Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱ ...

23.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.09.2007  -ից մինչեւ   23.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.04.2022 թիվ 561-Ն որոշում)

i

040.0962.310807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2007 թվականի N 962-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 19-ի

N 962-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգը:

2. Թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում սույն կարգով սահմանված հայտ` համաձայն N 2 ձևի:

4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:

5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հայտատուից գանձվում է տեղական տուրք:

6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (N 1 ձև), որը տրվում է ընթացիկ տարվա համար` վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):

7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտը մուտք լինելու օրվանից 2 օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում հայտը չմերժվելու դեպքում այն համարվում է բավարարված:

9. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Ձև N 1

 

_____________________________________________

                             (թույլտվություն տրամադրող համայնքի անվանումը)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ N Ա-ԱՇԽ-Թ-000000

 

Տրված է ____ _____________ 200 թ.

 

24.00-ից հետո աշխատելու թույլատրված գործունեության անվանումը _________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը ____ __________ 200 թ.-ից մինչև ____ __________ 200 թ.-ը:

 

_____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Համայնքի ղեկավար

_____________________

                                                     (անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ____________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը ____________

__________________________________________________________________________

 

3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ ________________________________________

__________________________________________________________________________

 

4. Գործունեության անվանումը __________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

5. Թույլտվության ժամկետը _____________________________________________

__________________________________________________________________________

                (նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

__________________________________________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2007
N 962-Ն
Որոշում