(ուժը կորցրել է 30.10.2025 թիվ 1511-Ն որոշում)
i
040.0978.100907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2007 թվականի N 978-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ
(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Եղվարդի քաղաքապետին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 9-ի
N 978-Ն որոշման
Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
Գլուխ 1
Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները 1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում և կառուցվածքահատակագծային զարգացման պայմանները 2. Տարածքի համալիր գնահատական 2. 1. Համայնքի բնական պայմանները, բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները 2.2. Կոտայքի մարզի լանդշաֆտային բնութագիրը և օգտակար հանածոները 3. Պատմամշակութային հուշարձանները 4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները 5. Տրանսպորտ 6. Շրջակա միջավայրի պահպանություն 7. Ինժեներական սարքավորումներ 7.1. Ջրամատակարարում 7.2. Կենցաղային կոյուղի 7.3. Հեղեղատար կոյուղի 7.4. Ոռոգում 7.5. Գազամատակարարում և ջեռուցում 7.6. Էլեկտրամատակարարումը 7.7. Կապի ցանցեր
Գլուխ 2
Համայնքի գոտևորման նախագիծ Ներածություն 1. Նախագծի նպատակները 2. Կիրառման բնագավառը 3. Նախագծի կառուցվածքը 4. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ 5. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր 6. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) և սահմանափակումների հիմնավորումներ 7. Օգտագործման ձևերն ու սահմանափակումներն ըստ գոտիների 8. Կառուցապատման կանոններ 9. Տերմիններ և սահմանումներ: Գծագրական մաս 1. Դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում 2. (Տարաբնակեցման) Տարածքի համալիր գնահատական 3. (Տարաբնակեցման) Հատուկ պահպանվող տարածքներ 4. (Տարաբնակեցման) Կենդանիների տեղաբաշխում 5. (Տարաբնակեցման) Քամիների ուղղությունները 6. (Տարաբնակեցման) Հումքային ռեսուրսներ 7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ/հենակետային հատակագիծ/ 8. Համալիր գնահատման հատակագիծ 9. Սեփականության սուբյեկտներ 10. Լանդշաֆտի կազմակերպման հատակագիծ 11. Ինժեներական ենթակառուցվածքների հատակագիծ 12. Տրանսպորտային սխեմա 13. Պատմամշակութային հուշարձաններ 14. Տարածքի զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր) 15. Գոտևորման նախագիծ 16. Կառուցապատման հերթականություն 17. Մշակութային ենթակառուցվածքների սպասարկման և սանիտարական գոտու սահմաններ 18. Հողերի նպատակային նշանակության տրանսֆորմացիա
ՆԱԽԱԲԱՆ
Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Եղվարդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ 05-94) և նախագծային առաջադրանքով:
Նախագծման համար ուղեցույց են ծառայել.
- ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:
- ՀՀ հողային օրենսգիրքը:
- ՀՀ անտառային օրենսգիրքը:
- Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքը:
- Շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրության հիմունքները:
- Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):
- Կարգ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):
- Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծերը և քաղաքի տարբեր թաղամասերի կառուցապատման նախագծերը:
- ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Եղվարդի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների` Եղվարդ քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:
- «Հայհողշին» ՊՈԱԿ-ում մշակված հողօգտագործման քարտեզները:
- «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված (10 ապրիլի 2003 թ. N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:
- Եղվարդ քաղաքային համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ 2006 թ.):
Նախագծում հաշվի են առնված նաև ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի և Բնական և մշակութային ժառանգության պահպանման պիլոտային նախագծի դրույթները, ՍԵՄԱԹ-ի Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման հիմնադրային սկզբունքների, Օրհուսի կոնվենցիայի, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի, և այլ փաստաթղթերի միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները:
Գլուխ 1
Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում ԵՎ կառուցվածքահատակագծային
զարգացման պայմանները
Եղվարդի տարածահատակագծային և սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են ՀՀ Կոտայքի մարզի շրջանակում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներում: «Երևանի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծում» Եղվարդ համայնքի տարածքը կազմում է Երևանի քաղաքամերձ գոտու մի մասը և ընդգրկվում է Երևանի ագլոմերացիայի հատուկ կարգավորման վարչակարգ ունեցող սահմանափակ զարգացման գոտում: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» մարզային տարաբնակեցման համակարգում Եղվարդին վերապահվում է երկրորդական կենտրոնի դերը:
Եղվարդ քաղաքը գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, Եղվարդի սարավանդում, Երևանից 18 կմ հյուսիս-արևմուտք, Աշտարակ-Արզնի խճուղու վրա: Հեռու լինելով տարանցիկ մայրուղիներից, Եղվարդը և ՀՀ Կոտայքի մարզի, և Երևանի ագլոմերացիայի շրջանակում զբաղեցնում է համեմատաբար մեկուսացված դիրք և շրջապատված է հիմնականում գյուղատնտեսական նշանակության տարածքներով:
Սովետական շրջանում այստեղ կազմակերպվել էր մեծ արդյունաբերական հանգույց` խոշոր արտադրական գոտով, սակայն այսօր, արտադրամասերը հիմնականում չեն գործում, իսկ բնակչությունը հիմնականում զբաղված է սեփական հողատարածքներում:
Խոշոր, հասարակական նշանակության օբյեկտներն այսօր նույնպես չեն գործում, պարապուրդի են մատնված և կապիտալ վերանորոգման կարիք ունեն:
Եղվարդը հին բնակավայր է: Առաջին գրավոր տեղեկությունները կապված են 603-ի հայ-պարսկական պատերազմի հետ: Վիճակագրական վարչության տվյալներով բնակավայրի բնակչությունը այսօր կազմում է 14.5 հազ. մարդ: Եղվարդի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1973 թ.` 16.0 հազ. մարդ բնակչության համար: Համայնքի գերադասելի առավելագույն բնակչությունը դեմոգրաֆիական լրիվ տարողունակության դեպքում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» սահմանափակվում է 20 հազար մարդով:
Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 6722.2 հա: Այդ թվում` բնակավայրի տարածքը` 672.2, որից բնակելի կառուցապատումը կազմում է 436.6 հա: Բնակավայրի ռելիեֆը հիմնականում հարթ է, թեքված դեպի հարավ: Ինժեներաշինարարական պայմանները բարենպաստ են: Հիմնականում տարածված են ժայռային և կիսաժայռային ապարներ, ծածկված մակերեսային նստվածքների (խճեր, գլաքար, կավավազ և այլն) փոքր շերտով (3-5 մ): Տարածքում նկատվում են մակերեսային հոսքեր, հեղեղատների առաջացում: Գրունտային ջրերը խորն են տեղադրված: Սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվում է 0.2-0.36-ով: Ինժեներական ցանցերով ապահովվածության մակարդակը ցածր է: Ռեզերվային տարածքների դեֆիցիտ է արձանագրվում` կապված բարձրարժեք գյուղատնտեսական հողերի առկայության հետ: Քաղաքի հեռանկարային տարածական զարգացումը հնարավոր է միայն գյուղատնտեսական հողերի յուրացման հաշվին:
2. Տարածքի համալիր գնահատական
2.1. Համայնքի բնական պայմանները
ԵՂՎԱՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հայկական բարձրավանդակի արևելյան մասում, Արաքս գետի միջին հոսանքում, շրջապատված լեռնաշղթաներով գտնվում է մի մեծ գոգավորություն: Իր բնական և տնտեսական առանձնահատկություններով Արարատյան գոգավորությունը զբաղեցնում է յուրահատուկ տեղ ամբողջ Անդրկովկասում: Արարատյան հարթավայրը իրեն շրջապատող լեռների հետ կազմում է մի միասնական ամբողջություն: Արարատյան գոգավորությունում առանձնանում են երեք, բնական պայմաններով իրարից տարբերվող բարձրադիր գոտիներ` Արարատյան հարթավայր, Արարատյան հարթավայրի նախալեռներ և բարձրավանդակային գոտի: Հյուսիսից հարթավայրը շրջապատում է քառագլուխ Արագածը, արևելքից` հրաբխային Գեղամա լեռնաշղթան: Բնության երևույթները, որոնք տեղի են ունենում այստեղ, չի կարելի պատկերացնել առանց հարթավայրը շրջապատող լեռների լանջերին տեղի ունեցող պրոցեսների:
Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում Արագած և Արայի լեռ խոշոր հրաբուխների միջև տեղակայված է Եղվարդի սարահարթը: Այս սարահարթի բացարձակ բարձրությունները տատանվում են 1000-1500 մ սահմաններում: Ռելիեֆը թույլ բլրակային-ալիքավոր է, որոշ տեղերում բարձրանում են առանձին շլակային կոներ: Սարահարթը դեպի հարավ և արևելք Երևանի շրջակայքում երկու լայն աստիճանների ձևով աստիճանաբար իջնում է դեպի Արարատյան հարթավայր: Եղվարդի սարահարթը ծածկված է լեռնային գորշ և շագանակագույն հողերով: Սարահարթը հյուսիսային մասից պարփակված է Արայի լեռ հրաբխով, որի լանջերը զառիթափ իջնում են դեպի սարահարթ:
Արայի լեռը կտրտված է բազմաթիվ ձորակներով, որոնք գարնանային ձնհալքի և տեղումների ժամանակ վարարում են և, հողի մակերեսային շերտը լվանալով, հսկայական քանակով տիղմ են տեղափոխում դեպի Եղվարդի սարահարթ: Հրաբխային ապարների ճեղքվածքներից ներծծվում է ձյան հալոցքի և տեղումների հսկայական քանակ և այդ է պատճառը, որ մակերեսային հոսք չի ձևավորվում: Հրաբխային Արայի լեռան լանջերով դեպի ցած ձգվում են մի շարք խոշոր և մանր հովիտներ, կանյոններ, ձորակներ: Արագածի զանգվածից դեպի արևելք գտնվում է Քասաղ գետի կանյոնը: Այս կանյոնը բաժանում է Արագածի լավաները հրաբխային Արայի լեռան լավաներից, որոնք վեր են խոյանում Եղվարդի սարահարթից մոտ 1000 մ բարձրության վրա: Քասաղ գետը ջրաբաժան է Նաիրիի (Կոտայք) և Ապարանի (Արագածոտն) տարածաշրջանների միջև: Քասաղը լեռնային գետ է, հրաբխային ապարները ձևավորել են գեղատեսիլ հովիտ - կիրճ, որը համարվում է հանրապետության տեսարժան վայրերից մեկը: Արայի լեռան արևմտյան լանջերը պատված են արևելյան կաղնու նոսր անտառներով: Հարավային և հարավ-արևելյան լանջերը թեքված են դեպի Եղվարդի սարահարթը, աստիճանաբար իջնում են դեպի հարավ-արևելք և աննկատ ձուլվում մայրաքաղաքի լանդշաֆտի հետ: Դրանք մինչև լեռան գագաթը ծածկված են թփուտային և ալպիական բուսականությամբ: Ջրային ռեսուրսներով տեղանքը հարուստ չէ: Կոտայքի ռելիեֆը ձևավորվել է երիտասարդ ջրաբերուկներից:
