Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆ ...

18.02.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.08.2009  -ից մինչեւ   18.02.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.09 թիվ 1526-Ն որոշում)

i

040.0964.250809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 964-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (Մ1) Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի շինարարության նախագծահաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 18500000 դրամ` նշված գումարը 2009 թվականի ընթացքում վերադարձնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Ասիական զարգացման բանկից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ստանալուց հետո ապահովել նշված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ վերադարձը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2009
N 964-Ա
Որոշում