(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 18-Ն որոշում)
i
603.0014.101007
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»         10           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307353
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 սեպտեմբերի 2007 թվականի N 14-Ն
 
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը»` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
 
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 14-Ն որոշմամբ
 
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես իրազեկում են:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
1. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե հանրապետության ներսում:
2. 110-121 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
3. «Ներկրվել են բեռներ» (տող 130) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
4. 131-141 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
5. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 150) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
6. «Բեռնաշրջանառություն» (տող 160) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. «Վագոնի պտույտը» (տող 170) ցուցանիշը վագոնի միջին օրական վազքն է, որը որոշվում է վագոնների ընդհանուր վազքի (վագոն-կիլոմետր) և աշխատած օրերի թվի (վագոն-օրերի) հարաբերակցությամբ:
8. «Վագոնների միջին օրական բեռնումը» (տող 180) և «Բեռնաթափումը» (տող 190) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
9. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 200) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. «ՈՒղևորաշրջանառությունը» (տող 210) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
11. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 220) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
12. «ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 230) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
13. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված առրժեքի հարկի), ընդամենը» (տող 240) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 250) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |
|_________________________________________________________________________|
|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |
|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |
|                        |                           |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |երկաթուղային տրանսպորտի    |մինչև  հաշվետու     |
|ծառայություն            |գործունեություն իրականացնող|ժամանակաշրջանին     |
|                        |կազմակերպությունները       |հաջորդող ամսվա 5-ը  |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |
|Ով է ներկայացնում _________________________________ |      2-ԵՐԿԱԹ       |
|                           (անվանումը)              |     (ամսական)      |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |
|___________________________________________________ |   «Հաստատված է»    |
|                                                    |     Հայաստանի      |
|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |
|                                    (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ |      2007թ.        |
|                                                    |  սեպտեմբերի 14-ի   |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը                  | թիվ 14-Ն որոշմամբ  |
|                             I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I|____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը           |____________________|
|                                   I_I_I_I_I_I_I_I_I|    Չլրացնել        |
|Հարկ վճարողի հաշվառման համարը      I_I_I_I_I_I_I_I_I|____________________|
|                                                    |                    |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |
|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |
|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |
._________________________________________________________________________.
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200___թ. _____________ ամսվա համար
 
._________________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը     | Տողի |  Չափի |  Հաշվետու  |Աճողական  թվերով |
|                           |համարը|միավորը|   ամիսը    |                 |
|                           |      |       |____________|_________________|
|                           |      |       |ընթա-|նախորդ|հաշվետու| նախորդ |
|                           |      |       | ցիկ |տարվա | տարվա  | տարվա  |
|                           |      |       |տարվա|      | սկզբից |համապա- |
|                           |      |       |     |      |        | տասխան |
|                           |      |       |     |      |        |ժամանա- |
|                           |      |       |     |      |        |կաշրջանի|
|                           |      |       |     |      |        | համար  |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|             Ա             |   Բ  |   Գ   |  1  |   2  |   3    |    4   |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Առաքվել են բեռներ, ընդամենը|  110 | հազար |     |      |        |        |
|                           |      | տոննա |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|որից`                      |  111 |  «-»  |     |      |        |        |
|Հանքային շինարարական       |      |       |     |      |        |        |
|նյութեր                    |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ցեմենտ                     |  112 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քարածուխ                   |  113 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Կոքս                       |  114 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Նավթ և  նավթամթերք         |  115 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հանքաքար գունավոր մետաղներ |  116 |  «-   |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև  մետաղներ               |  117 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև  մետաղների ջարդոն       |  118 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Անտառային բեռներ           |  120 | հազար |     |      |        |        |
|                           |      | տոննա |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քիմիական  և  հանքային      |  119 |  «-»  |     |      |        |        |
|պարարտանյութեր             |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հացահատիկ և  աղացվող       |  121 |  «-»  |     |      |        |        |
|մթերքներ                   |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ներկրվել են բեռներ         |  130 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|որից`                      |  131 |  «-»  |     |      |        |        |
|Հանքային շինարարական       |      |       |     |      |        |        |
|նյութեր                    |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ցեմենտ                     |  132 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քարածուխ                   |  133 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Կոքս                       |  134 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Նավթ և  նավթամթերք         |  135 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հանքաքար երկաթ և  մանգան   |  136 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև  մետաղներ               |  137 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Սև  մետաղների ջարդոն       |  138 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Քիմիական  հանքային         |  139 |  «-»  |     |      |        |        |
|պարարտանյութեր             |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Անտառային բեռներ           |  140 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Հացահատիկ և  աղացվող       |  141 |  «-»  |     |      |        |        |
|մթերքներ                   |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ներհանրապետական            |  150 |  «-»  |     |      |        |        |
|փոխադրումներ               |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Բեռնաշրջանառություն        |  160 | հազար |     |      |        |        |
|                           |      | տոննա-|     |      |        |        |
|                           |      |  կմ   |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնի պտույտը             |  170 |  օր   |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնների միջին            |  180 | վագոն |     |      |        |        |
|օրական բեռնումը            |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Վագոնների միջին            |  190 |  «-»  |     |      |        |        |
|օրական բեռնաթափումը        |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Փոխադրվել են               |  200 | հազար |     |      |        |        |
|ուղևորներ                  |      |ուղևոր |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|    այդ թվում`             |      |       |     |      |        |        |
|մեկնել են                  |  201 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|ժամանել են                 |  202 |  «-»  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ուղևորաշրջանառություն      |  210 | հազար |     |      |        |        |
|                           |      |ուղևոր |     |      |        |        |
|                           |      |  -կմ  |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Բեռնափոխադրումներից ստացված|  220 | հազար |     |      |        |        |
|հասույթը (առանց ավելացված  |      | դրամ  |     |      |        |        |
|արժեքի հարկի) - ընդամենը   |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Ուղևորափոխադրումներից      |  230 |  «-»  |     |      |        |        |
|ստացված հասույթը (առանց    |      |       |     |      |        |        |
|ավելացված արժեքի հարկի) -  |      |       |     |      |        |        |
|ընդամենը                   |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Օժանդակ և  լրացուցիչ       |  240 |  «-»  |     |      |        |        |
|երկաթուղային տրանսպորտի    |      |       |     |      |        |        |
|գործունեությունից ստացված  |      |       |     |      |        |        |
|հասույթը (առանց ավելացված  |      |       |     |      |        |        |
|արժեքի հարկի),  ընդամենը   |      |       |     |      |        |        |
|___________________________|______|_______|_____|______|________|________|
|Աշխատողների միջին          |  250 |  մարդ |     |      |        |        |
|ցուցակային թվաքանակը       |      |       |     |      |        |        |
._________________________________________________________________________.
 
     Ղեկավար            _____________________     _______________________
                          (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)
 
     Լրացնող            _____________________     ________________________
     (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
                        _____________________     «___»___________200__թ.
                        (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)