Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի 2-րդ և 4-րդ հոդվածներով,

ելնելով կենսաթոշակային ապահովության բնագավառում քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից,

գիտակցելով, որ Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետություն իր քաղաքացիների կենսաթոշակային ապահովության համար պետք է կրի անմիջական պատասխանատվություն,

ընդունելով, որ Համագործակցության մասնակից պետությունները պարտականություններ ունեն անաշխատունակ անձանց նկատմամբ, որոնք կենսաթոշակային ապահովության իրավունք են ձեռք բերել իրենց կամ այլ հանրապետությունների տարածքում, ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվելու ժամանակաշրջանում, և իրականացնում են այդ իրավունքը Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքում,

ընդունելով կենսաթոշակային ապահովության հարցերով ԽՍՀՄ-ի կնքած միջազգային համաձայնագրերով պարտավորությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք բնակվում են:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը և նրանց թոշակային ապահովության միջոցների հատկացման կարգը կարգավորվում է հատուկ Համաձայնագրով:

Մինչև հատուկ Համաձայնագրի կնքումը, Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պետությունների կողմից սույն Համաձայնագրի ստորագրման պահին գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրով կենսաթոշակային ապահովության իրականացման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ապահովություն տրամադրող պետությունը: Փոխադարձ հաշվարկներ չեն կատարվում, եթե երկկողմ համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համաձայնագրի մասնակից պետությունները վարում են կենսաթոշակային ապահովության վերաբերյալ օրենսդրության ներդաշնակության քաղաքականություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բոլոր տեսակների վրա, որոնք սահմանվել են կամ կսահմանվեն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակի նշանակումը կատարվում է ըստ բնակության վայրի:

2. Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի սահմանման համար, այդ թվում արտոնյալ հիմունքներով և բազմամյա ծառայության համար, հաշվի է առնվում այդ պետություններից ցանկացածի տարածքում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը` մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար:

3. Կենսաթոշակների հաշվարկումը կատարվում է աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվող աշխատած ժամանակաշրջանների աշխատավարձից (եկամուտներից):

Այն դեպքում, եթե Համաձայնագրի մասնակից պետություններում մտցվում է ազգային տարադրամ, աշխատավարձի (եկամտի) չափը որոշվում է` ելնելով կենսաթոշակի նշանակման պահին պաշտոնապես սահմանված փոխարժեքից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համաձայնագրի մասնակից պետությունների սահմաններում կենսաթոշակառուի տեղափոխման դեպքում թոշակի վճարումը նախկին բնակության վայրում դադարեցվում է, եթե նույնատիպ թոշակ նախատեսված է նոր բնակության վայրի պետության օրենսդրությամբ:

Կենսաթոշակի չափը վերանայվում է ըստ թոշակառուի նոր բնակության վայրի, Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությանը համաձայն, պահպանելով սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համաձայնագրի մասնակից պետություններում կենսաթոշակային ապահովությունն իրականացնող մարմինները միմյանց հետ համագործակցում են իրենց կենտրոնական մարմինների միջև որոշվող համաձայնության կարգով:

Կողմերը լիազորում են իրենց իրավասու մարմիններին` կնքելու նշված համաձայնագրերը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Համագործակցության մասնակից պետությունները բանակցությունների միջոցով քննարկում են սույն Համաձայնագրով չկարգավորված, ինչպես նաև դրա կիրառման հետ կապված հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Համագործակցության մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնում միմյանց տեղեկացնել իրենց պետություններում գործող կենսաթոշակային օրենսդրության, դրա հետագա փոփոխությունների մասին, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` թոշակի իրավունքը և դրա չափը որոշելու համար վճռական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների և ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտած պետությունների տարածքում մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը պատշաճ կարգով տրված կենսաթոշակային ապահովության անհրաժեշտ փաստաթղթերը Համագործակցության մասնակից պետությունների տարածքում ընդունվում են առանց օրինականացման:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից կարող է դրանից դուրս գալ` ավանդապահին ուղարկելով համապատասխան գրավոր ծանուցում: Այդ մասնակցի նկատմամբ Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումը պահառուի կողմից ստանալու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:

2. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների ծագող կենսաթոշակային իրավունքները չեն կորցնում իրենց ուժը նաև Համաձայնագրից այն մասնակից պետության դուրս գալու դեպքում, որի տարածքում նրանք բնակվում են:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից:

 

 

pin
13.03.1992
Միջազգային պայմանագիր