(ուժը կորցրել է 05.03.18 թիվ 93-Ն հրաման)
i
102.0319.261209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10209466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 319-Ն
i
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
Հավելված N 1
i
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի «__» ______ 20 թ.
որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«_______________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի լրիվ անվանումը`
_____________________________________________________________________.
1.1. Գրանցման համարը` | 1.2. գրանցման ամսաթիվը` |
1.3. Գտնվելու վայրը` | |
1.4. Հեռ.| 1.5. Բջջ. 1.6. Կայք 1.7. Էլ.փոստ |
.___________________________________________________________.
2. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը`
_____________________________________________________________________.
Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված |
օգնության չափը (դրամային արտահայտությամբ) |
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները`
_____________________________________________________________________.
Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված |
օգնության չափը (դրամային արտահայտությամբ) |
4. Աշխատակազմը`
Աշխատակազմի անդամների ընդհանուր քանակը և աշխատավարձի ընդհանուր
գումարը` ներառյալ բոլոր կիրառելի հարկերը:
5. Իրականացված ծրագրերը`
_____________________________________________________________________.
Ծրագրի անվանումը, ծախսված գումարը |
_____________________________________________________________________.
6. Ֆինանսական աղբյուրները` |
Անունը (անվանումը), ծրագրի անվանումը, չափը |
7. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր | ՀՀ դրամ |
չափը` | ___________ |
| |
7.1. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված | |
ծախսերը չափը` | |
8. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի
_____________________________________________________________________.
անուն ազգանունը| |
(անվանումը): | |
9. Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը (թերթերի քանակը) թերթից
10. Հիմնադրամի տնօրեն 10.1. Անուն ազգանուն
11. Գլխավոր հաշվապահ 11.1. Անուն ազգանուն
(1-ին հավելվածը փոփ. 01.12.11 թիվ 203-Ն, 03.02.14 թիվ 26-Ն հրամաններ)
Հավելված N 2
i
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից: Հիմնադրամի միջոցներից օգտվելու ձև է նաև ստացված աշխատավարձը, տրամադրված փոխհատուցումը
2. Հաշվետվության 9-րդ կետում նշված եզրակացությունը պարտադիր կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա հաշվետվության 1,7-րդ կետը պետք է բովանդակի այդ մասին նշում:
4. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին, 1.1-ից 1.7-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
5. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի Հաշվետվությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին ներառյալ` համապատասխան որոշման ամսաթիվը:
6. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ:
(2-րդ հավելվածը փոփ. 01.12.11 թիվ 203-Ն, 03.02.14 թիվ 26-Ն հրամաններ)
Հավելված N 3
i
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով հրապարակում են www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհամարվի գրավոր ծանուցված:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.02.14 թիվ 26-Ն հրաման)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.02.14 թիվ 26-Ն հրաման)
4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 10-ից ոչ ուշ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որը պետք է պարունակի www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում իրենց հաշվետվությունները հրապարակած և չհրապարակած բոլոր հիմնադրամների ցանկերը: Ցանկերում պետք է ներառվեն հիմնադրամի անվանումը, գործադիր մարմնի անունը, գործունեության հասցեն և առկայության դեպքում նաև էլեկտրոնային հասցեն և կապի այլ միջոցները:
(3-րդ հավելվածը փոփ. 01.12.11 թիվ 203-Ն, 03.02.14 թիվ 26-Ն հրամաններ)