Եղվարդը գտնվում է Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանում, ծովի մակերևույթից 1317 մ բարձրության վրա, Եղվարդի սարահարթի համարյա կենտրոնում, չոր տափաստանային, կիսատափաստանային գոտում: Հաղորդակցությունը մայրաքաղաքի, ինչպես նաև Աշտարակի և Կոտայքի մյուս շրջանների հետ ավտոմոբիլային է, բարեկարգ ճանապարհային մագիստրալներով:
ԿԼԻՄԱ
Կլիման արտահայտված ցամաքային է` շատ շոգ, չոր ամառ, չափավոր ցուրտ, անհողմ ձնառատ ձմեռ: Եղվարդի սարահարթի կլիման հիմնականում ձևավորվում է միջին լայնությունների օդային զանգվածների ազդեցության ներքո: Տաք սեզոնի եղանակները արդյունք են տեղանքի ռադիացիոն տաքացման և, հատկապես, ցամաքային արևադարձային օդային զանգվածների ազդեցության: Իսկ ձմռանը իշխում են բևեռային օդային զանգվածները, ինչպես նաև Սիբիրյան անտիցիկլոնի (բարձր ճնշման բարիկ դաշտ) արևմտյան լեզվակների ներխուժումները: Չի բացառվում նաև երկրի մակերեսից էֆեկտիվ ճառագայթարձակումը: Նշված գործոնները հանգեցնում են կլիմայի արտահայտված ցամաքայնությանը: Կլիմայի յուրահատկությունը արտահայտված կոնտինենտալ պայմաններն են, որով էլ Եղվարդի տարածաշրջանը տարբերվում է հանրապետության մյուս շրջաններից (Լոռի, Տավուշ, Սևանի ավազան, Սյունիք և այլն):
Տարեկան ջերմաստիճանային ամպլիտուդը մոտ 30o է, իսկ Երևանում` 31o: Թերմիկ ռեժիմը բավական բարձր է` տարեկան միջին ջերմաստիճանը 9.1o, ամենատաք ամսվանը 22.7o (օգոստոս), իսկ միջին հունվարյանը` -6.1o (աղյուսակներ N 4, 5): Տեղումների տարեկան քանակը 407 մմ է, տարվա տաք կեսին (IV-X) ընդամենը 231 մմ, իսկ ցուրտ կեսին (XI-III)` 176 մմ: Առավելագույն արժեքները դիտվում են մարտ-ապրիլ-մայիս ամիսներին` 151 մմ (աղյուսակ N 7): Հարաբերական խոնավության ցուցանիշներն ունեն արտահայտված օրինաչափություն` ձմռանը առավելագույն 77-78%, ամռանը` 44-47%: Տարեկան միջին արժեքը 62% (աղյուսակ N 6): Շրջանն առանձնանում է արևի ճառագայթային էներգիայի առատությամբ, արևափայլքի տարեկան տևողությունը 2456 ժամ է (աղյուսակ N 1): Արևի ճառագայթային էներգիայի այսպիսի առատությունը հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության մաքսիմալ արժեքների: Անհրաժեշտ է շեշտել, որ այստեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների քաղցը բացառվում է: Իսկ առանց արևի օրերի թիվը տարեկան 39 է, մայիսից մինչև հոկտեմբեր ոչ մի օր չի դիտվում առանց արևի (աղյուսակ N 2): Քամու ռեժիմը տարբեր սեզոններում տարբեր արժեք ունի: Քամու միջին տարեկան արագությունը 2,8 մ/վրկ է, ամառը դիտվում է առավելագույն` 5,2 մ/վրկ (VII-VIII), իսկ ձմռանը նվազագույն` 1,1-1,4 մ/վրկ արագություն (աղյուսակ N 8): Ամբողջ տարվա ընթացքում գերիշխում են հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության քամիները (աղյուսակ N 9):
Ձմեռը չափավոր ցուրտ է, առանձին տարիներին` «թույլ սառնամանիքային»: Իշխում է ձմեռային եղանակների անտիցիկլոնային տիպը` անհողմ շտիլային քամու ռեժիմ: 15 օր ամեն ամսվա ընթացքում դիտվում են տաքացումներով եղանակներ, երբ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրանում է 0o-ից, դիտվում է ձյան շերտի քայքայում: Ձմեռային եղանակային ռեժիմը ունի շատ կայուն բնույթ: Առանձին տարիներին, երբ Արարատյան դաշտավայր են թափանցում Սիբիրյան անտիցիկլոնի լեզվակները կամ արկտիկական օդային զանգվածները, դիտվում է «զգալի սառնամանիքներով» եղանակային տիպը (5 օր), երբ միջին օրական ջերմաստիճանը գտնվում է -12,5--22,5o սահմաններում: Արևային չափավոր սառը օդի ոչ շատ ցածր ջերմաստիճանով եղանակի զուգակցումը ձմեռային բնապատկերի գեղեցկության հուզական ներգործության հետ, անկասկած կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, հատկապես աճող դեռահաս օրգանիզմի վրա:
Ձմեռը համեմատաբար կարճ է` 93 օր, սկսվում է դեկտեմբերի առաջին տասնօրյակից և տևում մինչև մարտի առաջին տասնօրյակը: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից ձևավորվում է կայուն ձյան շերտ, հասնելով մինչև 60 սմ բարձրության (աղյուսակներ NN 11, 12):
Եղվարդը տարածական ձգվածությամբ, ծովի մակերևույթից ունեցած բարձրությամբ մոտ է մայրաքաղաքին: Եղանակային պայմանները և առանձին օդերևութաբանական արժեքները մոտ են Երևանի տվյալներին: Սակայն ձմռան ընթացքում ձյան ձևով դիտվող տեղումները ձևավորում են կայուն և բարձր ձյան շերտ: Այս առանձնահատկությունն արդյունք է ֆիզիկաաշխարհագրական դիրքի և լեռնագրության: Եղվարդում ձմռան սեզոնում դիտվում է օրինաչափության մի այլ խախտում ևս. երբ Երևանը ծածկված է ինվերսիոն ամպամած շերտով, Եղվարդում օդը համեմատաբար չոր է և մաքուր: Դիտվում են արևոտ, «չափավոր ցուրտ» եղանակներ:
Եղվարդը գտնվում է Արայի լեռան անմիջական ստորոտում, այստեղ են բացվում լեռան հարավային լանջերը, և լեռան գագաթի օդային զանգվածները, լինելով ավելի սառը և ավելի ծանր, մեծ թեքություն ունեցող լանջերով սահում են դեպի սարահարթ: Այս նույն պրոցեսն է տեղի ունենում նաև Արագածի գագաթին ձևավորված ավելի սառը և ծանր օդային զանգվածների հետ, որոնք իջնելով Ապարանի սարահարթ, հասնում են մինչև Եղվարդ: Ձմռանը մթնոլորտում թթվածնի պարունակությունն ունի առավելագույն արժեքներ` 260 գ/մ3 (աղյուսակ N 10): Թթվածնային ռեժիմը միանգամայն բավարար է մաքուր օդում ինչպես ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու, այնպես էլ ակտիվ սպորտային միջոցառումներին մասնակցելու համար: Ջեռուցման սեզոնն այստեղ սկսվում է նոյեմբերի 1-5-ին և ավարտվում է ապրիլի 10-15-ին, տևում է 150-160 օր:
Գարունը համեմատաբար կարճ է, բաժանվում է երկու կեսի: Առաջին կեսը սառն է, խոնավ, անկայուն եղանակային ռեժիմով: Երկրորդը` տաք է, Միջերկրական ծովից ցիկլոնների շարքի հաճախակի անցումներով: Գարնանային տեղումների և օդի բարձր ջերմաստիճանի զուգակցումը նպաստում են ձյան ինտենսիվ հալոցքին, և Արայի լեռան լանջերի ձորակներ-հեղեղատները վարարում են, առաջացնելով հեղեղներ և վտանգ են ներկայացնում սարահարթի ցանկատարածությունների համար:
Ամառը ունի առավելագույն տևողություն` մայիսի առաջին տասնօրյակից մինչև հոկտեմբերի կեսը` 24 շաբաթ (168 օր): Եղանակային բոլոր առանձնահատկություններն ամառվա սեզոնում պայմանավորված են հիմնականում ծածկող մակերեսի և մթնոլորտի շրջանառության փոխազդեցությամբ բարձր թերմիկ ֆոնի վրա: Սա բերում է «շատ շոգ, շատ չոր» և «շոգ չոր» եղանակների ձևավորմանը, որոնք միասին դիտվում են 25 օր ամսվա ընթացքում: Եղանակային ռեժիմը շատ կայուն է: Ամառային եղանակային ռեժիմը տարբերվում է Եղվարդին հատուկ առանձնահատկություններով` իսպառ բացակայում են «անձրևոտ» և «թխպոտ» (ամպամած ամբողջ օրվա ընթացքում) եղանակները: Կապված հիգրոթերմիկ պայմանների հետ` ամռանը մթնոլորտում նվազում է թթվածնի պարունակությունը մինչև 231 գ/մ3: Միանգամայն պարզ է, որ գյուղատնտեսությունը, բանջարանոցային բույսերի, ծառատեսակների մշակումը լրիվ կապված է արհեստական ոռոգման հետ, բնականը համարյա բացակայում է: Ամռանը միջզոնայական օդային զանգվածների ջերմաստիճանային կոնտրաստի նվազումը և տեղական զանգվածների կոնդենսացման մակարդակի բարձրացումը Եղվարդում պայմանավորում են մթնոլորտային ֆրոնտների հազվադեպ անցումը:
ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ձմռանը կլիմայաբուժությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն, քանի որ այն նպաստում է այլ բուժական միջոցների թերապևտիկ ազդեցության մեծացմանը: Եղվարդի սարահարթը առանձնանում է բացառիկ բարենպաստ պայմաններով ձմեռային կլիմայաբուժության համար: Հունվար-փետրվարին 25 օր առանց սահմանափակումների կարելի է կիրառել ձմեռային կլիմայաբուժության բոլոր ձևերը: Ցուրտ և ձնառատ ձմեռներին Եղվարդի տարածքի բնական տեռասաները կարելի է օգտագործել որպես դահուկաղուրներ (լիժնյա) և ցածր տրամպլիններ դահուկասպորտային միջոցառումների համար: Ձմեռվա սեզոնում կայուն ձյան ծածկի առկայությունը ռեալ նախադրյալներ է ստեղծում ձմեռային սպորտային բազաների նախագծումների և տեղադրման համար: Արայի լեռան բարձրությունը և զառիթափ լանջերի ուղղաձիգ թեքվածությունն օգտագործել հատուկ շինությունների նախագծումների համար պլաներային սպորտաձևի զարգացման նպատակով: Դեպի Արայի լեռան բարձունք նախագծել բազմաստիճան ճոպանուղիների կառուցում: Լեռան լանջերի տարբեր բարձրություններն օգտագործել դահուկասահնակային զբոսանքների համար, կեմպինգների, հյուրանոցների, կարճատև հանգստի օբյեկտների նախագծումներով:
Ամռան սեզոնում Եղվարդի կլիմայաբուժության պայմանները տարբերվում են Հայաստանի մյուս շրջաններից «կոմֆորտային» պայմանների զգալի քանակով: Այստեղ ապրիլի 20-ից արդեն դիտվում են «կոմֆորտային» լոգանքների համար պայմաններ, իսկ ԷԷՏ / 9-16օ սահմաններում մայիսին հասնում է 71%: Լոգանքները այս պայմաններում ունեն պրոֆիլակտիկ, կոփող բնույթ: Բնական պայմաններում մայիսից մինչև սեպտեմբեր ներառյալ գերակշռում են «կոմֆորտային» պայմաններ օդային լոգանքներ ընդունելու համար ժամը 13-ին: Մայիսին այդ պայմանները կազմում են 17%, իսկ հունիսին և օգոստոսին համապատասխանաբար 55 և 58% (աղյուսակներ N 13, 14):
Մայիսից մինչև հոկտեմբերը ներառյալ կարելի է նշանակել նաև արևային լոգանքներ: Արևային լոգանքների «կոմֆորտային» պայմանների կրկնվածության տոկոսը նվազում է «դիսկոմֆորտային» /գերտաքացման, երբ (ԷԷՏ>= 23o) զոնայի աճման հետևանքով: 23o-ից բարձր ԷԷՏ-ի ժամանակ ստեղծվում են դիսկոմֆորտային պայմաններ, այսինքն վատանում են ջերմազգացողության պայմանները, տեղի է ունենում ինտենսիվ քրտնարտադրություն, գոյանում է խոնավությամբ հագեցած օդի շերտ, և այս ամենը բերում է նորմալ շնչառական պրոցեսի խանգարմանը: Հիպերինսոլյացիայից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում կլիմայաբուժությունը նշանակել առավոտյան կամ կեսօրից հետո: Եղվարդում բացի շոգ եղանակներից ստեղծվում են նաև «տոթակեզ» (դուշնիե) եղանակներ, ինչի պատճառով բացառվում է օդային և արևային լոգանքների ընդունումը ժամը 13-ին: Օրգանիզմի գերտաքացումից խուսափելու համար առաջարկվում է նաև կիրառել հանգստի, քնի, սպորտային և զվարճալի խաղերի ժամանակ օդի մասնակի շարժում ապահովող հատուկ սարքեր: Ներդնել արևաբուժության իմպուլսային մեթոդ` պտտվող տենտի կիրառմամբ: Իմպուլսային մեթոդը զգալի պակասեցնելով մեթեոտրոպ ռեակցիաների քանակը, պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բուժական էֆեկտը, ստեղծում է պայմաններ արևային լոգանքներ ընդունելու նաև կեսօրվա ժամերին: Ցերեկային ժամերին դիտվող դիսկոմֆորտային պայմանները օրվա երկրորդ կեսին մեղմանում են լեռնահովտային շրջանառության, այսինքն Արայի լեռան լանջերից դեպի սարահարթ սահող համեմատաբար սառը օդային զանգվածի ազդեցության պատճառով:
Առաջարկվում է օգտագործել հատուկ սարքավորումներ, որոնք ապահովում են կլիմայաբուժական տաղավարների օդի մասնակի շարժում, շինությունների ներսում, ինչպես նաև շրջապատող տարածքներում գերտաքացած օդի արհեստական սառեցում:
Այսպիսով`
1. Միկրոկլիմայական պայմանների դիսկոմֆորտը մեղմելու համար անհրաժեշտ է մեկուսացնել բնակելի և սպասարկող շինություններն արևի ուղիղ ճառագայթների և գերտաքացած օդի ազդեցությունից:
2. Կիրառել միկրոկլիման մեղմացնող միջոցառումներ` պաշտպանական սարքեր շենքերի պատուհաններին, աերարիների լրացուցիչ կանաչապատում:
3. Բազմաթիվ և բազմաձև լողավազանների, շատրվանների, արհեստական միկրոջրվեժների, արհեստական լճակների նախագծումներ: Հաշվի առնելով ռելիեֆի բնույթը (թույլ բլրակային, միատարր), առաջարկվում են նախագծումներ և շինարարություններ, առաջնություն տալով տուրիստական համալիրների, բուժական տուրիզմի օբյեկտների տեղադրմանն ու կառուցմանը:
4. Մայրաքաղաքը գերծանրաբեռնվածությունից բեռնաթափելու համար նշված օբյեկտների գերատեսչական և ղեկավարող մարմինների գրասենյակները տեղափոխել դեպի Եղվարդի տարածաշրջան:
5. Բուսածածկից ազատ տարածքներն օգտագործել սպորտդահլիճների, հրապարակների շինարարության համար` սպորտային միջոցառումներ, վարժանքներ, մարզանքներ անցկացնելու նպատակով:
6. Հաշվի առնելով բուժիչ բնական ռեսուրսների (հանքային ջրեր, տորֆ) բացակայությունը և մայրաքաղաքի հետ տարածքային մոտիկությունը, ինչպես նաև ամառվա սեզոնում դիսկոմֆորտային պայմանները առաջարկվում է տարածաշրջանը չդիտել որպես առողջարանային կամ կարճատև և երկարատև հանգստի գոտի, ի տարբերություն Կոտայքի մարզի մյուս տարածաշրջանների: Որպես հանգստի և առողջարանային գոտի կարելի է իրացնել Արայի լեռան հարավային լանջերի անմիջապես ստորոտը 5 կմ լայնությամբ: Այստեղ միկրոկլիմայական, թերմիկ դինամիկ պայմաններն ավելի կոմֆորտային են: Նպատակահարմար է տուրիստական համալիրների կառուցում, մայրաքաղաքից համապատասխան օբյեկտների տեղափոխում Եղվարդի շրջան:
7. Առաջարկվում է փոքր մասշտաբի պանսիոնատների, միկրոառողջարանային համալիրների կառուցում միջշրջանային, այսինքն տեղի և հարակից շրջանների ազգաբնակչության բուժումը և հանգիստը կազմակերպելու համար:
Դիտվող լեռնահովտային քամուց և, բնականաբար, փոշուց պաշտպանման միջոց է միակցված կիսափակ կառուցապատումը, որի անկյունն ուղղված է դեպի քամիների գերիշխող ուղղության կողմը, ինչպես նաև ինտենսիվ ծառատնկումները մրգատու, դեկորատիվ, փշատերև և այլ ծառատեսակներով:
8. Բուժական տուրիզմի, ինչպես նաև ալպինիզմի զարգացման նպատակով անհրաժեշտ է բժշկական համապատասխան շինությունների տուրիստական բազաների, հյուրանոցների և այլ կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարություն
9. Տուրիզմի զարգացման և ընդլայնման համար նպատակահարմար է օգտագործել շրջապատի պատմաճարտարապետական, քաղաքակրթության վկայության վայրերը:
2.2. Կոտայքի մարզի լանդշաֆտային բնութագիրը և օգտակար հանածոները
Մարզի հյուսիս-արևմտյան, հյուսիսային և արևելյան սահմանները շրջապատում են միջին բարձրության (1500-2800 մ) լեռնագագաթներ, խորը մասնատված ձորերով և հովիտներով: Մարզի հարավային սահմանները ընդգրկում են Արարատյան գոգավորության նախալեռնային գոտին:
Ռելիեֆի հորիզոնական մասնատվածության խտությունը կազմում է 1,2-1,4 կմ/կմ2: Հովտաձորակային ցանցի խտությունը` 2,0-4,0 հատ/կմ2: Մակերևույթի թեքության անկյունը տատանվում է 4-16օ սահմաններում:
Մարզի հյուսիս-արևմտյան և հյուսիսային մասերում կլիման պայմանավորված է իր յուրահատուկ դիրքադրությամբ: Գտնվելով մերձարևադարձային բարձր լեռնային անտառային գոտում, այս տարածքի կլիման բնութագրվում է որպես բարեխառն` չափավոր տաք ամառներով և չափավոր սառը ձմեռներով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 3,5 օC, միջին ամսական ջերմաստիճանը հունվարին` -10,0 օC, հուլիսին` 15.0 օC: Միջին տարեկան բացարձակ մաքսիմումը կազմում է 31,0 օC, մինիմումը` -24,0 օC: Օդի 5.0 օC միջին օրական ջերմաստիճանով ժամանակահատվածի տևողությունը կազմում է 170 օր, 10.0 օC` 115 օր: Տեղումների տարեկան միջին քանակը մոտ 750 մմ է: 0,5 մմ և ավելի տեղումներով օրերի թիվը 70, իսկ 5 մմ և ավելի տեղումներով օրերի թիվը` 25:
Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը` 73%:
Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է 2200 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է 50.0 կկալ/սմ2: Այստեղ գերակշռում են արևմտյան քամիները: Քամու միջին արագությունը հիմնականում տատանվում է 0.1-3,0 մ/վրկ սահմաններում:
Մարզի հարավային սահմաններում կլիման արտահայտված ցամաքային է` շատ շոգ, չոր ամառ, չափավոր ցուրտ անհողմ ձնառատ ձմեռ: Այստեղ կլիման հիմնականում ձևավորվում է միջին լայնությունների օդային զանգվածների ազդեցության ներքո: Արևափայլքի տարեկան տևողությունը 2456 ժամ է: Արևի ճառագայթային էներգիայի այսպիսի առատությունը հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության մաքսիմալ արժեքների:
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 9,5 օC, միջին ամսական ջերմաստիճանը հունվարին` -5,0 օC, հուլիսին` 20.0 օC: Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը` 64%, հունվարին` 80%, հուլիսին` 50%: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է 2700 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է 62.0 կկալ/սմ2: Այստեղ գերակշռում են հյուսիս-արևելյան և արևելյան քամիները: Քամու միջին արագությունը տատանվում է 0.1-0.5 մ/վրկ սահմաններում: 0-1 մ/վրկ արագությամբ քամով օրերի թիվը 69, 6 մ/վրկ և ավելի արագությամբ քամով օրերի թիվը` 26:
Մարզի անտառային հողերի մակերեսը կազմում է շուրջ 20 հազ հա:
Բնական անտառներն ունեն բնաշիվային ծագում և հիմնականում ներկայացված են կաղնու (80%-ից ավելի) ցածրաբնային տնկարկներով չորրորդ-հինգերորդ դասի տարիքի, հինգերորդ բոնիտետի:
Անտառներում, բացի անտառ կազմող գլխավոր ծառատեսակից (կաղնի խոշորառէջ - Querգus maգranthera և վրացական - Quercus iberica) հանդիպում են նաև այլ ծառատեսակներ` բոխի, հացենի, լորենի, կեչի և բազմաթիվ այլ ծառաթփատեսակներ:
Մարզը աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակներով, որոնք ունեն պահպանման կարիք: Տարածաշրջանի ֆլորայի կազմում ընդգրկված են շուրջ 20 էնդեմիկ, 40 հազվագյուտ և անհետացող տեսակներ:
Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է և բազմազան: Երկկենցաղներից հանդիպում է ծառագորտը, սողուններից հանդիպում են իլիկաօձը, աղնձօձը, սովորական լորտուն: Անտառային գոտու թռչնաշխարհը հիմնականում ներկայացված է ճնճղուկանմաններ կարգի շուրջ 40 տեսակներով: Կաթնասուն կենդանիներից հանդիպում են անտառային մուկը, քնամուկը, խոշոր կաթնասուններից գայլը, գորշ արջը, վարազը և այլ (քարտեզ` Կենդանիների տեղաբաշխում):
Կոտայքի մարզի հողային ծածկույթը հիմնականում ներկայացված է անտառային, մարգագետնատափաստանային, շագանակագույն և մարգագետնատափաստանային քարքարոտ տիպերով:
Հումուսի պարունակությունը հողերում տատանվում է 3-5% սահմաններում, քարքարոտությունը` շուրջ 30%:
Մարզի հողային ծածկույթի էրոզիայի առավելագույն ցուցանիշները դիտարկվում են կենտրոնական (70% և ավելին) և հարավային հատվածներում` 46-70%-ի սահմաններում (Քարտեզ` Հողային ծածկույթ և էրոզիաներ): Էրոզիայի և անապատացման պրոցեսները կանխարգելելու և մեղմացնելու նպատակով առաջարկվում է կիրառել ոռոգման առաջատար մեթոդները, ինչպես նաև անտառաշերտի հիմնում:
Մարզի առանձին հատվածներում էրոզիան տատանվում է 26-45%-ի սահմաններում: Օգտակար հանածոներից մարզում առկա են պղինձ, պղնձամոլիբդեն, երկաթ, ոսկի, ալյումինի հումք (նեֆելինային սիենիտներ), կերակրաղ, օբսիդիան, կրաքարեր և տրավերտին, մարմար և մարմարացած կոնգլոմերատ, դոլոմիտ, դիատոմիտ, բազալտներ, անդեզիտաբազալտներ, անդեզիտներ, պեմզա, պեռլիտի, հրաբխային խարամների (քարտեզ` Հումքային ռեսուրսներ):
3. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն
Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերը, գրեթե առանց բացառության, հարուստ են պատմամշակութային, հնագիտական և բնական հուշարձաններով, որոնք խթան են հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության կազմակերպման լավագույն բարենպաստ պայմանների ստեղծման համար:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժևորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ.
- հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձաններ (օրինակ` եկեղեցի Սբ Կաթողիկե (Եղվարդի եռանավ բազիլիկը)- 6-րդ դար):
- տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները (օրինակ` խաչքար Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 1990 թ.):
Կոտայքի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում.
- հնագիտական քարեդարյան կայաններ, ժայռապատկերներ, քարայր կացարաններ, մեգալիթյան կոթողներ, վիմագրական հուշարձաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, պաշտամունքային և քաղաքացիական կառույցներ, կամուրջներ և այլն,
- պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ:
- քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրեր, թաղամասեր, փողոցներ, բնակելի, պալատական, պաշտամունքային հասարակական, արտադրական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ:
ՀՀ բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
Համաձայն ՀՀ կառավարության 24 դեկտեմբերի 2003 թ. N 1793 որոշման Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տարածքում տեղակայված հուշարձաններից մենաարժեքավորներն են Եղվարդ քաղաքի վարչական կազմի մեջ մտնող «Սեղանասար» բնակատեղին և Սբ Կաթողիկե եկեղեցին:
._________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4| 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|1 | | | |ԲՆԱԿԱՏԵՂԻ |3-15-րդ |քաղաքից 3 կմ|Հ | |
| | | | | |դդ. |հս-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|2 | | | |ԲՆԱԿԱՏԵՂԻ |Ք.ա. |քաղաքից |Հ | |
| | | | |«ՍԵՂԱՆԱՍԱՐ» |20-18 դդ.|հվ-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |2.1 | | |Դամբարանադաշտ |Ք.ա. |Սեղանասար |Հ | |
| | | | | |2 հազ. |բլրի | | |
| | | | | |1 կես |ստորոտում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|3 | | | |ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ |19-20-րդ |եռանավ |Հ | |
| | | | | |դդ. |եկեղեցուց հս| | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|4 | | | |ԵԿԵՂԵՑԻ |4-րդ դ. |գործող |Հ | |
| | | | | | |գերեզմանոցի | | |
| | | | | | |հվ մասում, | | |
| | | | | | |բլրի | | |
| | | | | | |գագաթին | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |4.1 | | |Գերեզմանոց |5-17-րդ |գործող |Հ | |
| | | | | |դդ. |գերեզմանոցի | | |
| | | | | | |աե և հվ | | |
| | | | | | |մասերում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |11-12-րդ |գերեզմանոցի |Հ | |
| | |1.1| | |դդ. |կենտրոնական | | |
| | | | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար, կազմող | 12-րդ դ.|գերեզմանոցի |Հ | |
| | |1.2| |Վարդան | |կենտրոնական | | |
| | | | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |գերեզմանոցի |Հ |որմնափակ 3 |
| | |1.3| | | |կենտրոնական | |խաչքարերից |
| | | | | | |մասում | |կենտրոնականը|
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |գերեզմանոցի |Հ |որմնափակ 3 |
| | |1.4| | | |հվ-ամ մասում| |խաչքարերից |
| | | | | | | | |աջակողմյանը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |գերեզմանոցի |Հ |խաչազարդ, |
| | |1.5| | | |հվ-ամ մասում| |երկաստիճան, |
| | | | | | | | |պատվանդանի |
| | | | | | | | |վրա |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից հվ |Հ |երկաստիճան, |
| | |1.6| | | | | |պատվանդանի |
| | | | | | | | |վրա |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. | |Հ |ստորին |
| | |1.7| | | | | |հատվածը, |
| | | | | | | | |պատվանդանի |
| | | | | | | | |վրա |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |որմնափակ |Հ | |
| | |1.8| | | |խաչքարերից | | |
| | | | | | |հս-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |որմնափակ |Հ |երկաստիճան |
| | |1.9| | | |խաչքարերից | |պատվանդանին |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | | | | | |հս | |կանգնեցված 4|
| | | | | | | | |խաչքարերից |
| | | | | | | | |աջակողմյանը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդի |Հ |երկաստիճան |
| | |1. | | | |մոտ | |պատվանդանին |
| | |10 | | | | | |կանգնեցված 4|
| | | | | | | | |խաչքարերից |
| | | | | | | | |աջից |
| | | | | | | | |երկրորդը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդի |Հ |երկաստիճան |
| | |1. | | | |մոտ | |պատվանդանին |
| | |11 | | | | | |կանգնեցված 4|
| | | | | | | | |խաչքարերից |
| | | | | | | | |ձախից |
| | | | | | | | |երկրորդը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդի |Հ |երկաստիճան |
| | |1. | | | |մոտ | |պատվանդանին |
| | |12 | | | | | |կանգնեցված 4|
| | | | | | | | |խաչքարերից |
| | | | | | | | |ձախակողմյանը|
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |կենտրոնական | | |
| | |13 | | | |մասում, | | |
| | | | | | |երկաստիճան | | |
| | | | | | |պատվանդանին | | |
| | | | | | |կանգնած 4 | | |
| | | | | | |խաչքարերից | | |
| | | | | | |15 մ հս | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ |երկաստիճան |
| | |1. | | | |20 մ ամ | |պատվանդանի |
| | |14 | | | | | |վրա, |
| | | | | | | | |վերնամասը |
| | | | | | | | |կոտրված |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ | |
| | |1. | | | |10 մ ամ | | |
| | |15 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ | |
| | |1. | | | |հս | | |
| | |16 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ | |
| | |1. | | | |հվ | | |
| | |17 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |կենտրոնական | | |
| | |18 | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ | |
| | |1. | | | |4-5 մ հվ | | |
| | |19 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-րդ դ. |նախորդից |Հ | |
| | |1. | | | |2մ ամ | | |
| | |20 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-13-րդ | |Հ | |
| | |1. | | |դդ. | | | |
| | |21 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-13-րդ |ճանապարհի |Հ | |
| | |1. | | |դդ. |եզրին | | |
| | |22 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-13-րդ |նախորդի |Հ | |
| | |1. | | |դդ. |մոտ | | |
| | |23 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |12-13-րդ |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | |դդ. |հս-աե մասում| | |
| | |24 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |13-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |հվ մասում | | |
| | |25 | | | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |13-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |կենտրոնական | | |
| | |26 | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |13-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |կենտրոնական | | |
| | |27 | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Խաչքար |13-րդ դ. |գերեզմանոցի |Հ | |
| | |1. | | | |կենտրոնական | | |
| | |28 | | | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |կոթող |5-6-րդ |եկեղեցու մոտ|Հ |պահպանվել է |
| | |1. | | |դդ. | | |խոյակը և |
| | |29 | | | | | |հավասարաթև |
| | | | | | | | |խաչի |
| | | | | | | | |պատկերով |
| | | | | | | | |վերնամասը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| | |4. | |Տապանաքար |1560 թ. |գերեզմանոցի |Հ |արձանագիր |
| | |1. | |Կարապետի և | |կենտրոնական | | |
| | |30 | |այլոց | |մասում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|5 | | | |ԵԿԵՂԵՑԻ |5-6-րդ | Տերյան փող.|Հ |միանավ սրահ |
| | | | | |դդ. | N 4 տան | | |
| | | | | | | բակում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|6 | | | |ԵԿԵՂԵՑԻ |5-րդ դ. |Տերյան փող. |Հ |եռանավ |
| | | | | |վերակառ. |N 1 տան | |բազիլիկ |
| | | | | |6-7-րդ դդ|բակում | |սրահ |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |6.1 | | |Խաչքար |16-17-րդ |եկեղեցու մեջ|Հ |կոտրված |
| | | | | |դդ. | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |6.1 | | |Տապանաքար | |եկեղեցուց 5մ|Հ | |
| | | | | | |հվ-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|7 | | | |ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. |1301 թ. |քաղաքի |Հ |տարածքը |
| | | | |ԱՍՏՎԱԾԱԾԻՆ | |կենտրոնական | |պարսպապատված|
| | | | | | |մասում | |է |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.1 | | |Խաչքար |13 դ. |եկեղեցուց |Հ | |
| | | | | | |15 մ հվ-ամ | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.2 | | |Խաչքար |13 դ. |եկեղեցուց |Հ |ստորին |
| | | | | | |15 մ հվ-աե | |հատվածը |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.3 | | |Խաչքար |13 դ. |եկեղեցուց |Հ |դրված է |
| | | | | | |15 մ հվ-ամ | |գլխավայր |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.4 | | |Խաչքար |1558 թ. |եկեղեցուց |Հ | |
| | | | | | |հս-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.5 | | |Խաչքար, կազմող`|1591 թ. |եկեղեցուց |Հ | |
| | | | |Քիրամ | |հս-աե | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.6 | | |Խաչքար |16-17-րդ |եկեղեցուց |Հ |արձանագիր |
| | | | | |դդ. |հվ-ամ | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.7 | | |Խաչքար |16-17-րդ |եկեղեցուց հվ|Հ |արձանագիր |
| | | | | |դդ. |պատի տակ | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
| |7.8 | | |Խաչքար Մեծ |1999 թ. |եկեղեցու |Հ | |
| | | | |եղեռնի զոհերին | |տարածքում | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|8 | | | |ՀՈՒՇԱՐՁԱՆ |1975 թ. |քաղաքի |Տ | |
| | | | |ԵՐԿՐՈՐԴ | |կենտրոնական | | |
| | | | |ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ | |մասում | | |
| | | | |ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ | | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|9 | | | |ԿՈԹՈՂ |5-6-րդ | |Հ | |
| | | | | |դդ. | | | |
|___|____|___|__|_______________|_________|____________|_____|____________|
|10 | | | |ՄԱՏՈՒՌ ՍԲ. |վերակառ. |զոհվածների |Հ |պահպանվել են|
| | | | |ՍԱՐԳԻՍ |20 դ. |հուշարձանի | |հին եկեղեցու|
| | | | | | |դիմաց, | |հիմքերը |
| | | | | | |այգիների մեջ| | |
._________________________________________________________________________.
