(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0539.310898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«31» օգոստոսի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 օգոստոսի 1998 թվականի թիվ 539
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռներեցների) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սահմանված կարգով չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքներ` «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով սահմանված չափի եռապատիկի չափով».
i
բ) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում «համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների համար` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի թիվ 2 ա հավելվածի» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետից հանել «բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի» բառերը.
դ) հանել որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետը.
i
ե) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ կետով.
«34. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով».
i
զ) որոշմամբ հաստատված կարգի թիվ 2 հավելվածում «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերը փոխարինել «Ոգելից խմիչքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերով.
է) որոշմամբ հաստատված կարգը լրացնել թիվ 2 ա հավելվածով (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք են բերում դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրողները` մինչև այդ ապրանքների բացթողումը` բացառությամբ բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացման դեպքերի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով»:
 
Հավելված թիվ 2 ա
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների դրոշմավորման կարգի
 
ՀՀ ՄՎ ___________________________________ պետին
(տարածաշրջանային մաքսատան անվանումը)
 
Գրանցման թիվ __________ «_____»______________ 199 թ.
 
Ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին
 
ԴԻՄՈՒՄ
 
____________________________________________________________________
               (ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)
 
____________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
 
խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր`
 
______________________ հատ ____________________ գումարի չափով:
 
Ընդհանուր գումարը` _________________________________________________
(տառերով)
 
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են __________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
            (ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)
 
Տվյալ ապրանքատեսակները գնվում են թիվ ______ պայմանագրով «______»____________ 199  թ.
 
________________________________________________ կազմակերպությունից
 
և կհասցվեն ________________________________________ պահեստ:
 
Դրոշմավորումն իրականացվելու է _______________________ կազմակերպության
 
________________________________________________________________
(գործարանը գտնվելու երկիրը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները)
 
գործարանում: Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ___________ հաշվին
 
_______________ վճարման հավաստագրով «_____»__________ 199 թ. և վճարված
 
գումարը կազմում է __________________________________________________:
(տառերով)
 
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
 
    Կազմակերպության տնօրեն    _________________ ___________________
                              (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
    Գլխավոր հաշվապահ         ________________  __________________
                             (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
«_______» _______________ 199  թ.