(ուժը կորցրել է 22.04.2022 թիվ 561-Ն որոշում)
i
040.0843.270707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2007 թվականի N 843-Ն
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 19-ի
N 843-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգը:
2. Թույլտվությունը` համաձայն N 1 ձևի, տրվում է համայնքի ղեկավարի կողմից:
3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:
4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:
5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հայտատուից գանձվում է տեղական տուրք:
6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (N 1 ձև), որը տրվում է հայտատուի կողմից վճարված տեղական տուրքին համապատասխանող ժամկետով` վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):
7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտի մուտքագրման օրվանից երկու օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում հայտը չմերժվելու դեպքում այն համարվում է բավարարված:
9. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ձև N 1
--------------------------
(թույլտվություն տվող
--------------------------
համայնքի անվանումը)
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՈԽԾ - 000000
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ
Տրված` ____ _____________ 200 թ.
Վաճառքի կամ իրացման թույլատրված ապրանքի անվանումը ___________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և
գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու
վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը ___________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը` 200 թ. ______ ____________ -ից
մինչև 200 թ. ______ ____________ -ը:
Համայնքի ղեկավար ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 2
Համայնքի ղեկավար
--------------------- -ին
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ___________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը ____________
__________________________________________________________________________
3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ ________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
4. Ապրանքի անվանումը, որի վաճառքի կամ իրացման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում ________________________________________________
__________________________________________________________________________
5. Թույլտվության ժամկետը _____________________________________________
__________________________________________________________________________
(նշել պահանջվող ժամկետը)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ`
__________________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____ __________ 200 թ.
Կ.Տ.