Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին 1995 թվականի օգոստոսի 14-ի Համաձայնագրում, այսուհետ` Համաձայնագիր, փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն Համաձայնագրի նպատակների համար և նրա գործողության ընթացքում Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած ապրանքներ ասելով` հասկացվում են այն ապրանքները, որոնք ճանաչվում են որպես Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած` համապատասխան Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, որոնք հաստատվել են Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12

 

Պայմանավորվող կողմերը կիրառում են ներքին շուկաների պաշտպանությանն ուղղված հատուկ պաշտպանողական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ ԱՀԿ համապատասխան նորմերի և կանոնների շրջանակներում` իրենց պետությունների օրենսդրությունների հիման վրա:»

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 2008 թվականի դեկտեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերը հավասարապես վավերական են: Կողմերի կողմից սույն Արձանագրության դրույթների տարբեր մեկնաբանման դեպքում առավելությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2009 թ. ապրիլի 21-ին:

 

 

pin
09.12.2008
Միջազգային պայմանագիր