(ուժը կորցրել է 19.05.2022 թիվ 540-Ա որոշում)
i
041.0836.251008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հոկտեմբերի 2008 թվականի N 836-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու համար օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկներ ներկայացնելու և այդ կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի N 1:
1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն` N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Առողջապահական համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու նպատակով օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկները և կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցը:
(որոշումը փոփ. 15.06.09 թիվ 486-Ա որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2008 թվականի հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշման
 
ԿԱԶՄ
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
                         (հանձնաժողովի նախագահ)
 
     Ա. Վանյան         - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                         պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 
                         պետ
 
     Ս. Մելքոնյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
                         ծառայության գլխավոր վարչության պետ 
 
     Վ. Մովսիսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
                         բժշկական վարչության պետ
 
     Ա. Փարսադանյան    - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի 
                         ռազմաբժշկական վարչության պետ
 
     Ժ. Ասատրյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի 
                         բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման 
                         վարչության պետ
 
     Հ. Ավետիսյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի  
                         աղետների բժշկության վարչության պետ
 
     Ձ. Աղաջանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի 
                         միջազգային կազմակերպությունների վարչության պետ
 
     Ջ. Ղլիչյան        - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի 
                         նորմատիվամեթոդական վարչության պետ
 
     Ա. Գևորգյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության 
                         աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
 
     Ա. Հովսեփյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի 
                         իրավաբանական վարչության պետ
 
     Լ. Մաքսուդյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի
                         տնտեսության, նորարարության և ձեռներեցության
                         խթանման վարչության նորարարության, ստանդարտացման և
                         չափագիտության բաժնի պետ
 
     Կ. Բեգլարյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների 
                         կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և 
                         միջազգային հարաբերությունների վարչության պետ
 
     Ս. Մաճկալյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային 
                         տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի 
                         իրավաբանական վարչության պետ
 
     Հ. Գաբրիելյան     - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի 
                         գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության 
                         վարչության պետ
 
     Ա. Գևորգյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 
                         իրավական ակտերի փորձաքննության վարչության 
                         պետաիրավական բաժնի պետ
 
     Ա. Ավետիսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության 
                         կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային 
                         անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ
 
     Ս. Առաքելյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի 
                         սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական 
                         պետական տեսչության պետի տեղակալ
 
     Լ. Ավետիսյան      - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                         պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 
                         վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների 
                         համաճարակաբանության բաժնի պետ (հանձնաժողովի 
                         քարտուղար)
 
     Ն. Բակունց        - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                         պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության 
                         իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի 
                         կառավարման բաժնի պետ 
 
     Ռ. Բաբայան        - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                         իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
 
     Ա. Բաբլոյան       - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական
                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
 
     Ա. Պետրոսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության աշխատակազմի
                         մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության
                         վարչության պետ
 
(կազմը փոփ. 02.12.08 թիվ 977-Ա, 15.06.09 թիվ 486-Ա որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2008 թվականի հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշման
 
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն աշխատակարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:
 
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման նպատակով քննարկում է կանոնների ներդրման քաղաքականությանը, ներդրման ռազմավարությանն ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:
3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից կանոնների մշակումը և օժանդակում կանոնների ներդրման աշխատանքներին.
2) կազմակերպում է կանոնների ներդրման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
4) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.
5) կազմակերպում է կանոնների ներդրման ռազմավարության մշակման աշխատանքները:
 
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:
8. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումն արձանագրվում է:
9. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում (են ներկայացնում) հանձնաժողովին:
 
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
 
10. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
 
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
 
11. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հարցեր ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը,
բ. առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:
 
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
 
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.
3) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
4) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ.
 
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
 
13. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: