |
|ընդ. մակ.) |հազ. քմ |- |210000.0 |
|_________________________________|_____________|____________|____________|
|որից` | | | |
|_________________________________|_____________|____________|____________|
|բազմաբնակարան տներ (բն. մակ./%) | | | |
|(ընդ. բնակ. մակերեսից) | |- |- |
|_________________________________|_____________|____________|____________|
|մենատներ | | | |
|_________________________________|_____________|____________|____________|
|բնակչության միջին | | | |
|ապահովվածությունը բնակելի | | | |
|ընդհանուր մակերեսով (քմ/մարդ) |քմ/մարդ | |21 |
|_________________________________________________________________________|
|5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը |
|_________________________________________________________________________|
|Մանկական նախադպրոցական | | | |
|կազմակերպություններ (տեղ) |տեղ |190 |1000 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | |34.5 |100 |
|_________________________________|_____________|____________|____________|
|հանրակրթական դպրոցներ (տեղ) | |1526 |1800 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | |277.4 |180 |
|_________________________________|_____________|____________|____________|
|հիվանդանոցներ (մահճակալ) |մահճակալ |60 |60 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | |10.7 |6 |
|_________________________________|_____________|____________|____________|
| |հերթում | | |
|պոլիկլինիկաներ (հերթում հաճախում)|հաճախում |300 |300 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | |54 |30 |
|_________________________________|_____________|____________|____________|
| |քմ առևտրի | | |
|առևտրի (քմ առևտրի մակ.) |մակ | |3040 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | | |304 |
|_________________________________|_____________|____________|____________|
|կենցաղային սպասարկման (աշխ. տեղ) |աշխ. տեղ | |90 |
|_________________________________|_____________|____________|____________|
|ընդամենը/1000 մարդ | | |9 |
._________________________________________________________________________.
Նոյեմբերյանի համայնքի գոտևորման նախագիծ
Գոտևորման նախագծերում` հողերի գոտևորման միջոցով տրված են տարածքի գործառական, ծավալատարածական գոտիավորումները, գոտիներում կառուցապատումների սահմանափակումները և դրանց հիմնավորումները, կառուցապատման չափորոշիչները, կառուցապատման կանոնները` հետևյալ սխեմայով (կենտրոնական տեղամասի օրինակով): Գոտիներում սահմանվում են տարբեր ինտենսիվությամբ օգտագործվող հիմնական տարածքային միավորները, դրանց նախընտրելի հողօգտագործման ձևերը և կառուցապատման չափորոշիչները կառուցապատողների կողմից փուլ առ փուլ կառուցապատման համար, խրախուսելու տարածքի բազմաբնույթ օգտագործումը, ապահովելու համաքաղաքային համալիրների տեղաբաշխումը, ներդաշնակորեն ինտեգրելու հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ
Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ
Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ
Համայնքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման գոտի, ՀԳՎԳ
Բնապատկերային գոտի, ԲՊԳ
Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ
Հատուկ նշանակության գոտի, ՀՆԳ
Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ
Արտադրական գոտի, ԱԳ
Հատուկ պահպանման գոտի, ՀԳ
Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքների և սարքավորումների գոտիներ, ԿԻԳ
Բուֆեռային գոտի, ԲԳ
.______________________________________________________________________.
|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐ |ԱԿԳ|ԲԿԳ|ԽԿԳ|ՀԳՎԳ|ԲԳ |ՀՕԿԳ|ՀԳ |ԱՏԳ|ԱԳ |ՀՊԳ|
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Առանձնատներ տնամերձ | | | | | | | | | | |
|հողամասերով` | Թ | | Թ | | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բազմաբնակարանանոց տներ | | Թ | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Հյուրանոցներ (մինչև 200 | | | | | | | | | | |
|տեղ) | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Մոթելներ (առանց | | | | | | | | | | |
|սահմանափակումների) | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ճանապարհամերձ տներ (վարձ. | | | | | | | | | | |
|տրվող գյուղ. տներ) | Թ | | Թ | | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Հյուրանոցներ, մոթելներ, | | | | | | | | | | |
|(սահմանափակ կոնտինգենտով) | Թ | Թ | Թ | Թ | Թ | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Պանսիոնատներ, առողջարանային | | | | | | | | | | |
|մասնաշենքեր | | | | | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Մանկապարտեզներ, | | | | | | | | | | |
|մանկամսուրներ | Թ | Թ | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Վճարովի և կիրակնօրյա | | | | | | | | | | |
|դպրոցներ | | | Թ | | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Միջնակարգ դպրոցներ | Թ | Թ | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Համալսարաններ, ինստիտուտներ,| | | | | | | | | | |
|քոլեջներ, | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բուժական կաբինետներ, | Թ | Թ | Թ | Թ | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Պոլիկլինիկաներ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Քաղաքային նշանակության | | | | | | | | | | |
|վարչակառավարման հիմնարկներ, | | | | | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|դրանց գրասենյակներ (օֆիսներ)| | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Անհատական գրասենյակներ | | | | | | | | | | |
|(օֆիսներ), | Թ | Թ | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բանկեր, բորսաներ և | | | | | | | | | | |
|դրամավարկային այլ | | | | | | | | | | |
|հաստատություններ, դրանց | | | | | | | | | | |
|գրասենյակներ | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Փոստատներ, Կապի | | | | | | | | | | |
|բաժանմունքներ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ոստիկանական տեղամասեր, | | | Թ | Թ | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Վարսավիրանոցներ, | Թ | Թ | Թ | Թ | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Քիմմաքրման ընդունման կետեր, | | | | | | | | | | |
|Լվացքատներ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Կոշիկի, հագուստի և | | | | | | | | | | |
|կենցաղային տեխնիկայի | | | | | | | | | | |
