(ուժը կորցրել է 04.10.13 թիվ 17-Ն որոշում)
i
603.0014.060810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2010 թվականի թիվ 14-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 14-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը |
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը |
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |Հայաստանի Հանրապետության |մինչև հաշվետու |
|վիճակագրական |տրանսպորտի և կապի |տարվան հաջորդող |
|ծառայություն, |նախարարությունը, |հունվարի 30-ը |
|ՀՀ ազգային |մարզպետարանները | |
|վիճակագրական | | |
|ծառայության մարզային | | |
|գործակալություն | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 1-ՃԱՆ |
| | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
| | «Հաստատված է» |
|Գտնվելու վայրը _________________ I_I_I_I_I | Հայաստանի |
| (փոստային դասիչ)| Հանրապետության |
| | վիճակագրության |
|Մարզը______________ Համայնքը __________________ | պետական խորհրդի |
| | 2010 թ. հուլիսի 7-ի|
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | թիվ 14-Ն որոշմամբ |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
201__թ. համար
1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը
._________________________________________________________________________.
| |Տողի |Չափի|1. Միջպետական |2. Հանրապետական|3. Մարզային |
| |հա- |միա-|նշանակության |նշանակության |(տեղական) |
| |մարը |վորը|ավտոմոբիլային |ավտոմոբիլային |նշանակության |
| | | |ճանապարհներ |ճանապարհներ |ավտոմոբիլային |
| | | | | |ճանապարհներ |
| | | |_______________|_______________|_______________|
| | | |առկայու|առկայու|առկայու|առկայու|առկայու|առկայու|
| | | |թյունը |թյունը |թյունը |թյունը |թյունը |թյունը |
| | | |հաշվե- |հաշվե- |հաշվե- |հաշվե- |հաշվե- |հաշվե- |
| | | |տու ժա-|տու ժա-|տու ժա-|տու ժա-|տու ժա-|տու ժա-|
| | | |մանակա-|մանակա-|մանակա-|մանակա-|մանակա-|մանակա-|
| | | |շրջանի |շրջանի |շրջանի |շրջանի |շրջանի |շրջանի |
| | | |սկզբին |վերջին |սկզբին |վերջին |սկզբին |վերջին |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|Ճանապարհների | 110 | կմ | | | | | | |
|ընդհանուր | | | | | | | | |
|երկարությունը,| | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(120 - 150 | | | | | | | | |
|տողերի | | | | | | | | |
|գումարը) | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|դրանից` | 120 |«-» | | | | | | |
|կապիտալ | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|այդ թվում` ըստ|120.1|«-» | | | | | | |
|ծածկի | | | | | | | | |
|տեսակների | | | | | | | | |
|ասֆալտբետոնե | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|ցեմենտբետոնե |120.2|«-» | | | | | | |
|կամ | | | | | | | | |
|երկաթբետոնե | | | | | | | | |
|(միաձույլ կամ | | | | | | | | |
|հավաքովի) | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|թեթևացված | 130 |«-» | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|այդ թվում` ըստ|130.1|«-» | | | | | | |
|ծածկի | | | | | | | | |
|տեսակների | | | | | | | | |
|ասֆալտբետոնե | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|սալարկներ |130.2|«-» | | | | | | |
|(կանոնավոր | | | | | | | | |
|քարերից) | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|կապակցանյութե-|130.3|«-» | | | | | | |
|րով մշակված | | | | | | | | |
|խիճ,կոպիճ կամ | | | | | | | | |
|ավազ | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|անցողիկ | 140 |«-» | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|այդ թվում` ըստ|140.1|«-» | | | | | | |
|ծածկի | | | | | | | | |
|տեսակների | | | | | | | | |
|խիճ և կոպիճ, | | | | | | | | |
|կապակցանյութե-| | | | | | | | |
|րով մշակված | | | | | | | | |
|գրունտներ ու | | | | | | | | |
|տեղական ոչ | | | | | | | | |
|ամուր քարային | | | | | | | | |
|նյութեր | | | | | | | | |
|______________|_____|____|_______|_______|_______|_______|_______|_______|
|սալարկներ |140.2|«-» | | | | | | |
|(գետաքարերից | | | | | | | | |
|ու ճեղքած | | | | | | | | |
|քարերից) | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Ճանապարհների արհեստական կառույցները
._____________________________________________________________________.
| |Տողի |Չափի |Առկայությունը |Առկայությունը |
| |համարը|միավորը |հաշվետու |հաշվետու |
| | | |ժամանակաշրջանի|ժամանակաշրջանի|
| | | |սկզբին |վերջին |
|_______________________|______|________|______________|______________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|_______________________|______|________|______________|______________|
|Կամուրջներ | 210 | հատ | | |
|_______________________|______|________|______________|______________|
| «-» | 220 |գծային մ| | |
|_______________________|______|________|______________|______________|
|Խողովակներ | 230 | հատ | | |
|_______________________|______|________|______________|______________|
| «-» | 240 |գծային մ| | |
|_______________________|______|________|______________|______________|
|Թունելներ | 250 | հատ | | |
|_______________________|______|________|______________|______________|
| «-» | 260 |գծային մ| | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ___________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ___________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
___________________ «__» ____________201_թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____________@_____________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 14-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):
Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006 թ. դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
5. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
8. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
9. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհներն, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
11. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
12. Ճանապարհների ընդհանուր երկարությունը (տող 110) ըստ պատվածքի տեսակների ներառում է կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները:
Կապիտալը իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով:
Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով:
Անցողիկը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:
13. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:
14. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը: