Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2010  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 14-Ն որոշում)

i

603.0016.191009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 16-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 16-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):

Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006 թ. դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

5. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`

1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

8. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

9. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

10. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

11. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

12. «Ճանապարհների ընդհանուր երկարությունը» (տող 110) ներառում է կապիտալ, թեթևացված, անցողիկ և բնահողային ճանապարհների երկարությունները:

13. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված    |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի»  |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը      |

|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                  |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ   |

|                           Է ՕՐԵՆՔՈՎ                                 |

|_____________________________________________________________________|

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում է      |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը`|

|______________________|_________________________|____________________|

|Ազգային վիճակագրական  |Հայաստանի Հանրապետության |մինչև  հաշվետու     |

|ծառայություն,         |տրանսպորտի և  կապի       |տարվան հաջորդող     |

|Ազգային վիճակագրական  |նախարարությունը,         |հունվարի 30-ը       |

|ծառայության մարզային  |մարզպետարանները          |                    |

|գործակալություն       |                         |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _____________________________ |     ՁԵՎ ԹԻՎ        |

|                         (անվանումը)            |       1-ՃԱՆ        |

|                                                |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|                                                |   «Հաստատված է»    |

|Գտնվելու վայրը _________________  ._______.     |   Հայաստանի        |

|                                (փոստային դասիչ)|   Հանրապետության   |

|                                                |   վիճակագրության   |

|Մարզը______________ Համայնքը __________________ |   պետական խորհրդի  |

|                                                |   2009 թ.          |

|Պետական ռեգիստրում      ._____________________. |   հոկտեմբերի 2-ի   |

|գրանցման համարը                                 |   թիվ 16-Ն որոշմամբ|

|Նույնականացման                ._______________. |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը ._______________. |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   ._________.  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        .___.  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   ._____.  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ

ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20__թ. համար

 

1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը

 

._____________________________________________________________________.

|           |Տողի |Չափի   |1. Միջպետական|2. Հանրապետական|3. Մարզային  |

|           |համա-|միավորը|նշանակության |նշանակության   |(տեղական)    |

|           |չը   |       |ավտոմոբիլային|ավտոմոբիլային  |նշանակության |

|           |     |       |ճանապարհներ  |ճանապարհներ    |ավտոմոբիլային|

|           |     |       |             |               |ճանապարհներ  |

|           |     |       |_____________|_______________|_____________|

|           |     |       |առկա- |առկա- |առկա- |առկայու-|առկա- |առկա- |

|           |     |       |յու-  |յու-  |յութ- |թյունը  |յու-  |յու-  |

|           |     |       |թյունը|թյունը|յունը |հաշվետու|թյունը|թյունը|

|           |     |       |հաշվե-|հաշվե-|հաշվե-|ժամանակա|հաշվե-|հաշվե-|

|           |     |       |տու   |տու   |տու   |շրջանի  |տու   |տու   |

|           |     |       |ժամանա|ժամանա|ժամանա|վերջին  |ժամանա|ժամանա|

|           |     |       |կաշրջա|կաշրջա|կաշրջա|        |կաշրջա|կաշրջա|

|           |     |       |նի    |նի    |նի    |        |նի    |նի    |

|           |     |       |սկզբին|վերջին|սկզբին|        |սկզբին|վերջին|

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|     Ա     |  Բ  |   Գ   |  1   |  2   |  3   |   4    |  5   |  6   |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|Ճանապարհնե-|  110|  կմ   |      |      |      |        |      |      |

|րի         |     |       |      |      |      |        |      |      |

|ընդհանուր  |     |       |      |      |      |        |      |      |

|երկարությու|     |       |      |      |      |        |      |      |

|նը,        |     |       |      |      |      |        |      |      |

|ընդամենը   |     |       |      |      |      |        |      |      |

|(120-150   |     |       |      |      |      |        |      |      |

|տողերի     |     |       |      |      |      |        |      |      |

|գումարը)   |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|դրանից`    |  120|  «-»  |      |      |      |        |      |      |

