(ուժը կորցրել է 17.05.11 թիվ 423-Ա որոշում)
i
041.0080.120210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 փետրվարի 2010 թվականի N 80-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2002 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. փետրվարի 12-ի
N 80-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
 
     Ա. Գևորգյան             - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման 
                               նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
 
     Ն. Երիցյան              - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
     Գ. Ալավերդյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարար
 
     Ա. Աշոտյան              - ՀՀ կրթության և  գիտության նախարար
 
     Վ. Վարդանյան            - ՀՀ քաղաքաշինության նախարար
 
     Ա. Մովսեսյան            - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական 
                               ավիացիայի գլխավոր վարչության պետ
 
     Ա. Կիրակոսյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
     Ա. Գալստյան             - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի 
                               տեղակալ
 
     Վ. Արամյան              - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 
     Թ. Հակոբյան             - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
     Է. Բաբայան              - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 
     Ա. Պողոսյան             - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 
     Հ. Թաշչյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                               վարչության պետ
 
     Ա. Անդրեասյան           - ՀՀ տարածքային կառավարման նախարարության 
                               ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
 
     Վ. Աբրահամյան           - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
                               (համաձայնությամբ)   
 
     Կ. Կարապետյան           - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
                               (համաձայնությամբ)   
 
     Ռ. Հարությունյան        - Զարգացման հայկական գործակալության գլխավոր 
                               տնօրեն (համաձայնությամբ)   
 
     Կ. Գրիգորյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի 
                               Մերձավոր և Միջին Արևելքի երկրների 
                               վարչության արաբական երկրների և Իսրայելի 
                               բաժնի խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու 
                               քարտուղար)