|վերանորոգման արհեստանոցներ, | Թ | Թ | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Եկեղեցիներ, Մատուռներ, | | | | Թ | | | | | | Թ |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Այլ կառույցներ | | | | | | | | | | |
|եկեղեցականների համար, | | | | Թ | | | | | | Թ |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Գրադարաններ, թանգարաններ, | | | | | | | | | | |
|ցուցահանդեսներ, | | | | | | | | | | |
|պատկերասրահներ, արվեստի | | | | | | | | | | |
|սրահներ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ակումբներ և հասարակական | | | | | | | | | | |
|հավաքատեղիներ, գիշերային | | | | | | | | | | |
|ակումբներ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Թատրոններ և կինոթատրոններ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բուսաբանական, | | | | | | | | | | |
|կենդանաբանական, մշակույթի, | | | | | | | | | | |
|հանգստի և մանկական տարբեր | | | | | | | | | | |
|տիպի այգիներ, | | | | | Թ | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Կեգլախաղարաններ, սեղանի | | | | | | | | | | |
|թենիս, բիլիարդի դահլիճներ, | | | | | | | | | | |
|մարզադահլիճներ, | | | | | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Խաղադաշտեր, | | | | | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Մարզադաշտեր, | | | | | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բացօթյա ռեկրեացիոն | | | | | | | | | | |
|կառույցներ, լողի, թենիսի և | | | | | | | | | | |
|այլ ակումբներ, | | | | | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Պուրակներ անիվավոր | | | | | | | | | | |
|չմուշկների և այլնի համար, | | | | | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Հրաձգարաններ (տիրեր) | | | | Թ | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Սուպերմարքեթներ և | | | | | | | | | | |
|հանրախանութներ, | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Առևտրի կենտրոններ | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Մանրածախ առևտրի, խանութներ,| | | | | | | | | | |
|տաղավարներ, կրպակներ, | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ավտոպահեստամասերի վաճառք, | | | Թ | Թ | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Տոնավաճառներ, ֆերմերային | | | | | | | | | | |
|շուկաներ` բացառությամբ | | | | | | | | | | |
|կենդանիների վաճառքի, | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Կենդանի ձկների վաճառք, | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բացօթյա մեծածախ, մանրածախ | | | | | | | | | | |
|առևտուր, | | | | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ավանդական ուտեստների | | | | | | | | | | |
|խոհանոցներ, պանդոկներ, | | | | | | | | | | |
|խորտկարաններ, մառաններ, | | | | | | | | | | |
|ճաշարաններ, | | | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ռեստորաններ ոչ ավելի, քան 20| | | | | | | | | | |
|նստելատեղով, | Թ | Թ | Թ | Թ | | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Սրճարաններ և բարեր ոչ ավելի| | | | | | | | | | |
|քան 20 նստելատեղով, | Թ | Թ | Թ | Թ | | | Թ | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ռեստորաններ, սրճարաններ և | | | | | | | | | | |
|բարձր (առանց | | | | | | | | | | |
|սահմանափակումների), | | | | Թ | | Թ | Թ | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բացօթյա ռեստորաններ, բարեր, | | | | | | | | | | |
|սրճարաններ, | | | | Թ | | Թ | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Արագ պատրաստվող ուտեստների | | | | | | | | | | |
|խորտկարաններ: | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ |Թ | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Արտադրական մասնաշենքեր | | | | | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Փոքր բիզնեսի | | | | | | | | | | |
|արտադրություններ, որոնք | | | | | | | | | | |
|կապված չեն աղմուկի, | | | | | | | | | | |
|պայթուցիկ և հրդեհավտանգ | | | | | | | | | | |
|նյութերի և մթնոլորտի | | | | | | | | | | |
|աղտոտման (ծուխ, գազեր) հետ | Թ | Թ | Թ | Թ | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Հացի, հրուշակեղենի, | | | | | | | | | | |
|ըմպելիքի, մթերքների (բացի | | | | | | | | | | |
|մսի) արտադրություն, | Թ | Թ | Թ | | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Տնայնագործական | | | | | | | | | | |
|արտադրություն, սեփական | | | | | | | | | | |
|արտադրանքի առևտուր, | Թ | | Թ | | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Արհեստագործական արտադրամասեր| | | | | | | | | | |
|և արհեստանոցներ (ավանդական | | | | | | | | | | |
|իրերի արտադրություն), | Թ | Թ | Թ | | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Պահեստներ | | | | | | | | | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Գերեզմանատներ: | | | | | | | | | | Թ |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ավտոբուսային կայարաններ, | | | | | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Տրանսպորտի հավաքակայաններ և | | | | | | | | | | |
|կառույցներ, | | | | | | | | Թ | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Բենզալիցքավորման կայաններ, | | | | | | | | Թ | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ավտոկանգառներ, | | | | | | | | Թ | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Ավտոտնակներ | Թ | Թ | | | | | | Թ | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Գյուղատնտեսական աշխատանքներ | | | | | | | | | | |
|(այգեգործություն), | Թ | | | | Թ | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Գյուղատնտեսական աշխատանքներ | | | | | | | | | | |
|(անասնապահական համալիրներ | | | | | | | | | | |
|ընտանի կենդանիների բուծում, | | | | | | | | | | |
|բուժում, վաճառք), | | | | | Թ | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
|Տնկարաններ, Անտառային | | | | | | | | | | |
|տնտեսություն, | | | | | Թ | | | | | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
| Կրպակներ, | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
| Տաղավարներ, | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ |
|____________________________|___|___|___|____|___|____|___|___|___|___|
| Ճարտարապետական փոքր ձևեր: | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ |
.______________________________________________________________________.
* թույլատրված օգտագործման ձևեր` Թ
* չի թույլատրվում ._.
._.