4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները
Նախագծի հիմնական նպատակն է համայնքի հեռանկարային զարգացման, տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումը` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հեռանկարային օգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Քաղաքի նոր հատակագծային կառուցվածքը և ընդհանուր տարածական հորինվածքը կապում են Եղվարդում նոր արհեստական ջրամբարի ստեղծման հետ: Այս հանգամանքը թույլ է տալիս նոր մակարդակի վրա կազմակերպել տարածքի ռեկրեացիոն համակարգը, մյուս կողմից, թելադրելով քաղաքային հատակագծային և հորինվածքային առանցքների ուղղվածությունը:
Արդի փուլի վերափոխումները լայն հնարավորություններ են ընձեռում համայնքի բնական (առողջարանային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ ռեսուրսների օգտագործման և տնտեսության «բազային» ճյուղերի, տարածաշրջանի գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական արտադրության զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման և աջակցման համար: Ինչպես ամենուրեք Հայաստանում, շարունակվում է արտադրական տարածքների սեփականաշնորհման և վերապրոֆիլավորման գործընթացը: Այսօր, դեռևս բացակայում է տնտեսական առաջընթացի միասնական հեռանկարային ծրագրավորումը և առանձին ձեռնարկությունների բիզնես պլանավորումը: Այդ պատճառով հեռանկարային բնակչության որոշումը` ընդունված ավանդական մեթոդների (աշխատանքային հաշվեկշռի, նպատակային կանխատեսումների և այլ մեթոդներ) կիրառմամբ այս փուլում դեռ հնարավոր չէ: Հետևապես, ներկայումս քաղաքի բնակչության հեռանկարային աճը որոշելու համար առաջնային են դառնում տարածքային զարգացման հնարավորությունը և ժողովրդագրական տարողունակության որոշումը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, համայնքի հեռանկարային առավելագույն բնակչության թիվը ընդունվել է 20 հազար մարդ, որը սահմանվել է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»` նկատի ունենալով տարածքի դեմոգրաֆիական լրիվ տարողունակության պայմանը: Միևնույն ժամանակ, քաղաքի բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետների նախատեսումը կախված է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից:
Հատակագծային կառուցվածքը և գործառական գոտևորումը մշակվել են բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման փոխկապակցված խնդիրների համընդհանուր լուծումներով` համայնքի տարածքի նպատակաուղղված քաղաքաշինական կազմակերպմամբ: Վերլուծության և համալիր գնահատականի արդյունքում ընտրվել են կառուցապատման ենթակա տարածքները և որոշվել են այդ տարածքների կառուցապատման համար բարենպաստության աստիճանը, տրվել են պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները և դրանց իրականացման ուղիները:
Բնակելի թաղամասերը զարգանում են արևելյան մասերում, իսկ համաքաղաքային կենտրոնը` զարգացած զբոսայգով և նոր սպորտային համալիրով կազմակերպվում է նոր լճի ափերի մոտ: Լճի ամբողջ պարագծով տեղադրվում են տարբեր տիպի հանգստի, առողջարանային և զվարճանքի համալիրները` համապատասխան կանաչապատումով և անտառապատումով:
Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:
Մշակվել են Եղվարդի քաղաքաշինական զարգացման հիմնական ուղղությունները և առանձնացվել են քաղաքաշինական օգտագործման ռեժիմները: Նախագծով առավելագույնս կանոնակարգվել է քաղաքի հատակագծային կառուցվածքը` թաղամասերի հասարակական օբյեկտների հավասարակշռված բաշխումով և փողոցային ցանցի ձևավորմամբ, հասարակական կանաչի ապահովմամբ, ներքին տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ: Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքի տարածքում առաջարկված են հետևյալ կառուցվածքահատակագծային սկզբունքները.
- փողոցային ցանցի կատարելագործում,
- տարածքում հասարակական սպասարկման գործառույթների կանոնակարգում, սպասարկման օբյեկտների համալիր ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը,
- անտառպուրակային և ռեկրեացիոն գոտիների ձևավորում,
Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները.
- կառուցապատման խտությունների կանոնակարգում,
- ներքին ռեզերվային տարածքների քաղաքի միասնական հատակագծային կառուցվածքում ընդգրկում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,
- սանիտարական գոտիների պահանջների պահպանում և կանաչ գոտիների ընդլայնում,
- սեյսմիկ վտանգի, սողանքների պայմաններում քաղաքի կառուցվածքային հատակագծային տարրերի հուսալիության և կայունության ապահովում:
Եղվարդ համայնքի տեխնիկատնտեսական ցուցանիշներ
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում