(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 21-Ն որոշում)
i
603.0017.101007
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 10 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2007 թվականի N 17-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 42-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև թիվ 65-ԱՎԻԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-ԱՎԻԱ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 42-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 17-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթերին:
1. «ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով» (110) տողում լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
1) «Այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ» (111) տողում արտացոլվում է միջազգային չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հանրագումարը, որից (111.1) տողում առանձնացվում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը.
2) «ներհանրապետական հաղորդակցությամբ» (112) տողում արտացոլվում է հանրապետության տարածքում կատարված չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը.
3) «այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ» (111) և «ներհանրապետական հաղորդակցությամբ» (112) տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
2. «ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի» (130) տողում արտացոլվում է և հավասար է «միջազգային» (տող 131), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (131.1) և «ներհանրապետական» (տող 132) չվերթերով փոխադրված ուղևորների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
3. «Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը» (տող 140) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
4. «Փոխադրվել են ուղևորներ» (150) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը, ինչը հավասար է «միջազգային» (տող 151), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (151.1) և ներհանրապետական (տող 152) չվերթերով փոխադրված ուղևորների թվաքանակի հանրագումարին:
5. «Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը» (170) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը:
6. «Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը» (180) տողում արտացոլվում է միջազգային երթուղիներում լիցքավորման համար ծախսված ավիավառելիքի քանակը:
7. «Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը» (190) տողում արտացոլվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ |
|11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության |
|պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների |
|վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 |
|որոշմամբ հաստատված կարգի |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Հայաստանի Հանրապետության |մինչև հաշվետու |
|ծառայություն |կառավարությանն առընթեր |ժամանակաշրջանին |
| |քաղաքացիական ավիացիայի |հաջորդող տարվա մարտի|
| |գլխավոր վարչությունը |30-ը |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _________________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 65-ԱՎԻԱ |
|Գտնվելու վայրը ____________________________________ | (տարեկան) |
| | «Հաստատված է» |
|____________________________________ I_I_I_I_I_I_I | Հայաստանի |
| (փոստային դասիչ)| Հանրապետության |
| | վիճակագրության |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը | պետական խորհրդի |
| I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I| 2007թ. սեպտեմբերի |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | 14-ի թիվ 17-Ն |
| I_I_I_I_I_I_I_I_I| որոշմամբ |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I|____________________|
| |____________________|
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման| Չլրացնել |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի |____________________|
|Հանրապետության արդարադատության նախարարության | |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|կողմից տրված գրանցման վկայականից | |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _________ 200__թ.
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի | Ցուցանիշի |
| |համարը| միավորը |մեծությունը|
|____________________________________________|______|_________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը | 110 | հազար | |
|(առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր | | դրամ | |
|տեսակի հաղորդակցություններով /121, 122 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ | 111 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` Անկախ Պետությունների | 111.1| -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 112 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր | 120 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից | 130 | -»- | |
|ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով | | | |
|/131, 132 տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ | 131 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` Անկախ Պետությունների | 131.1| -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 132 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց փոստի/ | 133 | -»- | |
|ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի) | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի | | | |
|գործունեությունից ստացված հասույթը (առանց | 140 | -»- | |
|ավելացված արժեքի հարկի), ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ` բոլոր տեսակի | 150 | հազար | |
|հաղորդակցություններով /151, 152 տողերի | | մարդ | |
|գումարը/ - ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ | 151 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` Անկախ Պետությունների | 151.1| -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 152 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների | 160 | հազար | |
|հետ կապված ծախսերը | | դրամ | |
|____________________________________________|______|_________|___________|
|Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի ծախսը | 170 | հազար | |
| | | տոննա | |
|____________________________________________|______|_________|___________|
|Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը | 180 | -»- | |
|____________________________________________|______|_________|___________|
|Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու | 190 | ժամ | |
|ժամանակը | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________