Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

բացառիկ կարևոր նշանակություն տալով արտադրությունում դժբախտ պատահարների արդյունքում տուժած քաղաքացիների իրավունքներին,

գիտակցելով արտադրական վնասվածքների կանխարգելման գործում ջանքերի միավորման անհրաժեշտությունը,

ղեկավարվելով աշխատանքի պահպանության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրով սահմանվում է մյուս Կողմի տարածքում գործուղման մեջ ժամանակավորապես գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

«դժբախտ պատահար»` վնասվածք, մասնագիտական սուր հիվանդություն (թունավորում), ջերմային հարված, այրվածք, ցրտահարություն, ջրախեղդում, էլեկտրական հոսանքի կամ կայծակի հարված, վթարի, հրդեհի, տարերային աղետի (երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, փոթորիկ և այլն), կենդանիների, միջատների և բուսական ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ շփման հետևանքով ստացած վնասվածքներ,

«գործատու»` անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից ձեռնարկություն, հաստատություն, կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, որի հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,

«գործուղում»` մյուս Կողմի տարածքում ծառայողական հանձնարարության կատարման համար գործատուի հանձնարարությամբ աշխատողների գործուղում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր դժբախտ պատահարի քննությունը, այդ թվում վնասվածքի մասին հաղորդման կարգը, քննության հանձնաժողովի ձևավորումը, դրա աշխատանքի կազմակերպումը, դրանց հետ կապված ձեռնարկությունների, առողջապահության հաստատությունների, պետական հսկողության ծառայությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց ծագած պարտականությունները, քննության կազմակերպման հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացվում է դժբախտ պատահարի պահին տուժողի գտնվելու վայրի Կողմի համապատասխան նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

Սույն Համաձայնագիրը տարածվում է Կողմերի անկախ սեփականության ձևերից ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա, որոնց հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ծանր, խմբակային, ինչպես նաև մահացու ելքով դժբախտ պատահարների քննությունը կատարվում է գործատուի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում գործատուն կարող է հանձնարարել, որ քննությանը մասնակցի այն Կողմի վստահելի անձը, որի տարածքում գտնվում է տուժողը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրին համապատասխան քննվող դեպքերի համար Կողմերը հաստատում են արտադրությունում դժբախտ պատահարների մասին Ակտի համաձայնեցված ձևը (H-1M ձև), որը կցվում է սույն Համաձայնագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Նշված Ակտի ձևակերպումը հանդիսանում է այն ձեռնարկության պարտականությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Ակտը ձևակերպվում է այն Կողմի պետական լեզվով, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը և ռուսերենով: Քննության բոլոր նյութերը (ներառյալ H-1M ձևի Ակտը, որը տուժողի խնդրանքով հանձնվում է նրան կամ նրա շահերը ներկայացնող անձին) քննության ավարտից հետո պարտադիր կարգով ուղարկվում են գործատուին, իսկ խմբակային և մահացու ելքով դժբախտ պատահարների նյութերը` նաև տուժողի մշտական աշխատանքի վայրի Կողմի աշխատանքի պահպանության օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության պետական մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, պարտավոր է կազմակերպել տուժողին առաջին բժշկական օգնության ցուցաբերումը, ամբուլատոր կամ, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժումը (հոսպիտալացումը): Աշխատողի մահվան դեպքում տվյալ ձեռնարկությունը տեղեկացնում է այդ մասին աշխատողի մշտական բնակության Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը` մահվան փաստեր ներկայացնելով և գործադիր իշխանության տեղական մարմինների հետ համատեղ օժանդակություն է ցուցաբերում գործատուի ներկայացուցիչներին և տուժողի հարազատներին` մահացածի մարմնի և անձնական գույքի փոխադրման, ինչպես նաև այլ անհրաժեշտ դեպքերում: Դրանց հետ կապված ծախսերը հոգում է այն Կողմի ձեռնարկությունը, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրում նշված արտադրությունում դժբախտ պատահարի հետ կապված աշխատողին հասցված վնասի փոխհատուցման, ինչպես նաև նման դժբախտ պատահարի համար մեղավոր ձեռնարկության կողմից ծախսերի փոխհատուցման մասով հակընդդեմ հայցի բավարարման կարգը սահմանվում է Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Մյուս Կողմի տարածքում աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարները քննվում են պայմանագրի կնքման վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

Այդ դեպքերում տուժողի առողջության վնասի փոխհատուցումը կատարվում է «Աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությունը այլ կերպ վնասած աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքները փոխադարձաբար ճանաչելու մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Համաձայնագրին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով մի Կողմի տարածքում սահմանված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները մյուս Կողմերը ընդունում են առանց օրինականացման:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից առնվազն մեկ ամսվա ընթացքում կորոշի Լիազոր մարմնին (մարմինները), որի վրա կդրվի դրա իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի Լիազոր մարմինների միջև բանակցությունների և այլ հանրաճանաչ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող հանձնաժողովները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցելով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Բնակության պետությունից դուրս

