(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.1109.020806
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «02»         08           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006226
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 նոյեմբերի 2005 թվականի N 1109-Ն
 
«ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-8.2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2 սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.
սահմանել հսկողություն «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
 
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2005թ. «24» նոյեմբերի
N 1109-Ն հրամանով
 
ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-8.2
 
1. Կիրառման ոլորտ
i
(1-ին գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 45-Ն հրաման)
 
2. Ընդհանուր դրույթներ
(2-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 45-Ն հրաման)
 
3. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպության տարածքին, արտադրական
սենքերի միկրոկլիմային, լուսավորությանը ներկայացվող հիգիենիկ
պահանջներ
 
3.1 ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների սանիտարական պաշտպանական գոտու չափսերին, սենքերին, կառույցներին ներկայացվող ծավալա-հատակագծային և կառուցվածքային հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն «Արտադրական կազմակերպությունների նախագծման» 245-71 ՍՆ սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.01թ N 82 հրամանով, պետ. գրանցում N 11701172) պահանջների:
3.2. Կազմակերպության տարածքը պետք է լինի բարեկարգ և ունենա թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանցը` մթնոլորտային տեղումներից ու ձնհալոցքից առաջացած ջրերի հեռացման համար:
3.3 ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը ապահովվում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին համապատասխան:
3.4 Լուսատուները պետք է ունենան լուսամփոփեր:
3.5 Բաց տեխնոլոգիական գործընթացներով արտադրամասերում չի թույլատրվում լուսավորման սարքերի տեղակայումը տեխնոլոգիական սարքավորումների վերևում:
3.6 Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000-ի պահանջներին համապատասխան:
3.7 Սարքավորումները, մեքենաները, սարքերը ապահովվում են ցնցումամարիչ հարմարանքներով:
 
4. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
 
4.1. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը ապահովվում է N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:
4.2 ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի խմելու, տնտեսա-կենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:
4.3 Ջրի պահուստային տարողություններին և արտադրամասերին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
4.4 Տեխնիկական նպատակներով տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:
Խմելու-տնտեսական և տեխնիկական ջրագծերի ցանցերի միացումը չի թույլատրվում:
4.5 Կազմակերպությունը պետք է ունենա արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:
4.6 Կենցաղային և արտադրական ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով: Արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները կարելի է տեղադրել նշված սենքերում միայն այն դեպքում, եթե ջրաանթափանց են (ներփակված ամբողջական տուփի մեջ) և չեն տեղակայվում արտադրական սարքավորումների, աշխատատեղերի, պահեստային սենքերի վերին մասում:
 
5. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների արտադրական սենքերի
կառուցվածքին, տեխնոլոգիական գործընթացներին և սարքավորումներին
ներկայացվող հիգիենիկ պահանջներ
 
5.1 ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների սենքերը ըստ իրենց մակերեսների և սարքավորումների տեղակայման հնարավորություն են ընձեռում տեխնոլոգիական գործընթացների անընդհատության, շահագործման ընթացքում ասեպտիկության և մանրէազերծվածության ապահովման, արդյունավետ մաքրման, փոշու և կեղտի կուտակման կանխման համար:
5.2 Պատերը, հատակը, առաստաղը պետք է լինեն հարթ, հեշտությամբ մաքրվող, լվացվող նյութերով պատված, հատակը պետք է ունենա թեքություն դեպի հատականցքը:
5.3 Արտադրական սենքերը ապահովվում են ուլտրամանուշակագույն ճառագայթիչներով` օդի վարակազերծման համար:
5.4 Արտադրական սենքերը մեկուսացվում են սանիտարակենցաղային, ծառայողական, վարչական սենքերից:
5.5 Սարքավորումների մասերը, խողովակների մակերեսները պետք է լինեն հարթ և ամբողջական, հանվող միացումները` կցապռունկները, շտուցերները, պտուտակները, ծորակները` հերմետիկ: Վնասակար և սուր հոտով հեղուկների չափաբաժանող հարմարանքները պետք է կանխեն դրանց գերլցումը:
5.6 Սորուն նյութերի բեռնումը իրականացվում է հաղորդակցման փակ ուղիներով: Վտանգավոր և ուժեղ հոտով հեղուկները լցնում են փակ շիթով:
5.7 Սենքերի և աշխատանքային մակերեսները պահվում են մաքուր վիճակում: Մաքրումը կատարվում է լվացող նյութերի օգտագործմամբ: Արգելվում է օրգանական լուծիչների օգտագործումը:
5.8 Սարքերի մաքրման և շահագործման միջոցառումների հրահանգները փակցվում են դրանց տեղակայմանը կից: Արտադրական սենքերի մաքրումը կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
 
6. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների հումքին, նյութերին,
i
ռեակտիվներին, պատրաստի արտադրանքի փաթեթավորմանը, մակնշմանը
ներկայացվող հիգիենիկ պահանջներ
(6-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 45-Ն հրաման)
 
7. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպությունների պահեստային սենքերին
ներկայացվող հիգիենիկ պահանջներ
 
7.1 Պահեստային սենքերը համապատասխանում են արտադրական հզորությանը, ապահովվում են դարակաշարերով:
7.2 Նախատեսվում են առանձին սենքեր հումքի, խոտանված հումքի, պատրաստի արտադրանքի պահպանման համար:
7.3 Կողմնակի անձանց մուտքը արտադրական և պահեստային սենքեր առանց ղեկավարության թույլտվության արգելվում է:
7.4 Պահեստում նախատեսվում է առանձին սենք թունավոր և հեշտ բոցավառվող նյութերի պահման համար:
7.5 Պահեստային սենքերի մաքրումը կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
 
8. ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպության կենցաղային սենքերին
ներկայացվող հիգիենիկ պահանջներ
 
8.1 ՕԿ արտադրող կազմակերպություններում ապահովվում է «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» 2.09.04-87 ՍՆԻՊ-ի պահանջներին համապատասխան կենցաղային սենքեր:
8.2 Կենցաղային սենքերում նախատեսվում են հանդերձարաններ, ցնցուղարան, զուգարան, լվացարան ձեռքերի համար, սննդի ընդունման կետ, մաքրման գույքի պահպանման պահարան:
8.3 Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում են առանձին:
8.4 Կենցաղային սենքերի պատերը ներկվում են էմուլսիոն կամ խոնավ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ներկերով: Ցնցուղարանների սենքերում առաստաղները ներկվում են յուղաներկով, իսկ մնացած բոլոր սենքերում` սպիտակեցվում, հատակները ունենում են անջրաթափանց ծածկ:
8.5 Արտադրամասերում արգելվում է սնունդ ընդունելը:
Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ ձեռքերի լվացման համար տեղադրվում են լվացարաններ` խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, կախիչներ` սան. հագուստը կախելու համար:
8.6 Կենցաղային սենքերի մաքրումը կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
8.7 Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար հատկացվում է տարբերակիչ գույնով մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն), որը պահվում է առանձին: Այն օգտագործել այլ տարածքները մաքրելու համար չի թույլատրվում:
 
9. Աշխատողների աշխատանքային պայմաններին և անձնական հիգիենային
ներկայացվող պահանջներ
 
9.1. ՕԿ արտադրող կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 15.06.04 N 1089-Ն «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով
9.2 Աշխատատեղերում աշխատանքային պայմանները պետք է համապատասխանեն «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների»սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
9.3 Աշխատողները կրում են մաքուր արտահագուստ և գլխաշոր, պահպանում են անձնական հիգիենայի կանոնները: Չի թույլատրվում արտադրամաս բերել կողմնակի իրեր և առարկաներ (անձնական հիգիենայի պարագաներ, պայուսակներ, ծխախոտ, լուցկի և այլն):
 
10. Արտադրանքի անվտանգության ցուցանիշների հսկողության նմուշառման
i
կարգը
(10-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 45-Ն հրաման)
 
11. Արտադրանքի պահպանման և փոխադրման պայմանները
 
11.1 ՕԿ արտադրանքի պահպանման և փոխադրման ժամանակ ապահովվում են անհրաժեշտ պայմաններ արտադրանքի որակը պահպանելու համար: Արտադրանքը պաշտպանվում է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից` ջերմաստիճանի փոփոխություններից, փաթեթների վնասումից և ցրվելուց:
 
