Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄ ...

31.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.03.1994  -ից մինչեւ   31.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 31.03.00 թիվ ՆՀ-540 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ
ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրերի ձևակերպման և պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով և մինչ այդ բնագավառում համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, որոշում եմ.

1. Սահմանել, որ ծառայողական գործերով արտասահմանյան երկրներ գործուղման մեկնելիս, դիվանագիտական անձնագրեր տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության փոխնախագահին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականներին,

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության անդամներին,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտասահմանյան երկրներ գործուղման մեկնող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին,

ե) Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմին,

է) առանձին դեպքերում այլ անձանց` Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կարգադրությամբ:

2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև սույն հրամանագրի 1-ին կետում նշված` արտասահմանյան երկրներ գործուղման մեկնողների ընտանիքների անդամներին (կին, ամուսին, երեխաներ), գործուղման երկրներ մեկնելիս:

3. Սույն հրամանագրի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց դիվանագիտական անձնագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Գործուղումից վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում դիվանագիտական անձնագրերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` ի պահպանումն:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 մարտի 1994 թ.

ՆՀ-280

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.03.1994
N ՆՀ-280
Հրամանագիր