(ուժը կորցնելու է 01.01.11թ` 27.05.10 թիվ 642-Ն որոշում)
i
040.0028.260108
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 հունվարի 2008 թվականի N 28-Ն
 
i
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 17-ի
N 28-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը
2. ՀՎՀՀ-ն
3. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը
4. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 17-ի
N 28-Ն որոշման
 
ՎԿԱՅԱԿԱՆ
 
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
 
________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
 
ՀՎՀՀ .............
 
Հաշվառման է վերցված ________________________ հարկային (տարածքային)
տեսչության կողմից ______________ 200 թ.
 
Կնիք
________________________ հարկային (տարածքային) տեսչության պետ
 
     ___________________________    ___________________
         (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 17-ի
N 28-Ն որոշման
 
ՑԱՆԿ
 
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում նշում է «Անհատ ձեռնարկատեր»)
2. Անձնագրային տվյալները
3. Լուսանկարը
4. ՀՎՀՀ-ն
5. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը
6. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 17-ի
N 28-Ն որոշման
 
ՎԿԱՅԱԿԱՆ
 
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
 
._____________.
__________________________________________________   |  լուսանկար  |
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը և  հայրանունը*)   | (3x4 չափսի) |
_________________________               |             |
(անձնագրային տվյալները)                |             |
|             |
|             |
._____________.
 
ՀՎՀՀ .............
 
Հաշվառման է վերցված ________________________ հարկային (տարածքային)
տեսչության կողմից ______________ 200 թ.
 
Կնիք
 
________________________ հարկային (տարածքային) տեսչության պետ
 
     ___________________________    ___________________
         (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)
* Անհատ ձեռնարկատերերի համար` նաև «Անհատ ձեռնարկատեր» նշմամբ: