(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0539.270407
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «27»         04           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007190
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
26 մարտի 2007 թվականի N 539-Ն
 
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ-ի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշման 2-րդ կետի, ինչպես նաև ելնելով երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից` մանկական խաղալիքների և խաղերի արտադրության և իրացման սանիտարական կանոններ սահմանելու նպատակով,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել «Մանկական խաղալիքների, խաղերի արտադրության և իրացման» սանիտարական կանոնները /կցվում է/:
 
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
 
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են մինչև 14 տարեկան երեխաների խաղալիքների /խաղերի/ և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի հիգիենիկ պահանջներ:
1.2. Սույն կանոնների պահանջները տարածվում են երեխաների համար արտադրող և իրացնող, ինչպես նաև հանրապետության տարածք ներկրվող խաղալիքների /խաղերի/ վրա:
 
2. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
2.1. Խաղալիքների /խաղերի/ արտադրության մեջ թույլատրվում է օգտագործել հիգիենիկ փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած հումքը և նյութերը:
2.2. Խաղալիքների /խաղերի/ արտադրության համար չեն թույլատրվում օգտագործել օգտաթափոնք, բնական մորթի և կաշի /մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների արտադրության ժամանակ/, ծառի կեղև:
2.3. Փողային երաժշտական խաղալիքների մասերը, որոնք հպվում են երեխաների շրթունքների հետ, ինչպես նաև չխկչխկանները, պետք է պատրաստված լինեն խոնավակայուն, ինչպես նաև հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից:
 
3. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
i
(3-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 47-Ն հրաման)
 
4. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
 
4.1. Խաղալիքների փորձաքննությունը կատարվում է հետևյալ դեպքերում.
ա. նոր տեսակի խաղալիքի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
բ. թողարկվող արտադրանքի կազմի /կառուցվածքի/ մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,
գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ, խաղալիքի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
դ. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:
4.2. Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.
ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,
բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:
4.2.1. Փորձաքննության համար պատվիրատուն ներկայացնում է խաղալիքների փորձաքննության համար անհրաժեշտ քանակությամբ փորձանմուշներ և հետևյալ փաստաթղթերը.
ա. տեղական արտադրությամբ խաղալիքների /խաղերի/ համար խաղալիքների նորմատիվային և /կամ/ տեխնիկական փաստաթղթեր /տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն/ խաղալիքների փորձարկման արձանագրություններ /եթե առկա են/,
բ. արտասահմանյան արտադրությամբ խաղալիքների /խաղերի/ համար խաղալիքների և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ /երկրի լիազոր մարմնի, արտադրող և առաքող կազմակերպության կողմից տրված/:
4.3. Հիգիենիկ եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի կողմից մինչև 5 /հինգ/, իսկ փորձնական խմբաքանակի համար` մինչև մեկ տարի ժամկետով:
 
5. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԶԳԱՅՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
 
5.1. Խաղալիքների փորձանմուշների զգայորոշական հետազոտությունների ժամանակ գնահատվում է խաղալիքների արտաքին տեսքը, մակերեսը /չոր, կպչուն, հարթ/, հոտի և թերությունների առկայությունը:
5.2. Պլաստիկ նյութերից պատրաստված խաղալիքները մանրազննորեն լվացվում են 37օ ջերմաստիճանի ջրով (առանց մեխանիկական մշակման, օճառի և սինթետիկ լվացող նյութերի օգտագործմամբ), ցայում են թորած ջրով և չորացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Խաղալիքների հոտի (կամ արտածծման) որոշումը կատարվում է հանձնաժողովի կողմից (5 անդամից ոչ պակաս) սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Հոտի բնույթը նշվում է գրագրորեն (կողմնակի, տհաճ, սպեցիֆիկ, բուրավետ, անորոշ): Հոտի ինտենսիվությունը արտահայտվում է բալերով` համաձայն ստորև բերված սանդղակի.
 
Հոտի ինտենսիվության որոշում
 
._________________________________________________________________________.
|Հոտի           |Բնութագիրը|Հոտի առկայությունը                            |
|ինտենսիվություն|          |                                              |
|(բալերով)      |          |                                              |
|_______________|__________|______________________________________________|
|0              |Հոտ չկա   |Զգալի հոտի բացակայություն:                    |
|_______________|__________|______________________________________________|
|1              |Շատ թույլ |Սովորաբար զգացվող, սակայն փորձառու որակը      |
|               |          |/հոտը/ որոշողի կողմից նշվող հոտ:              |
|_______________|__________|______________________________________________|
|2              |Թույլ     |Հոտ, եթե դրան ուշադրություն է դարձվում` անփորձ|
|               |          |որակը որոշողի կողմից:                         |
|_______________|__________|______________________________________________|
|3              |Նկատելի   |Դյուրին զգացվող և  տհաճ զգացում առաջացնող հոտ:|
|_______________|__________|______________________________________________|
|4              |Սուր      |ՈՒշադրություն գրավող, բացասական արձագանք      |
|               |          |առաջացնող հոտ:                                |
|_______________|__________|______________________________________________|
|5              |Շատ սուր  |Այնքան ուժեղ հոտ, որ առաջացնում է տհաճ        |
|               |          |զգացումներ:                                   |
._________________________________________________________________________.
 
6. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
6.1. Խաղալիքներից արտազատող քիմիական նյութերի ցանկը, կախված պատրաստման համար օգտագործվող հումքից, ներկայացված է սույն կանոնների Հավելված 1-ում:
6.2. Նոր տեսակի /բնույթի/ նյութերից պատրաստված խաղալիքների հիգիենիկ փորձաքննության ժամանակ զգայորոշական և սանիտարաքիմիական հետազոտություններից հետո անհրաժեշտ է կատարել դրանց թունաբանական հետազոտություն:
6.2.1. Նոր, չհետազոտված և կրկնակի սինթեզված քիմիական նյութերի թունաբանական հետազոտությունը իր մեջ ներառում է.
ա. քիմիական նյութերից սուր թունավորության մակարդակի որոշումը կատարվում է լաբորատոր կենդանիների /սպիտակ առնետ, սպիտակ մուկ, նապաստակ, ծովախոզուկ/ վրա դրված փորձերի հիմքերով` կենդանու ստամոքսի մեջ ներարկելով նյութի միջին չափաքանակը /մահվան չափաքանակը` ՄՉ50/, որը առաջացնում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահը,
բ. մաշկի վրա փոփոխություններ առաջացնող նյութերի հատկությունների որոշում,
գ. մաշկի միջոցով նյութերի ներծծման մակարդակի որոշում,
դ. նյութի կումուլյատիվ հատկության հետազոտում:
Ստացված բոլոր արդյունքների հիմքերով անհրաժեշտ է որոշել հետազոտվող նյութի թունավորության մակարդակը:
6.2.2. Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով:
6.3. Թունավորության ինդեքսը որոշվում է.
ա. կենսաբանական թեստավորման եղանակով թունավորության ինդեքսի որոշումը բջջային թեստ-օբյեկտի վրա «ին վիտրո» և արդյունքում ստացված նրա արժեքը պետք է գտնվի 70-120%-ի սահմանում,
բ. ըստ ջրալուծվող բաղադրամասերի որպես թեստ օբյեկտ խոշոր եղջերավոր անասունի սերմնահեղուկի օգտագործմամբ օդի նմուշի թունավորության գնահատման էսպրես մեթոդական ձեռնարկին համապատասխան խաղալիքի նմուշի փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 80-120%-ի սահմանում,
գ. լյումինիստետային մանրէաբանական թեստի օգնությամբ քիմիական միացությունների, պոլիմերների, նյութերի արտադրանքի թունավորության որոշման ձեռնարկին համապատասխան փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է լինի 20%-ից պակաս:
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
 
Հավելված 1
 
Խաղալիքների սանիտարաքիմիական հետազոտության ժամանակ որոշվող (կախված
հումքից) նյութերի ցանկ «*»
 
_____________________________________________________________________
«*» Խաղալիքների գնահատման ժամանակ չի թույլատրվում I դասի վտանգավորության նյութերի միգրացիան
 
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Խաղալիքների պատրաստման ժամանակ|Արտազատվող նյութերի ցանկ              |
|   |օգտագործվող հումքի անվանումը  |                                      |
|___|______________________________|______________________________________|
|1. |Ակրիլոնիտրիլբուտադիոն -       |Ստիրոլ, ակրիլոնիտրիլ,                 |
|   |ստիրոլային պլաստմասսաներ      |ալֆա-մետիլստիրոլ, բենզոլ, բենզալդեհիդ,|
|   |(ABC - պլաստմասսաներ)         |թթուներ, տոլուոլ, էթիլբենզոլ          |
|___|______________________________|______________________________________|
|2. |Պոլիստիրոլ սուսպենզային,      |Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, սպիրտներ     |
|   |հարվածադիմացկուն              |(մեթիլային, բուտիլային), ֆորմալդեհիդ, |
|   |                              |էթիլբենզոլ                            |
|___|______________________________|______________________________________|
|3. |Պոլիստիրոլ փրփրած             |Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, էթիլբենզոլ,  |
|   |                              |կումոլ, մեթիլ սպիրտ, ֆորմալդեհիդ      |
|___|______________________________|______________________________________|
|4. |Ստիրոլի համապոլիմեր,          |Ստիրոլ, ակրիլոնիտրիլ, բենզալդեհիդ,    |
|   |ակրիլոնիտրիլավ                |ֆորմալդեհիդ                           |
|___|______________________________|______________________________________|
|5. |Մետիլմետակրիլատով ստիրոլի     |Ստիրոլ, մետիլմետակրիլ, մետիլային      |
|   |սոմապոլիմեր,                  |սպիրտ, ֆորմադեգիդ                     |
|___|______________________________|______________________________________|
|6. |Ակրիլնիտրիլով և               |Ակրիլնիտրիլ, ստիրոլ, մետիլմետակրիլ,   |
|   |մետիլմետակրիլով ստիրոլի       |մետիլային սպիրտ, ֆորմադեգիդ           |
|   |սոպոլիմեր                     |                                      |
|___|______________________________|______________________________________|
|7. |Բուտադիյենով ստիրոլի սոպոլիմեր|Ստիրոլ, բուտադիյեն, ացետալդեգիդ,      |
|   |                              |ացետոն, սպիրտեր (մետիլային,           |
|   |                              |բուտիլային), կսիլոլներ                |
|___|______________________________|______________________________________|
|8. |Պոլիօլեֆինների (բարձր և  ցածր |Ֆորմալդեգիդ, էտիլացետատ, ացետալդեգիդ, |
|   |ճնշման պոլիէտիլեներ,          |ացետոն, գեկսան, գեպտան, գեկսեն, սպիտեր|
|   |պոլիպրոպիլեն, էտիլենով        |(մետիլային, պրոպիլային,               |
|   |պրոպիլենի սոպոլիմերներ,       |իզոպրոպիլային, բուտիլային,            |
|   |պոլիբուտիլեն,                 |իզոբուտիլային)                        |
|   |պոլիիզոբուտիլեն), հիմքով      |                                      |
|   |նյութեր,                      |                                      |
|___|______________________________|______________________________________|
|9. |Վինիլացետատի հիմքով պոլիմերներ|Վինիլացետատ, ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ,|
|   |                              |գեկսան, գեպտան,                       |
|___|______________________________|______________________________________|
|10.|Պոլիուրետաններ                |Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ,            |
|   |                              |ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բուտիլացետատ,|
|   |                              |ացետոն, բենզոլ տոլուոլ, սպիրտեր`      |
|   |                              |մետիլային, պրոպիլային, իզոպրոպիլային  |
|___|______________________________|______________________________________|
|11.|Պոլիվինիլքլորիդ (կարծր)       |Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն,     |
|   |                              |սպիրտեր` մետիլային, պրոպիլային,       |
|   |                              |իզոպրոպիլային, բուտիլային,            |
|   |                              |իոբուտիլային, ֆենոլներ, ցինկ, անագ    |
|___|______________________________|______________________________________|
|12.|Պոլիվինիլքլորիդ               |Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն,     |
|   |(պլաստիֆիցիրավացված)          |սպիրտեր` մետիլային, պրոպիլային,       |
|   |                              |իզոպրոպիլային, բուտիլային,            |
|   |                              |իոբուտիլային, բենզոլ, տոլուոլ,        |
|   |                              |ֆենոլ/ֆենոլներ, ֆտալատներ, ցինկ, անագ |
|___|______________________________|______________________________________|
|13.|Պոլիամիդ 6 (պոլիկապրոամիդ,    |Ե-կապրոլակտամ, բենզոլ, ֆենոլ/ֆենոլներ |
|   |կապրոն)                       |                                      |
|___|______________________________|______________________________________|
|14.|Պոլիամիդ 66, 610              |Գեկսամետիլենդիամին, մետիլային սպիրտ,  |
|   |(պոլիգեկսամետիլենադիպամին,    |բենզոլ                                |
|   |նեյլոն,                       |                                      |
|   |պոլիգեկսամետիլենսեբացինամիդ)  |                                      |
|___|______________________________|______________________________________|
|15.|Պոլիակրիլատ                   |Ակրիլոնիտրիլ, բուտիլաակրիլատ,         |
|   |                              |մետիլակրիլատ, մետիլմետակրիլատ, գեկսան,|
|   |                              |գեպտան                                |
|___|______________________________|______________________________________|
|16.|Պոլիէթերների հիմքով նյութեր   |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, ացետոն,     |
|   |(պոլիէտիլենոկսիդ,             |մետիլացետատ, պոլիպրոպիլային և         |
|   |պոլիպրոպիլենոկսիդ,            |մետիլային սպիրտեր, ֆենոլ/ֆենոլներ     |
|   |պոլիտետրամետիլենոկսիդ,        |                                      |
|   |պոլիֆենիլենոկսիդ)             |                                      |
|___|______________________________|______________________________________|
|17.|Պոլիէտիլենտերաֆտալատ (ՊԷՏՖ) և |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ,             |
|   |տերեֆտալեային թթուի հիմքով    |էտիլենգլիկոլ, ացետոն                  |
|   |սոպոլիմերներ                  |դիմետիլտերաֆտալատ, մետիլային,         |
|   |                              |բուտիլային, իզոբուտիլային սպիրտեր,    |
|___|______________________________|______________________________________|
|18.|Պոլիկարբոնատ                  |ֆենոլ/ֆենոլներ, դիֆինիլոլպրոպան,      |
|   |                              |մետիլենքլորիդ, քլորբենզոլ             |
|___|______________________________|______________________________________|
|19.|Պոլիվինիլսուլֆիդ              |ֆենոլ/ֆենոլներ, ացետալդեգիդ,          |
|   |                              |դիքլորբենզոլ, մետիլային սպիրտեր, բոր  |
|___|______________________________|______________________________________|
|20.|Ամինոպլաստներ (կարբամիդա և    |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ,             |
|   |մելանոֆորմալդեգիդային մամլած  |                                      |
|   |զանգվածներ)                   |                                      |
|___|______________________________|______________________________________|
|21.|Ֆենապլաստներ                  |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ,          |
|   |(ֆենոլֆորմալդեգիդային խեժերի  |ացետալդեգիդ,                          |
|   |հիմքով պլաստմասսաներ)         |                                      |
|___|______________________________|______________________________________|
|22.|Էպոկսիդային խեժի հիմքով       |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ,          |
|   |պոլիմերային նյութեր           |ացետալդեգիդ, էպիքլորհիդրին,           |
|   |                              |դիֆինիլոլպրոպան                       |
|___|______________________________|______________________________________|
|23.|Ցելյուլոզա                    |Ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բենզոլ,      |
|   |                              |ացետոն                                |
|___|______________________________|______________________________________|
|24.|Պարաֆիններ և  մոմեր           |ացետալդեգիդ, ացետոն, գեկսան, գեպտան,  |
|   |                              |բենզպիրեն, մետիլային, բուտիլային      |
|   |                              |սպիրտեր, տոլուոլ, ֆորմալդեգիդ         |
|___|______________________________|______________________________________|
|25.|Րետինալատեկսային կազմություն  |Իզոպրեն, ակրիլնիտրիտ, ստիրոլ,         |
|   |                              |ագիդոլներ, տի-ուրամներ, ալտակս,       |
|   |                              |կապտակս, ացետոֆենոն, սուլֆենամիդ Ց,   |
|   |                              |վուլկացիտ, ցիմատներ, ֆտալատներ,       |
|   |                              |դիֆինիլգուանիդին, բենզոյաթթու,        |
|   |                              |բենզպիրեն, ցինկ, կապար, արսեն         |
|___|______________________________|______________________________________|
|26.|Սիլիկոններ                    |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ,             |
|   |                              |ֆենոլ/ֆենոլներ, մետիլային, բուտիլային |
|   |                              |սպիրտեր, բենզոլ                       |
|___|______________________________|______________________________________|
|27.|Թուղթ                         |էտիլացետատ, ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ, |
