Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ...

22.02.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.03.1998  -ից մինչեւ   22.02.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.01 թիվ 129 որոշում)

i

040.0148.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թ. թիվ 148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության կարիք ունեցող և սոցիալապես անապահով ուսանողների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Նոր Նորք» ուսանողական ավանի վարչական և ասպիրանտների հանրակացարանների շենքերի վերափոխումն ու հարմարեցումը բնակարանային ֆոնդի` ուսանողներին և երիտասարդ գիտնականներին համապատասխանաբար որպես հանրակացարան ու բնակարան տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված շենքերի` որպես բնակարանային ֆոնդ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման հարմարեցման և նպատակային օգտագործման համար.

բ) Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի հետ համատեղ ապահովել հանրակացարանների և բնակարանների տրամադրումն առավել կարիքավոր ուսանողներին և երիտասարդ գիտնականներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 148
Որոշում