գտնվող աշխատողների հետ

արտադրությունում դժբախտ

պատահարների քննության կարգի

մասին 1994 թվականի դեկտեմբերի

9-ի` Համաձայնագրին կից

 

H-1M ձև

 

Հաստատում եմ

Ձեռնարկության ղեկավար

____________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն)

 

«» 199_ թվական

 

Կնիքի տեղը

 

ԱԿՏ

 

արտադրությունում դժբախտ պատահարի մասին

 

Կոդեր

1. Ձեռնարկության անվանումը, գրանցման համարը _________________________

1.1. Պետություն _____________________________________________________

1.2. Ձեռնարկության հասցեն.

Շրջան _______________________________________________________________

Քաղաք, փողոց, շենք/տուն _____________________________________________

Բանկային տվյալներ ___________________________________________________

1.3. Սեփականության ձևը (պետական, քաղաքային, մասնավոր և այլն)

_____________________________________________________________________

1.4. Դժբախտ պատահարի վայրը __________________________________________

2. Տնտեսության ճյուղը (նախարարություն, գերատեսչություն) _____________

3. Աշխատողին ուղարկած ձեռնարկությունը (պետություն, ձեռնարկության անվանում, հասցե, բանկային տվյալներ, տնտեսության ճյուղ, նախարարություն, գերատեսչություն) ________________________________________________________

4. Տուժողի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________

5. Սեռը` իգական, սեռական (ընդգծել) __________________________________

6. Տարիքը (նշել լրացած տարիքը) ______________________________________

7. Մասնագիտություն, պաշտոն __________________________________________

կարգ _____________________________________________________________

8. Տվյալ մասնագիտության, որի կատարման ժամանակ տեղի է ունեցել դժբախտ

պատահարը, աշխատանքային ստաժը ________________________________________

9. Աշխատանքի անվտանգության հրահանգավորում, ուսուցում (անցկացման

ժամկետը) ____________________________________________________________

9.1. Ներածական հրահանգավորում _______________________________________

9.2. Աշխատանքի անվտանգության ուսուցում ______________________________

9.3. Նախնական (կրկնվող) հրահանգավորում ______________________________

9.4. Բարձր վտանգավորության աշխատանքների համար գիտելիքների ստուգում

____________________________________________________________________

9.5. Նախնական և պարբերաբար բժշկական ստուգումների անցկացում

____________________________________________________________________

10. Դժբախտ պատահարի օրը և ժամը (տարին, ամիսը, օրը, ժամը, աշխատած

ժամերը) _____________________________________________________________

11. Դժբախտ պատահարի հանգամանքները ___________________________________

11.1. Պատճառները ____________________________________________________

11.2. Վնասվածքի պատճառ հանդիսացած սարքավորումը (անվանում, տեսակ,

թողարկման տարեթիվ, թողարկող ձեռնարկություն) _________________________

11.3. Ոգելից խմիչքի կամ թմրադեղերի ազդեցությունը տուժողի վրա (համաձայն

բժշկական եզրակացության) _____________________________________________

11.4. Ախտորոշում (նախնական, վերջնական) ______________________________

12. Դժբախտ պատահարի պատճառների վերացման միջոցառումները

 

._________________________________________________________________________.

|հհ.|  Միջոցառման անվանումը  | Կատարման ժամկետը| Կատարողը |Նշում կատարման |

|   |                        |                 |          |    մասին      |

|___|________________________|_________________|__________|_______________|

|___|________________________|_________________|__________|_______________|

._________________________________________________________________________.

 

13. Աշխատանքի պահպանության նորմատիվ ակտերի խախտումներ թույլ տված անձինք

(անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, ձեռնարկության անվանում)_________

_____________________________________________________________________

նրանց խախտած նորմատիվ փաստաթղթերի հոդվածներ, պարբերություններ,

դրույթների կետեր ____________________________________________________

14. Դժբախտ պատահարի ականատեսներ _____________________________________

 

Ակտը կազմված է (օր, ամիս, տարի) _____________________________________

Աշխատանքի պահպանության ծառայության ղեկավար (մասնագետ) (ստորագրություն,

անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն) _________________________________

Աշխատանքի պահպանության աշխատանքային կոլեկտիվի (արհմիության) լիազոր

(ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն) ________________________

_____________________________________________________________________

Ստորաբաժանման ղեկավար (ստորագրություն, անուն, ազգանուն, հայրանուն)

_____________________________________________________________________

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից:

 

 

pin
09.12.1994
Միջազգային պայմանագիր