Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կուբայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով հավասարության և փոխշահավետության հիման վրա զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները,

ցանկանալով առևտրատնտեսական փոխադարձ հարաբերությունների զարգացման համար ստեղծել պայմանագրաիրավական հիմք և բարենպաստ պայմաններ,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` խթանել և զարգացնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը, ինչպես նաև հայկական և կուբայական ձեռնարկությունների միջև տնտեսական համագործակցությունը` երկու երկրների գործող օրենսդրություններին և համաշխարհային առևտրում ընդունված սկզբունքներին և փորձին համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը ապրանքների և ծառայությունների փոխանակման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների այլ ձևերին առնչվող բոլոր հարցերում հաշվի կառնեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերը և սկզբունքները, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթները և, համաձայն դրանց, փոխադարձ առևտրում միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում:

Առավել բարենպաստ ազգի ռեժիմը կկիրառվի բոլոր այն դեպքերում, որոնք կվերաբերեն ներմուծման և արտահանման թույլտվությանը, մաքսատուրքերին և վճարումներին, հյուպատոսական գանձումներին և այլ գանձումներին ու հարկերին, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահեստավորման, դրանց գրանցման, ինչպես նաև մաքսային կանոնների և ընթացակարգերի նկատմամբ:

Պայմանավորվող կողմերը համաձայնում են միմյանց տրամադրել առավել բարենպաստ ազգի ռեժիմ նաև ապրանքների փոխադրման հետ կապված բոլոր հարցերում և, իրենց երկրների օրենսդրություններին և կարգավորումներին համապատասխան, կաջակցեն իրենց տարածքներով մյուս Պայմանավորվող կողմի տարածում արտադրված ապրանքները երրորդ երկրներ և երրորդ երկրների տարածքում արտադրված ապրանքները որևէ Պայմանավորվող կողմի տարածք ազատ տարանցելուն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Առավել բարենպաստ ազգի ռեժիմը չի տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք`

* բխում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մաքսային միություններում, ազատ առևտրի գոտիներում կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի այլ ձևերում մասնակցությունից,

* Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տրամադրել է կամ կտրամադրի հարևան երկրներին` սահմանամերձ առևտուրը դյուրացնելու նպատակով,

* Պայմանավորվող կողմերը միջազգային պայմանագրերի հիման վրա տրամադրել են կամ կտրամադրեն զարգացող երկրներին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության կազմակերպությունների միջև ապրանքաշրջանառությունը և ծառայությունների մատուցումը իրականացվում է կոնտրակտների կամ այլ յուրահատուկ փաստաթղթերի հիման վրա` երկու երկրներում գործող օրենսդրություններին և համաշխարհային պրակտիկայում ընդունված առևտրի ձևերին համաձայն:

Եթե կոնտրակտներում ակնհայտ նշված չլինի այլ բան, Պայմանավորվող կողմերի կազմակերպությունները երկկողմ առևտրում կկիրառեն ԻՆԿՕՏԵՌՄՍ-ում ընդգրկված գնման և փոխադրման պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Առքուվաճառքի կոնտրակտներում, որոնք կկնքվեն Պայմանավորվող կողմերի կազմակերպությունների միջև ապրանքների մատակարարման և ծառայությունների ցուցաբերման համար, գների սահմանումը կիրականացվի համապատասխան տեխնիկական մակարդակի և որակի ապրանքների ու ծառայությունների հիմնական համաշխարհային շուկաների գործող գներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայկական և կուբայական կազմակերպությունների միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման կոնտրակտներից բխող վճարումները կիրականացվեն ազատ փոխարկելի արտարժույթով, որի վերաբերյալ կպայմանավորվեն Կողմերը, իսկ վճարման պայմանները կնշվեն համապատասխան պայմանագրերում:

Կողմերի լիազոր բանկերը անհրաժեշտության դեպքում կհաստատեն տեխնիկական բանկային ընթացակարգ` սույն Համաձայնագրից բխող գործարքները ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը, իրենց երկրների օրենսդրություններին համապատասխան, կաջակցեն փոխադարձ առևտրի տարբեր ձևերի, արդյունաբերական կոոպերացիայի, տնտեսական միությունների և համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:

Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն յուրաքանչյուր Կողմի տարածքում ծագող արտոնագրերը, առևտրային դրոշմանիշերը, կոմերցիոն անվանումների ձևակերպումը պաշտպանող և իրենց երկրում արդյունաբերական սեփականության համապատասխան ռեգիստրում գրանցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կօժանդակեն իրենց տարածքներում կառավարական առևտրային ներկայացուցչությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող ֆիրմաների, ընկերությունների, բանկային և այլ հաստատությունների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացմանը և գործունեությանը` համաձայն երկու երկրների գործող օրենսդրությունների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն փոխադարձ անհրաժեշտ աջակցություն իրենց երկրներում տոնավաճառների, ցուցահանդեսների, համաժողովների և երկկողմ առևտուրը խթանող այլ միջոցառումների կազմակերպման համար` երկու երկրների օրենսդրությունների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրությունների համաձայն, թույլ կտան հետևյալ ապրանքների ներմուծումն ու արտահանումը առանց հարկերի ու մաքսավճարի և այլ տեսակի գանձումների.

* նմուշային առարկաներ և պրակներ, գովազդային տեղեկագրեր և ուրվագրեր,

* պարտավորությունների և երաշխիքների կատարման նպատակով անվճար առաքվող մասեր,

* ժամանակավոր կամ մշտական գործող տոնավաճառներում և ցուցահանդեսներում ոչ վաճառքի նպատակով ներկայացվող ապրանքներ,

* ուրիշ ապրանքի փոխարեն ներմուծված ապրանքը` փոխարինված ապրանքը երկրից արտահանելու պայմանով,

* միջազգային առևտրում օգտագործվող հատուկ բեռնարկղեր և փաթեթավորումներ, որոնք ներմուծվում են բեռնավորման և երկրից արտահանվելու նպատակով,

* ապրանքներ, գործիքներ, նյութեր և այլ գործիքակազմ` ժամանակավոր ներմուծված, փորձերի, փորձարկումների, վերանորոգման աշխատանքների, մշակման և պատրաստման համար` վերադարձի պայմանով,

* առարկաներ, գործիքներ և հաստոցներ` նախատեսված մոնտաժային աշխատանքների և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության համար` վերադարձման պայմանով:

Նման բնույթի արտահանման և ներմուծման ժամկետները կսահմանվեն` կախված այն նպատակներից, որոնց համար նախատեսված են վերոհիշյալ ապրանքները և առարկաները:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` խուսափելու համար իրենց տարածքներ ներմուծելու մյուս Պայմանավորվող կողմի բնական ծագում ունեցող ապրանքները կամ արդյունաբերական արտադրանքը, որոնք, չնայած ապրանքային նշանի, անվանման և դրոշմանիշերի և այլ նշումների, կեղծված են կամ չեն համապատասխանում ծագմանը կամ ապրանքի որակին` Պայմանավորվող կողմերի օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ կնքված միջազգային համաձայնագրերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի համաձայն հայկական և կուբայական տնտեսավարող կազմակերպությունների ներմուծած ապրանքները չեն կարող վերաարտահանվել երրորդ երկրներ առանց ներմուծողի գրավոր համաձայնության:

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն ապրանքաշրջանառության պաշտպանությունը իրենց տարածքներում ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից` իրենց երկրների օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ իրենց միջև կնքված միջազգային համաձայնագրերի պահպանմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերը սույն համաձայնագրի գործունեությունը ապահովելու, անհրաժեշտ հանձնարարականների մշակման, խորհրդակցությունների անցկացման և փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակով կստեղծեն հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը հաջորդաբար կգումարվի Երևանում կամ Հավանայում:

Հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները, կազմակերպչական մանրամասները և հստակ խնդիրները կսահմանվեն համատեղ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ` համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման, կիրառման և կատարման ընթացքում ծագած վեճերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան փաստաթղթով, որը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական իրավական ընթացակարգերի ավարտման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով և այդ ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի մեկամյա ժամանակահատվածներով, եթե Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով չտեղեկացնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները կշարունակեն գործել մինչև այդ գործարքների ավարտը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2003 թ. մարտի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տարբերակին:

 

* Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 20-ից:

 

 

pin
26.03.2003
Միջազգային պայմանագիր