(ուժը կորցրել է 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)
i
040.1160.140910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1160-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ ենթակետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ հիմնադրվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 200,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1160-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
.__________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման      |Ցուցանիշների         |
|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները   |փոփոխությունը        |
|                                            |(մուտքերի            |
|                                            |ավելացումները նշված  |
|                                            |են դրական նշանով, իսկ|
|                                            |ելքերի ավելացումները`|
|                                            |փակագծերում)         |
|                                            |_____________________|
|                                            | ինն ամիս |   տարի   |
|____________________________________________|__________|__________|
|ԸՆԴԱՄԵՆԸ                                    |     -    |     -    |
|____________________________________________|__________|__________|
|այդ թվում`                                  |          |          |
|____________________________________________|__________|__________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը             |     -    |     -    |
|____________________________________________|__________|__________|
|այդ թվում`                                  |          |          |
|____________________________________________|__________|__________|
|2. Ֆինանսական ակտիվներ                      |(200000,0)|(200000,0)|
|____________________________________________|__________|__________|
|այդ թվում`                                  |          |          |
|____________________________________________|__________|__________|
|2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող` 2010    |          |          |
|թվականի տարեսկզբի ազատ մնացորդ              |(200000,0)|(200000,0)|
|____________________________________________|__________|__________|
|2.5. Տրամադրված վարկերի և  փոխատվությունների|          |          |
|վերադարձից մուտքեր                          | 200000,0 | 200000,0 |
|____________________________________________|__________|__________|
|որից`                                       |          |          |
|____________________________________________|__________|__________|
|Այլ վարկառուներից                           | 200000,0 | 200000,0 |
|____________________________________________|__________|__________|
|որից`                                       |          |          |
|____________________________________________|__________|__________|
|ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի  |          |          |
|N 973-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին    |          |          |
|համապատասխան                                | 200000,0 | 200000,0 |
.__________________________________________________________________.