|կապիտալ    |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|որից`      |120.1|  «-»  |      |      |      |        |      |      |

|ցեմենտբետո-|     |       |      |      |      |        |      |      |

|նե կամ     |     |       |      |      |      |        |      |      |

|երկաթբետոնե|     |       |      |      |      |        |      |      |

|(միաձույլ  |     |       |      |      |      |        |      |      |

|կամ        |     |       |      |      |      |        |      |      |

|հավաքովի)  |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|թեթևացված  | 130 |  «-»  |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|այդ թվում` |130.1|  «-»  |      |      |      |        |      |      |

|ասֆալտբետո-|     |       |      |      |      |        |      |      |

|նե         |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|սալարկներ  |130.2|  «-»  |      |      |      |        |      |      |

|(կանոնավոր |     |       |      |      |      |        |      |      |

|քարերից)   |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|կապակցա-   |130.3|  «-»  |      |      |      |        |      |      |

|նյութերով  |     |       |      |      |      |        |      |      |

|մշակված    |     |       |      |      |      |        |      |      |

|խիճ, կոպիճ |     |       |      |      |      |        |      |      |

|կամ ավազ   |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|անցողիկ    |  140|  «-»  |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|այդ թվում` |140.1| «-»   |      |      |      |        |      |      |

|խիճ և      |     |       |      |      |      |        |      |      |

|կոպիճ,     |     |       |      |      |      |        |      |      |

|կապակցա-   |     |       |      |      |      |        |      |      |

|նյութերով  |     |       |      |      |      |        |      |      |

|մշակված    |     |       |      |      |      |        |      |      |

|գրունտներ  |     |       |      |      |      |        |      |      |

|ու տեղական |     |       |      |      |      |        |      |      |

|ոչ ամուր   |     |       |      |      |      |        |      |      |

|քարային    |     |       |      |      |      |        |      |      |

|նյութեր    |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|սալարկներ  |140.2|  «-»  |      |      |      |        |      |      |

|(գետաքարե- |     |       |      |      |      |        |      |      |

|րից ու     |     |       |      |      |      |        |      |      |

|ճեղքած     |     |       |      |      |      |        |      |      |

|քարերից)   |     |       |      |      |      |        |      |      |

|___________|_____|_______|______|______|______|________|______|______|

|բնահողային |  150|  «-»  |      |      |      |        |      |      |

._____________________________________________________________________.

 

2. Ճանապարհների արհեստական կառույցները

 

._______________________________________________________________.

|                 |Տողի  |Չափի    |Առկայությունը |Առկայությունը |

|                 |համարը|միավորը |հաշվետու      |հաշվետու      |

|                 |      |        |ժամանակաշրջանի|ժամանակաշրջանի|

|                 |      |        |սկզբին        |վերջին        |

|_________________|______|________|______________|______________|

|        Ա        |   Բ  |   Գ    |      1       |     2        |

|_________________|______|________|______________|______________|

|Կամուրջներ       |  210 |  հատ   |              |              |

|_________________|______|________|______________|______________|

|      «-»        |  220 |գծային մ|              |              |

|_________________|______|________|______________|______________|

|Խողովակներ       |  230 |  հատ   |              |              |

|_________________|______|________|______________|______________|

|      «-»        |  240 |գծային մ|              |              |

|_________________|______|________|______________|______________|

|Թունելներ        |  250 |  հատ   |              |              |

|_________________|______|________|______________|______________|

|      «-»        |  260 |գծային մ|              |              |

._______________________________________________________________.

 

    Ղեկավար            ______________________  ________________________

                          (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

    Լրացնող            ______________________  ________________________

    (գլխավոր հաշվապահ     (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

 

    ____________________    «___»_______________20___թ.

    (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ ____________________@______________

 

Ն»

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.10.2009
N 16-Ն
Որոշում