12. Կրծողների և միջատների դեմ տարվող պայքարի միջոցառումներ
 
12.1 ՕԿ արտադրանք արտադրող կազմակերպություններում չի թույլատրվում ճանճերի, կրծողների, միջատների առկայությունը:
12.2 Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից: Վերոհիշյալ աշխատանքները կատարելու ժամանակ չի թույլատրվում քիմիական նյութերի շփումն արտադրանքի, տարայի, փաթեթավորման և այլ նյութերի հետ:
12.3 Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար կազմակերպություններում իրականացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.
- ժամանակին և մանրակրկիտ մաքրվում են սենքերը և տեղամասերը,
- սննդային թափոնները հավաքում են ամուր փակվող հատուկ տարողությունների մեջ,
- աղբը ժամանակին հեռացնում են, տարողությունները լվանում են և ախտահանում որևէ ախտահանիչ լուծույթով,
- գարնան-ամռան ժամանակաշրջանի ընթացքում պատուհանների բացվող բոլոր փեղկերը ցանցապատում են,
- վերացնում են պատերի և հատակի բոլոր ճեղքերը:
12.4 Հումքը և պատրաստի արտադրանքը կրծողներից պաշտպանելու համար իրականացվում են հետևյալ միջոցառումները.
- նկուղների պատուհանները, օդափոխանակության անցքերը փակում են մետաղյա ցանցով, ջրահեռացման դիտահորերը` ամուր ծածկվող կափարիչներով,
- ջեռուցման մարտկոցների և ջրագծերի մոտ հատակի անցքերը փակում են մետաղի կամ ապակու կտորներով ցեմենտի շաղախով կամ մետաղյա թիթեղով,
- պահեստների դռները երեսպատում են երկաթով:
 
Հավելված 1
 
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության թունաբանական
ցուցանիշներ
 
._________________________________________________________________________.
|N   |Օկ. արտադրանքի  |Վտանգավո-|Մաշկա-  |Մաշկը   |Գեր-  |Լորձա-|Ծանոթութ-|
|n/n |անվանում        |րության  |ներծծման|գրգռելու|զգայ- |թաղանթ|յուն     |
|    |                |դաս      |ազդեցու-|ազդե-   |նացնող|ների  |         |
|    |                |_________|թյուն   |ցություն|ազդե- |վրա   |         |
|    |                |DL50|DL50|/խրոնիկ |/բալե-  |ցութ- |ազդե- |         |
|    |                |վեր-|բե- |թունավո-|րով/    |յուն  |ցութ- |         |
|    |                |մաշ-|րա- |րութ-   |________|      |յուն  |         |
|    |                |կա- |նով |յուն/   |Միա-|Խրո|      |/բալե-|         |
|    |                |յին |    |        |նվագ|նիկ|      |րով/  |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|  1 |        2       | 3  | 4  |    5   | 6  | 7 |  8   |  9   |   10    |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.  |Դեմքի մաշկի     |    |    |        |    |   |      |      |         |
|    |խնամքի միջոցներ |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.1.|Կրեմ, էմուլսիա  | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |և  այլն         |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.2.|Սնուցող, մաքրող | 4  | -  |բացակա- |    |   |      |      |         |
|    |և  այլ դիմակներ |    |    |յություն|    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|_____________|_________|
|1.3.|Միջոցներ ցնցուղ | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացակայութ-  |նոսրացման|
|    |ընդունելու համար|    |    |յություն|    |   |յուն     0-1 |դեպքում  |
|    |                |    |    |        |    |   |անոտացիայի   |օճառ     |
|    |                |    |    |        |    |   |համաձայն     |         |
|____|________________|____|____|________|________|_____________|_________|
|1.4.|Հարդարման       | 4  | 4  |բացակա- |0       |բացա- |  0-1 |նոսրացման|
|    |Դեզոդորեցնող և  |    |    |յություն|լավանալ |կայու-|      |դեպքում  |
|    |այլն            |    |    |        |10 ր-ից |թյուն |      |անոտա-   |
|    |                |    |    |        |հետո    |      |      |ցիայի    |
|    |                |    |    |        |        |      |      |համաձայն |
|____|________________|____|____|________|________|______|______|_________|
|1.5.|Դեզոդորանտներ և | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |քրտինքի դեմ այլ |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |միջոցներ        |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.6.|Դիմափոշի (տալկ) | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |մարմնի խնամքի   |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |համար           |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.7.|Դեպիլյատորներ   | 4  |3-4 |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |թույլատր-|
|    |                |    |    |յություն|    |   |կայու-|      |վում է 3 |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |դաս ըստ  |
|    |                |    |    |        |    |   |      |      |DL50     |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|1.8.|Սափրվելու       | 4  |4   |բացակա- | 0  | 0 |բացա- |  0   |    -    |
|    |միջոցներ        |    |լոս-|յություն|    |   |կայու-|      |         |
|    |                |    |յոն-|        |    |   |թյուն |      |         |
|    |                |    |ներ |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.  |Մազերի խնամքի   |    |    |        |    |   |      |      |         |
|    |միջոցներ        |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.1 |Լվացման համար   | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0-1 |1:4      |
|    |                |    |    |յություն|    |   |կայու-|      |հարաբե-  |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |րությամբ |
|    |                |    |    |        |    |   |      |      |նոսրաց-  |
|    |                |    |    |        |    |   |      |      |մամբ     |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.2.|Ողողամիջոցներ,  | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0-1 |1:4      |
|    |բալզամներ և     |    |    |յություն|    |   |կայու-|      |հարաբե-  |
|    |այլն            |    |    |        |    |   |թյուն |      |րությամբ |
|    |                |    |    |        |    |   |      |      |նոսրաց-  |
|    |                |    |    |        |    |   |      |      |մամբ     |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.3.|Միջոցներ մազերի | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0   |    -    |
|    |հարդարման և     |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |սանրվածքի       |    |    |        |    |   |թյուն |      |         |
|    |պահպանման համար |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.4.|Միջոցներ        | 4  |3-4 |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |թույլատր-|
|    |ֆիքսելու և      |    |    |յություն|    |   |կայու-|      |վում է   |
|    |ուղղելու համար  |    |    |        |    |   |թյուն |      |3-րդ     |
|    |                |    |    |        |    |   |      |      |դասը, ըստ|
|    |                |    |    |        |    |   |      |      |DL50,    |
|    |                |    |    |        |    |   |      |      |խուսափել |
|    |                |    |    |        |    |   |      |      |աչքի մեջ |
|    |                |    |    |        |    |   |      |      |ընկնելուց|
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|2.5.|Մազերի ներկ,    | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |խուսափել |
|    |երանգավորող     |    |    |յություն|    |   |կայու-|      |աչքի մեջ |
|    |շամպուններ և    |    |    |        |    |   |թյուն |      |ընկնելուց|
|    |այլն            |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.  |Դեկորատիվ       |    |    |        |    |   |      |      |         |
|    |կոսմետիկայի     |    |    |        |    |   |      |      |         |
|    |միջոցներ        |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.1.|շրթունքներին    | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0   |    -    |
|    |քսելու միջոցներ |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.2.|Աչքի մակիյաժի   | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0   |    -    |
|    |միջոցներ (տուշ, |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |մատիտ և  այլն)  |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.3.|դիմափոշի,       | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  0   |    -    |
|    |ռումյանա և  այլն|    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.4.|մակիյաժի քսման  | -  | -  |   -    | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |միջոցներ (վրձին |    |    |        |    |   |կայու-|      |         |
|    |խոզանակ և  այլն)|    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|3.5.|Եղունգների      | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |խնամքի և        |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |ներկման միջոցներ|    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|4.  |Ինտիմ հիգիենայի | -  | -  |    -   | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |միջոցներ        |    |    |        |    |   |կայու-|      |         |
|    |                |    |    |        |    |   |թյուն |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|5.  |Կոսմետիկական    | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |հատուկ արտադրանք|    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |արևահարման      |    |    |        |    |   |թյուն |      |         |
|    |ֆոտոպաշտպանական |    |    |        |    |   |      |      |         |
|    |միջոցներ և      |    |    |        |    |   |      |      |         |
|    |այլն/           |    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|6.  |Հիգիենիկ խնամքի | 4  | 4  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |և  հոտավետ      |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |միջոցներ` դուխի,|    |    |        |    |   |թյուն |      |         |
|    |օդեկոլոն և  այլն|    |    |        |    |   |      |      |         |
|____|________________|____|____|________|____|___|______|______|_________|
|7.  |Անհատական       | 4  | -  |բացակա- | 0  | 0 |բացա- |  -   |    -    |
|    |միջոցներ մաշկը  |    |    |յություն|    |   |կայու-|      |         |
|    |արտադրական      |    |    |        |    |   |թյուն |      |         |
|    |գործոնների      |    |    |        |    |   |      |      |         |
|    |ազդեցությունից  |    |    |        |    |   |      |      |         |
|    |պաշտպանելու     |    |    |        |    |   |      |      |         |
|    |համար           |    |    |        |    |   |      |      |         |
._________________________________________________________________________.
 
Հավելված 2
 
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մանրէաբանական
ցուցանիշներ
 
._________________________________________________________________________.
|Խմբեր|Կոսմետիկ     |Մեզոֆիլ, աէրոբ|Խմորող- |Enterobac-|Պաթոգեն|Pseudomons|
|     |արտադրանքի   |և  ֆակուլտատիվ|ներ,    |teriaceae |ստաֆի- |aeruginosa|
|     |տեսակ        |անաէրոբ       |խմորողա-|ընտանիքի  |լոկոկեր|          |
|     |             |մանրէների     |նման    |մանրէներ  |       |          |
|     |             |/ՄԱՓԱՆՄ/      |բորբոսա-|          |       |          |
|     |             |ընդհանուր թիվ |սնկեր   |          |       |          |
|___________________|_______________________|_____________________________|
|                   |    KOE 1 գր /սմ3/     |   1 գր /սմ3/ արտադրանքում   |
|                   |     արտադրանքում      |                             |
|___________________|_____________________________________________________|
|I    |Ամպուլային   |               Մանրէազերծված արտադրանք               |
|խումբ|կոսմետիկա    |                                                     |
|_____|_____________|_____________________________________________________|
|II   |Մանկական     |10.2-ից ոչ    |Բացակա- |Բացակա-   |Բացակա-|Բացակա-   |
|խումբ|կոսմետիկա,   |ավել          |յություն|յություն  |յութ-  |յություն  |
|     |աչքի         |              |        |          |յուն   |          |
|     |շրջակայքի    |              |        |          |       |          |
|     |կոսմետիկա    |              |        |          |       |          |
|_____|_____________|______________|________|__________|_______|__________|
|III  |             |10.3-ից ոչ    |10.2-ից |Բացակա-   |Բացակա-|Բացակա-   |
|խումբ|             |ավել          |ոչ ավել |յություն  |յութ-  |յություն  |
|     |             |              |        |          |յուն   |          |
._________________________________________________________________________.
 
KOE - գաղութներ առաջացնող միավորը 1 գ կամ 1(3) սմ արտադրանքում:
 
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության կլինիկո-լաբորատոր
ցուցանիշներ
 
._________________________________________________________________________.
|N     |Արտադրանքի անվանում|Մաշկը գրգռող և        |Մաշկի թեստավորման      |
|n/n   |                   |գերզգայունացնող       |արդյունքների գնահատում |
|      |                   |ազդեցություն          |                       |
|      |                   |______________________|_______________________|
|      |                   |Մաշկային |Փորձարկվող  |Գրգռիչ    |Գերզգայ-    |
|      |                   |թեստերի  |արտադրանքի  |ազդեցութ- |նացնող      |
|      |                   |կատարում |ազդեցության |յուն      |ազդեցություն|
|      |                   |         |տևողություն |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|  1.  |         2.        |    3.   |     4.     |    5.    |     6.     |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.    |Դեմքի և  մարմնի    |         |            |          |            |
|      |մաշկի խնամքի       |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.1.  |Կոսմետիկ քսուքներ, |I կաթի-  |2-24 ժամ    |բացակա-   |բացակա-     |
|      |էմուլսիաներ, կաթիկ,|լային    |            |յություն  |յություն    |
|      |սերուցք, գելեր,    |մեթոդ    |            |          |            |
|      |դոնդող, սնուցող    |         |            |          |            |
|      |դիմակներ           |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.2.  |Մաքրող կոսմետիկ    |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.2.1.|Լոսյոններ,         |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |կաթիկներ, գելեր    |լային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|      |                   |         |            |          |            |
|      |                   |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.2.2.|հՍՐՈոօ, դիմակներ   |I կաթի-  |2 ժամ       |թույլ, 30 |բացակա-     |
|      |                   |լային    |            |րոպեից ոչ |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |ավելի     |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.3.  |Լվացող օծանելիքային|I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |միջոցներ /օճառներ, |լային    |            |յություն  |յություն    |
|      |փրփուրներ, գելեր/  |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.4.  |Դեզոդորներ և       |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |քրտինքի դեմ այլ    |լային    |            |յություն  |յություն    |
|      |միջոցներ /առանց    |մեթոդ    |            |          |            |
|      |սպիրտի             |         |            |          |            |
|      |պարունակության/    |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.5.  |Սափրվելու միջոցներ |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |/փրփուրներ,        |լային    |            |յություն  |յություն    |
|      |քսուքներ/          |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.6.  |Սափրվելուց հետո    |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |օգտագործվող սպիրտ  |լային    |            |յություն  |յություն    |
|      |պարունակող միջոցներ|մեթոդ    |            |          |            |
|      |/լոսյոններ/        |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|1.7.  |Սափրվելուց հետո    |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |օգտագործվող        |լային    |            |յություն  |յություն    |
|      |միջոցներ /քսուքներ,|մեթոդ    |            |          |            |
|      |բալզամներ, գելեր/  |         |            |          |            |
|      |                   |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.    |Մազերի խնամքի      |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.1.  |Մազերը լվանալու    |I կաթի-  |2 ժամ       |թույլ, 15 |բացակա-     |
|      |շամպուններ, օճառներ|լային    |/լվանալ/    |րոպեից ոչ |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |ավելի     |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.2.  |Մազերի բալզամներ,  |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |գելեր              |լային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|      |                   |         |            |          |            |
|      |                   |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.3.  |Պարզեցնող          |I կաթի-  |6 ժամ       |բացակա-   |բացակա-     |
|      |ողողամիջոցներ,     |լային    |            |յություն  |յություն    |
|      |կոնդիցիոներացնող   |մեթոդ    |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.4.  |Մազերի լաք, մազերի |I կաթի-  |6 ժամ       |թույլ, 15 |բացակա-     |
|      |փաթաթման, ֆիքսման, |լային    |/լվանալ*    |րոպեից ոչ |յություն    |
|      |ուղղման միջոցներ   |մեթոդ    |սպիրտի 25   |ավելի     |            |
|      |                   |         |տոկոսանոց   |          |            |
|      |                   |         |լուծույթով/ |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|2.5.  |Մազերի ներկ        |I կաթի-  |2 ժամ       |թույլ, 30 |բացակա-     |
|      |                   |լային    |/լվանալ*/   |րոպեից ոչ |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |ավելի     |            |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|3.    |Դեկորատիվ          |         |            |          |            |
|      |կոսմետիկայի        |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|3.1.  |Շրթներկ, փայլ      |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |շրթունքի համար     |լային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|      |                   |         |            |          |            |
|      |                   |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|3.2.  |Աչքի տուշ, մատիտ,  |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |տՏՊՉՏՊՍՈ           |լային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|3.3.  |Կոպերի ստվերներ,   |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |դիմափոշի,          |ցային    |            |յություն  |յություն    |
|      |կարմրաներկ         |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|3.4.  |Քսուք-դիմափոշի,    |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |յուղային ՐցՎ'վՈ    |ցային    |            |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|4.    |Եղունգների խնամքի  |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|4.1.  |Եղունգների լաք,    |I կաթի-  |2 ժամ       |թույլ, 30 |բացակա-     |
|      |էմալներ            |լային    |/լվանալ/    |րոպեից ոչ |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |ավելի     |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|4.2.  |Լաքը հանելու       |I կաթի-  |6 ժամ       |բացակա-   |բացակա-     |
|      |հեղուկ, ամրացնող   |լային    |/հանել/     |յություն  |յություն    |
|      |                   |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|5.    |Հատուկ կոսմետիկական|         |            |          |            |
|      |արտադրանք          |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|5.1.  |Արևահարման         |I կաթի-  |2 ժամ       |բացակա-   |բացակա-     |
|      |միջոցներ պաշտպանիչ |լային    |/լվանալ/    |յություն  |յություն    |
|      |գործոններով        |մեթոդ    |I ձՂԿ-5 րոպե|          |            |
|      |                   |         |տևողությամբ |          |            |
|      |                   |         |II ձՂԿ-10   |բացակա-   |բացակա-     |
|      |                   |         |րոպե        |յություն  |յություն    |
|      |                   |         |տևողությամբ |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|5.2.  |Առանց արևի         |I կաթի-  |1 ժամ       |բացակա-   |բացակա-     |
|      |արևահարման         |լային    |            |յություն  |յություն    |
|      |միջոցներ           |մեթոդ    |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|5.3.  |Արևահարումից  հետո |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |օգտագործելու       |լային    |            |յություն  |յություն    |
|      |միջոցներ /քսուքներ,|մեթոդ    |            |          |            |
|      |էմուլսիաներ, կաթիկ,|         |            |          |            |
|      |սերուցք/           |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |                   |ցային    |            |յություն  |յություն    |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|6.    |Հիգիենիկ, խնամքի և |         |            |          |            |
|      |հոտավետության      |         |            |          |            |
|      |միջոցներ           |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|6.1.  |դուխի, խնամքի      |I կաթի-  |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |հեղուկ, դեզոդորանտ,|լային    |            |յություն  |յություն    |
|      |սպրետ              |մեթոդ    |            |          |            |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|7.    |Ինտիմ հիգիենայի    |         |            |          |            |
|      |կոսմետիկ միջոցներ  |         |            |          |            |
|______|___________________|_________|____________|__________|____________|
|7.1.  |Պամպերս,           |II թրջո- |24 ժամ      |բացակա-   |բացակա-     |
|      |անձեռոցիկներ,      |ցային    |            |յություն  |յություն    |
|      |հիգիենիկ տակդիրներ |մեթոդ    |            |          |            |
._________________________________________________________________________.
 
Սպիրտի և այլ լվացող նյութերի նկատմամբ ալերգիկ դրսևորումների բացակայության դեպքում փորձարկման խումբը 25 մարդուց ոչ պակաս
 
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|N   |Արտադրանքի |          Մաշկի ֆունկցիոնալ վիճակի ցուցանիշներ          |
|N/n | անվանում  |________________________________________________________|
|    |           |PH-ի ցուցանիշներ  |Հիդրատություն     |Լիպիդներ          |
|    |           |__________________|__________________|__________________|
|    |           |Հաշվարկի|Օգտագոր- |Հաշվարկի|Օգտագոր- |Հաշվարկի|Օգտագոր- |
|    |           |սկզբնա- |ծումից   |սկզբնա- |ծումից   |սկզբնա- |ծումից   |
|    |           |կան ցու-|հետո     |կան ցու-|հետո     |կան ցու-|հետո     |
|    |           |ցանիշներ|         |ցանիշներ|         |ցանիշներ|         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
| 1. |     2.    |   3.   |    4.   |   5.   |    6.   |   7.   |    8.   |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|1.  |Քսուքներ   |        |         |        |         |        |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|1.1.|Չոր մաշկի  |Ելման   |փոքրացում|Ելման   |մեծացում |Ելման   |մեծացում |
|    |համար      |մեծութ- |0,2-ից ոչ|մեծութ- |5 տոկոսով|մեծութ- |2 տոկոսով|
|    |           |յուն    |պակաս    |յուն    |         |յուն    |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|1.2.|Նորմալ     |5,4-5,6 |Ելման    |Ելման   |Ելման    |Ելման   |Ելման    |
|    |մաշկի համար|        |ցուցանիշի|մեծութ- |մեծութ-  |մեծութ- |մեծութ-  |
|    |           |        |շրջանակ- |յուն    |յուն     |յուն    |յուն     |
|    |           |        |ներում   |        |         |        |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|1.3.|Յուղոտ     |Ելման   |Փոքրացում|Ելման   |Փոքրացում|Ելման   |Փոքրացում|
|    |մաշկի համար|մեծութ- |0,2-ից ոչ|մեծութ- |5 տոկոսով|մեծութ- |2 տոկոսով|
|    |           |յուն    |պակաս    |յուն    |         |յուն    |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|2.  |Շամպուններ |        |         |        |         |        |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|2.1.|Չոր մազերի |Ելման   |Մեծացում |Ելման   |Ելման    |Ելման   |Մեծացում |
|    |համար      |մեծութ- |0,2-ից ոչ|մեծութ- |մեծութ-  |մեծութ- |1 տոկոսով|
|    |           |յուն    |պակաս    |յուն    |յուն     |յուն    |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|2.2.|Նորմալ     |5,3-5,5 |Սկզբնական|Ելման   |Ելման    |Ելման   |Ելման    |
|    |մազերի     |        |ցուցանիշ-|մեծութ- |մեծութ-  |մեծութ- |մեծութ-  |
|    |համար      |        |ների     |յուն    |յուն     |յուն    |յուն     |
|    |           |        |շրջանակ- |        |         |        |         |
|    |           |        |ներում   |        |         |        |         |
|____|___________|________|_________|________|_________|________|_________|
|2.3.|Յուղոտ     |Ելման   |Մեծացում |Ելման   |Փոքրացում|Ելման   |Փոքրացում|
|    |մազերի     |մեծութ- |0,3      |մեծութ- |5 տոկոսով|մեծութ- |2 տոկոսով|
|    |համար      |յուն    |         |յուն    |         |յուն    |         |
._________________________________________________________________________.
 
Փորձարկվողների խումբը 25 մարդուց ոչ պակաս
 
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
|N   |Արտադրանքի|      Անվտանգության Իմունոսցիտոքիմիական ցուցանիշներ      |
|N/n | անվանում |_________________________________________________________|
|    |          | Անտիգենով խթանված  | Նեյտրոֆիլների  |   Նեյտրոֆիլների   |
|    |          |    նիտրոկապույտ    | թթու ֆոսֆատազա | միելոպերօքսիտազա  |
|    |          |     տետրափոշի      |                |                   |
|    |          |վերականգնման ռեակցիա|                |                   |
|    |          |____________________|________________|___________________|
|    |          |Սկզբնա- |Օգտագործու-|Սկզբնա- |Օգտագոր|Սկզբնա- |Օգտագործու|
|    |          |կան ցու-|մից հետո   |կան ցու-|ծումից |կան ցու-|մից հետո  |
|    |          |ցանիշներ|           |ցանիշներ|հետո   |ցանիշներ|          |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
| 1. |     2.   |   3.   |     4.    |   5.   |   6.  |   7.   |    8.    |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
|1.  |Աչքի      |Սկզբնա- |Մեծացում 5 |Սկզբնա- |Մեծա-  |Սկզբնա- |1,7       |
|    |մակիյաժի  |կան մե- |միավորից ոչ|կան մե- |ցում 5 |կան մե- |միավորից  |
|    |միջոցներ  |ծություն|ավելի      |ծություն|տոկոսով|ծություն|ոչ պակաս  |
|    |(մատիտ,   |        |           |        |       |        |          |
|    |տուշ)     |        |           |        |       |        |          |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
|2.  |Մազերի    |Սկզբնա- |Մեծացում 5 |Սկզբնա- |Սկզբնա-|Սկզբնա- |1,7       |
|    |ներկ      |կան մե- |միավորից ոչ|կան մե- |կան մեծ|կան մե- |միավորից  |
|    |          |ծություն|ավելի      |ծություն|ություն|ծություն|ոչ պակաս  |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
|3.  |Շրթունքնե-|Սկզբնա- |Մեծացում 5 |Սկզբնա- |Սկզբնա-|Սկզբնա- |1,7       |
|    |րին քսելու|կան մե- |միավորից ոչ|կան մե- |կան մեծ|կան մե- |միավորից  |
|    |միջոցներ  |ծություն|ավելի      |ծություն|ություն|ծություն|ոչ պակաս  |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
|4.  |Քսուքներ, |Սկզբնա- |Մեծացում 5 |Սկզբնա- |Սկզբնա-|Սկզբնա- |1,7       |
|    |լոսյոններ |կան մե- |միավորից ոչ|կան մե- |կան մեծ|կան մե- |միավորից  |
|    |          |ծություն|ավելի      |ծություն|ություն|ծություն|ոչ պակաս  |
|____|__________|________|___________|________|_______|________|__________|
|5.  |Բալզամներ,|Սկզբնա- |Մեծացում 5 |Սկզբնա- |Սկզբնա-|Սկզբնա- |1,7       |
|    |մազերի    |կան մե- |միավորից ոչ|կան մե- |կան մեծ|կան մե- |միավորից  |
|    |կոնդիցիո- |ծություն|ավելի      |ծություն|ություն|ծություն|ոչ պակաս  |
|    |ներներ    |        |           |        |       |        |          |
._________________________________________________________________________.
 
Փորձարկվողների խումբը 15 մարդուց ոչ պակաս
 
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում