(ուժը կորցրել է 05.11.98 թիվ ՆՀ-146 հրամնագիր)
i
030.0126.190998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
 
Մինչև բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին օրենքի ընդունումը, դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները կազմելու աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և դատական նոր համակարգը բարձրորակ իրավաբանական կադրերով համալրելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
2. Հաստատել Հանձնաժողովի կազմը (կցվում է):
3. Հանձնաժողովին` իրավաբանական գիտելիքների կիրառման ունակության ստուգման աշխատանքներին ապահովել և հավակնորդներին վկայագրերը հանձնել մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպական և տեղեկատվական աջակցություն:
5. Հանձնաժողովի համանախագահներին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում գումարել Հանձնաժողովի առաջին նիստը, մշակել Հանձնաժողովի կանոնադրությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
19 սեպտեմբերի 1998 թ. ՆՀ-126
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1998 թվականի սեպտեմբերի
19-ի ՆՀ-126 հրամանագրով
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
ԿԱԶՄ
 
     Դավիթ Հարությունյան     - Հայաստանի Հանրապետության արդարադատության 
                               նախարար (հանձնաժողովի համանախագահ)
     Հենրիկ Դանիելյան        - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 
                               նախագահ (հանձնաժողովի համանախագահ)
     Վրեժ Գասպարյան          - Հայաստանի Հանրապետության Նախագահի 
                               աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
     Աիդա Իսկոյան            - Երևանի  պետական համալսարանի իրավաբանական 
                               ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի 
                               դոցենտ
     Ֆրունզե Խառատյան        - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 
                               պատգամավոր
     Արմեն Հարությունյան     - Երևանի  պետական համալսարանի իրավաբանական 
                               ֆակուլտետի սահմանադրական և միջազգային 
                               իրավունքի ամբիոնի դոցենտ
     Արման Մկրտումյան        - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 
                               քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 
                               նախագահ
     Միշա Փիլիպոսյան         - Հայաստանի Հանրապետության փաստաբանների 
                               կոլեգիայի նախագահ