Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1994 թվականի դեկտեմբերի 17-ի` Էներգետիկ խարտիային կից Պայմանագրով և Տարանցման կարգի մասին 1992 թվականի փետրվարի 8-ի` Համաձայնագրով,

հաշվի առնելով նավթի և նավթամթերքների ազատ տարանցման ապահովման անհրաժեշտությունը` անկախ դրանց ծագումից, նշանակման վայրից և տիրոջից,

ընդունելով նավթով և նավթամթերքներով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ժողովրդական տնտեսությունները ապահովելու նպատակով համաձայնեցված միջոցների իրականացման կարևորությունը,

Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Պայմանագրի դրույթների հետագա իրագործման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.

«տարանցում»` մի Կողմի տարածքում ծագող նավթի և նավթամթերքների տեղափոխումը Կողմերից մեկի տարածքով երրորդ Կողմի սպառողների համար,

«նավթի և նավթամթերքների մայրուղային խողովակաշարեր»` գծային սողնակներով և կատոդային պաշտպանության կայաններով, շտեմարանային տարողություններով և առանց դրա պոմպային կայաններով, նավթի և նավթամթերքների խողովակաշարերի հսկողության և կառավարման կետերով, դրանց վրա արտադրատեխնոլոգիական կապով, նավթի և նավթամթերքների խողովակաշարերի սպառողների էլեկտրամատակարարման գծերով, նավթի և նավթամթերքների խողովակաշարերի անվտանգությունն ապահովող վերանորոգման-շահագործման կետերով և ենթակառուցվածքով, ընդունման և հանձնման, դատարկման, լցման և բեռնման կետերով նավթի և նավթամթերքների խողովակաշարեր,

«նավթամթերքներ»` նավթի մշակումից ստացված պատրաստի արտադրանք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում իրենց պետությունների տարածքներով խողովակաշարային տեղափոխման ժամանակ նավթի և նավթամթերքների ազատ տարանցման ապահովման նպատակով: Կողմերից մեկի տարածքով տարանցումով մատակարարվող նավթը և նավթամթերքները չեն կարող օգտագործվել այն Կողմի կարիքների համար, որի տարածքով իրականացվում է տարանցումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքների տարանցումը իրականացվում է բազմակողմ և երկկողմ արձանագրություններին համապատասխան` համաձայնեցնելով տարանցման ծավալները և գրաֆիկները` դրանց արտադրության ծավալների հաշվառմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում նավթի տարանցման և նավթամթերքների տեղափոխման համար հաշվարկները ժամանակին ապահովելու նպատակով:

Նավթի տարանցման համար հաշվարկները իրականացվում են Կողմերի միջև համաձայնեցված սակագներով և կատարվում են Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

Նավթամթերքների տեղափոխման համար հաշվարկները կատարվում են Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Նավթի հաշվառման, ընդունման, հանձնման, տեղափոխման, պահպանման, բեռնման համար գործողությունների անցկացումը, ինչպես նաև նավթի խողովակաշարերի ռեժիմների և նավթի հոսքերի օպերատիվ կառավարումը իրականացվում է Կողմերի միջև համաձայնեցված նորմերով և կանոններով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վթարային իրավիճակների ծագման դեպքում Կողմերը միմյանց օգնություն և օժանդակություն են ցուցաբերում դրանց հետևանքների վերացման գործում: Վթարային իրավիճակների պատճառով տեղափոխվող նավթի և նավթամթերքների կրճատված ծավալները բաշխվում են կնքված պայմանագրերով նախատեսված ծավալներին համամասնորեն: Վթարների արդյունքում նավթի և նավթամթերքների կորուստները, ինչպես նաև վթարների հետևանքների վերացման վրա կատարված ծախսերը փոխհատուցում են վթարներում մեղավոր կազմակերպությունները: Վթարների պատճառները պարզվում են հատուկ ստեղծվող հանձնաժողովի կողմից` շահագրգիռ Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վթարների արագ վերացման համար Կողմերը իրավունք են տալիս նավթի և նավթամթերքների խողովակաշարերի օբյեկտների վթարավերականգնողական ստորաբաժանումներին շահագրգիռ Կողմի տարածք ազատ կերպով ներմուծել և/կամ արտահանել սարքավորումներ և նյութեր` այդ ստորաբաժանումների տեխնիկական զինվածության տաբելին համապատասխան: Ընդ որում, Կողմերը պարտավորվում են չկիրառել մաքսային տուրքեր, մաքսային այլ վճարումներ և դրանց համարժեք գանձումներ, ինչպես նաև նշված սարքավորումների և նյութերի վրա ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ:

Մաքսային տուրքերով և գանձումներով չեն հարկվում նավթը և նավթամթերքները, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական ծավալների լրացման համար նավթի և նավթամթերքների գլխավոր խողովակաշարերում վթարների վերացման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում, այդ թվում համատեղ, նրա համար, որպեսզի Կողմերից որևէ մեկը չկանգնի նավթի և նավթամթերքների մատակարարման աղբյուրներից անջատման սպառնալիքի տակ և վնաս չհասցվի նավթ և նավթամթերքներ մատակարարող պետությունների, տարանցման և սպառող մասնակից պետությունների շահերին:

Կողմերը պարտավորվում են նավթի և նավթամթերքների տարանցման համար ապահովել խողովակաշարային տրանսպորտի օբյեկտների անխափան և անվտանգ գործունեությունը:

Նավթի և նավթամթերքների խողովակաշարերի օբյեկտները շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարգավորվում է Կողմերի ազգային օրենսդրություններով կամ Կողմերի միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը պարտավորվում են միակողմանի կարգով որոշումներ չընդունել, որոնք կհանգեցնեն տարանցման պայմանների վատթարացմանը: Նավթի և նավթամթերքների տարանցման հետ կապված վեճի ծագման դեպքում, որի կարգավորումը նախատեսված չէ տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համապատասխան պայմանագրերում, Կողմերը պարտավորվում են չդադարեցնել և չկրճատել դրանց մատակարարումը մինչև վեճի կարգավորումը: Կողմերը պարտավորություն չեն կրում տնտեսվարող սուբյեկտների կողմից տարանցման իրականացման հետ կապված պայմանագրերից բխող իրենց պարտավորությունների կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված Կողմերի միջև վեճերը, ինչպես նաև Կողմերի իրավունքները և պարտավորությունները շոշափող վեճերը, կկարգավորվեն շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցություններ և բանակցություններ անցկացնելու միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով, սույն Համաձայնագրով և Էներգետիկ խարտիային կից Պայմանագրով նախատեսված այլ ընթացակարգերի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրան մասնակցելու շահագրգռված և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստակամ պետությունների կողմից միանալու համար: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից համապատասխան ծանուցումը ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին` կարգավորելով սույն Համաձայնագրից առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «12-րդ հոդվածից բացառել «... ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից ... ««:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 17-ից:

 

 

pin
12.04.1996
Միջազգային պայմանագիր