|   |                              |ացետան, բենզոլ, տոլուոլ, մետիլային,   |
|   |                              |բուտիլային, իզոբուտիլային սպիրտեր,    |
|   |                              |կապար, ցինկ, արսեն, քրոմ              |
|___|______________________________|______________________________________|
|28.|Ստվարաթուղթ                   |էտիլացետատ, բուտիլացետատ, ացետալդեգիդ,|
|   |                              |ֆորմալդեգիդ, ացետոն, բենզոլ, տոլուոլ, |
|   |                              |մետիլային, բուտիլային, իզոբուտիլային, |
|   |                              |պրոպիլային, իզոպրոպիլային սպիրտեր,    |
|   |                              |կսիլոլներ, կապար, ցինկ, քրոմ, արսեն   |
|___|______________________________|______________________________________|
|29.|Փայտանյութ                    |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ,          |
|   |                              |ացետալդեգիդ, մետիլային, բուտիլային,   |
|   |                              |իզոբուտիլային, պրոպիլային,            |
|   |                              |իզոպրոպիլային սպիրտեր,                |
|___|______________________________|______________________________________|
|30.|Խեցեղեն                       |Բոր, տիտան, ցինկ, ալյումինիյ,         |
|   |                              |կադմիում, բարիում, կապար, մանգան,     |
|   |                              |պղինձ, քրոմ, կոբալտ, լիտիում          |
|___|______________________________|______________________________________|
|31.|Ապակի, բյուրեղապակի           |Բոր, ալյումինիում, արսեն, քրոմ, պղինձ,|
|   |                              |մանգան, կապար, կադմիում, բարիում,     |
|   |                              |կոբալտ, տիտան                         |
|___|______________________________|______________________________________|
|32.|Ճենապակի, հախճապակի           |Ալյումինիում, ցինկ, քրոմ, կապար,      |
|   |                              |կադմիում, բարիում, կոբալտ, բոր,       |
|   |                              |մանգան, լիտիում                       |
|___|______________________________|______________________________________|
|33.|Ալյումինե նրբաթիթեղ           |Ալյումինիում, երկաթ, ցինկ, պղինձ,     |
|   |                              |մանգան                                |
|___|______________________________|______________________________________|
|34.|Գործվածքներ, արհեստական կաշի, |                                      |
|   |խավ                           |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Բնական                        |Պենտաքլորֆենոլ                        |
|___|______________________________|______________________________________|
|   |Արհեստական` վիսկոզ, ացետատ    |ԾԾմբածխածին                           |
|___|______________________________|______________________________________|
|   |Քիմիական` պոլիէթերային        |Էտիլենգլիկոլ, դիմետիլտերեֆտալատ       |
|   |մանրաթելեր, լավսան            |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիամիդային մանվածքներ,      |Կապրոլակտամ, գեկսամետիլենդիամին       |
|   |կապրոն, նեյլոն                |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիակրիլնիտրիլային մանվածք,  |Ակրիլնիտրիլ, վինիլացետատ              |
|   |նիտրոն,                       |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիվինիլքլորիդային մանվածք,  |Բենզոլ, տոլուոլ, դիոկտիլֆտալատ,       |
|   |քլորին                        |դիբուտիլֆտալատ                        |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիվինիլսպիրտային մանվածք,   |Վինիլացետատ                           |
|   |վինոլ                         |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիոլեֆինային                |Ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ              |
|___|______________________________|______________________________________|
|   |Պոլիուրետանային, սպանդեկս,    |Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ             |
|   |լայկրա                        |                                      |
|___|______________________________|______________________________________|
|   |Բացի նշվածներից, անկախ նյութի |Ֆորմալդեգիդ, արսեն, քրոմ, պղինձ,      |
|   |կազմից                        |կապար, կադմիում, կոբալտ, նիկել, սնդիկ |
|___|______________________________|______________________________________|
|35.|Ներկեր, մատիտներ,             |Սորմա, մկնդեղ, բարիում, կադմիում,     |
|   |ֆլոմաստերներ, գուաշ, պլաստիլին|քրոմ, կապար, սնդիկ, սելեն,            |
|   |                              |ֆենոլ/ֆենոլներ                        |
._________________________________________________________________________.
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
 
Հավելված 2
 
Խաղալիքներից արտազատվող քիմիական նյութերի թույլատրելի մակարդակների
խտությունները
 
._________________________________________________________________________.
|Որոշվող քիմիական նյութերի  |ՍԹԽ, ՄԹԽ    |Վտանգա-  |ՍԹԽ, ՕԿԱՄ   |Վտանգա-  |
|անվանումները               |ջրային      |վորության|օդային      |վորության|
|                           |միջավայրում,|դասը     |միջավայրում,|դասը     |
|                           |ոչ ավել,    |         |ոչ ավել,    |         |
|                           |մգ/լ        |         |մգ/մ3       |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ագիդօլ 2                   |2,00        |-        |-           |-        |
|2,2-մեթիլեն-բիս (4-մեթիլ-6-|            |         |            |         |
|տրետ-բուտիլֆենոլ) ՆԳ-2246  |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ագիդօլ 40                  |1,0         |-        |-           |-        |
|2,4,6-տրիս-(3,5-           |            |         |            |         |
|դիտրետբուտիլ-4-օքսիբենզիլ)-|            |         |            |         |
|մեզիտիլեն                  |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ակրիլոնիտրիլ               |0,02        |2        |0,03        |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալյումինիում               |0,5         |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալտաքս                     |0,40        |3        |-           |-        |
|Դի-(2-բենզտիազոլիլ)-       |            |         |            |         |
|դիսուլֆիդ                  |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալկիլֆենոլ                 |0,1         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետալդեհիդ                |0,2         |4        |0,01        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետոն                     |0,1         |3        |0,35        |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետոֆենոն                 |0,1         |3        |0,003       |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բարիում                    |500/250     |2        |-           |-        |
|                           |մգ/կգ*      |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բենզալդեհիդ                |0,003       |4        |0,04        |3        |
|___________________________|_____________________________________________|
|Բենզ (ա) պիրեն             |               Չի թույլատրվում               |
|___________________________|_____________________________________________|
|Բենզոլ                     |0,01        |2        |0,1         |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բոր                        |0,5         |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտադիեն                  |0,050       |4        |1,000       |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլակրիլատ              |0,01        |4        |0,0075      |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլմետակրիլատ           |0,02        |4        |0,01        |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլացետատ               |0,01        |4        |0,1         |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վինիլացետատ                |0,2         |2        |0,15        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վինիլքլորային              |0,01        |2        |0,01        |1        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վուլկացիտ                  |1,0         |-        |-           |-        |
|(էթիլֆենիլդիտիոկարբոնատ    |            |         |            |         |
|ցինկ)                      |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսամեթիլենդիամին         |0,01        |2        |0,001       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսան                     |0,1         |4        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեպտան                     |0,1         |4        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսեն                     |-           |-        |0,085       |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեպտեն                     |-           |-        |0,065       |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմետիլֆտալատ              |0,3         |3        |0,007       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիբուտիլֆտալատ             |0,2         |3        |0,1         |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիոկտիլֆտալատ              |2,0         |3        |0,02        |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիէթիլֆտալատ               |3,0         |4        |0,01        |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմեթիլտերեֆտալատ          |1,5         |4        |0,05        |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմեթիլֆենոլ (քսիլենոլ)    |0,25        |4        |0,01        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիքլորբենզոլ               |0,002       |3        |0,03        |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիքլորֆենոլ                |0,002       |4        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիֆենիլգուանիդին           |0,5         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիֆենիլոլպրոպան            |0,01        |4        |0,04        |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Երկաթ                      |0,3         |-        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոպրեն (2-մեթիլբուտադիեն- |0,01        |4        |0,5         |3        |
|1,3)                       |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կադմիում                   |75/50 մգ/կգ*|2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կապտաքս (2-մերկապտո-բենզթ- |0,40        |4        |-           |-        |
|իազոլ)                     |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կոբալտ                     |0,1         |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ե-կապրոլակտամ              |0,5         |4        |0,06        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|պ-Քսիլոլ                   |0,05        |3        |0,3         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|մ-Քսիլոլ                   |0,05        |3        |0,4         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|օ-Քսիլոլ                   |0,05        |3        |0,3         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|պ-Կրեզոլ                   |0,004       |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|մ-Կրեզոլ                   |0,004       |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կրեզոլներ (օ-, մ-, պ-      |-           |-        |0,005       |2        |
|իզոմերների խառնուրդ)       |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կումոլ (իզոպրոպիլբենզոլ)   |0,1         |3        |0,014       |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Լիթիում                    |0,03        |2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մանգան                     |0,1         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պղինձ                      |1,0         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլակրիլատ               |0,02        |4        |0,01        |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլմեթակրիլատ            |0,25        |2        |0,01        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլացետատ                |0,1         |3        |0,07        |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլենքլորիդ (դիքլորմեթան)|7,5         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|ալֆա-մեթիլստիրոլ           |0,1         |3        |0,04        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մկնդեղ                     |25/25 մգ/կգ*|2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Նիկել                      |0,1         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|N-նիտրոզոամիններ (ցնդող)   |10 մկգ/կգ   |-        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Նիտրոզոառաջացնող           |200 մկգ/կգ  |-        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Օլով                       |2,0         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պենտաքլորֆենոլ             |0,05        |2        |0,02        |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|օ- և  պ- Պրոպիլֆենոլ       |0,01        |4        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պսևդոկումոլ                |-           |-        |0,015       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սնդիկ                      |60/25 մգ/կգ*|1        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ծծմբաածխածին               |1,0         |2        |0,005       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կապար                      |90/90 մգ/կգ*|2        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սելեն                      |500/500     |2        |-           |-        |
|                           |մգ/կգ*      |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլային սպիրտ           |0,5         |2        |0,1         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոբուտիլային սպիրտ        |0,5         |2        |0,1         |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պրոպիլային սպիրտ           |0,1         |4        |0,3         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոպրոպիլային սպիրտ        |0,1         |4        |0,6         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլային սպիրտ            |0,2         |2        |0,5         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ստիրոլ (վինիլբենզոլ)       |0,1         |2        |0,002       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սուլֆենամիդ -Ց (ցիկլոհեքսիլ|0,4         |-        |-           |-        |
|-2-բենզթիազոլսուլֆենամիդ)  |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սուրմա                     |60/62 մգ/կգ*|3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիտան                      |0,1         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիուրամ Դ                  |0,5         |2        |-           |-        |
|(տետրամեթիլտիուրամ         |            |         |            |         |
|դիսուլֆիդ)                 |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիուրամ Ե                  |0,5         |3        |-           |-        |
|(տետրաէթիլտիուրամ          |            |         |            |         |
|դիսուլֆիդ)                 |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տոլուոլ                    |0,5         |4        |0,6         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տրիքլորֆենոլ               |0,004       |4        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆենոլ                      |0,05        |4        |0,003       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆենոլներ (ցնդող ֆենոլների  |0,1         |-        |-           |-        |
|գումար)                    |            |         |            |         |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆորմալդեհիդ                |0,1         |2        |0,003       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլոր                       |60/25 մգ/կգ*|3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլորբենզոլ                 |0,02        |3        |0,1         |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլորֆենոլ                  |0,001       |4        |0,003       |2        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ցինկ                       |1,0         |3        |-           |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլացետատ                 |0,1         |2        |0,1         |4        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլբենզոլ                 |0,01        |4        |0,02        |3        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլենգլիկոլ               |1,0         |3        |1,0         |-        |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էպիքլորհիդրին              |0,1         |2        |0,2         |2        |
._________________________________________________________________________.
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
 
Հավելված 3
 
Հիգիենիկ եզրակացություն տրամադրող
հաստատության ռեկվիզիտներ
 
ՀԻԳԻԵՆԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 00000
 
-------------------------------------
                        /արտադրանքի լրիվ անվանումը/
 
«___» ________N___
 
1._____________________________________________________________________ /Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր` հայրենական արտադրանքի համար, ՀՀ ներկրվող արտադրանքի ռեկվիզիտներ/ համաձայնեցված է, համապատասխանում է ՀՀ սանիտարական օրենսդրությանը 2.________________________ համապատասխան լինելով _______________________
       /արտադրանքի լրիվ անվանումը/                   նորմատիվային փաստաթղթին
_____________________________ հիգիենիկ փորձաքննության արդյունքներից ելնելով ՀՀ ներկրվող արտադրանքի փաստաթղթերին թույլատրվում է ՀՀ տարածքում արտադրության և իրացման _______________________
___________________________________________________________________________
նկատի առնելով հետևյալ պայմանները _________________________________________
___________________________________________________________________________
 
3. Արտադրանքի հիգիենիկ բնութագիրը.
 
               ցուցանիշներ                      թույլատրելի մակարդակներ
               /գործոններ/                          /մեծություններ/
     3.1. ______________________               _________________________
     3.2. ______________________               _________________________
     3.3. ______________________               _________________________
          ______________________               _________________________
 
4. Օգտագործման, պահպանման, տեղափոխման, իրացման ժամանակ ________________
արտադրանքի անվանումը անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ պահանջները ____________________