Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ` Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ « ...

05.04.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.10.2010  -ից մինչեւ   05.04.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.12 թիվ 13 արձանագրային որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 42

 

11. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ներկայացնելու ուղեցույցին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական մյուս մարմինների ղեկավարներին նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև նորմատիվ օրենսդրական փոփոխություններ նախատեսող արձանագրային որոշումների նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելիս առաջնորդվել ուղեցույցով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 28-ի

նիստի N 42 արձանագրային

որոշման

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծին կից ներկայացվում են`

 

1) իրավական ակտի հիմնավորումը

 

2) իրավական ակտն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանք

 

3) նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կան դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

 

4) իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին տեղեկանք, եթե հասարակությունը ներգրավված է եղել նախագծման կամ քննարկման աշխատանքներին

 

5) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

 

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ

 

2. Իրավական ակտի հիմնավորումը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

.___________________________________________________________________.

|                    Իրավական ակտի հիմնավորումը                     |

|___________________________________________________________________|

| 1.|Անհրաժեշտությունը                                              |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 2.|Ընթացիկ իրավիճակը և  խնդիրները                                 |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 3.|Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը                |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 4.|Կարգավորման նպատակը և  բնույթը                                 |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 5.|Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և  անձինք|

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 6.|Ակնկալվող արդյունքը                                            |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

|___|_______________________________________________________________|

| 7.|Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)                     |

|___|_______________________________________________________________|

|   |                                                               |

.___________________________________________________________________.

 

Իրավական ակտի հիմնավորումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Անհրաժեշտություն - Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հղումը գործող օրենսդրության պահանջներին:

2) Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Ներառում է տվյալ ոլորտում ընթացիկ իրավիճակի նկարագրությունը, խնդիրների բացահայտումն ու բնութագրումը` հիմնված ակնհայտ փաստերի վրա, որոնք կարող են լուծվել նախագծի ընդունմամբ: Ներկայացվում են բնագավառին վերաբերող իրավական ակտերն ու դրանցում առկա բացերն ու հակասությունները:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն - Եթե իրավական ակտի նախագիծը ներառում է սկզբունքային փոփոխություններ, ապա ներկայացվում է վերլուծություն գործող քաղաքականության և դրա սպասվելիք փոփոխության վերաբերյալ:

4) Կարգավորման նպատակը և բնույթը - Ներկայացվում է նախագծի նպատակը, ինչպես նաև հիմնավորում այդ նպատակին այդ նախագծով հասնելու արդյունավետության վերաբերյալ:

5) Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նշվում են իրավական ակտի նախագծմանը մասնակցող ինստիտուտները: Եթե նախագիծը մշակվել է որևէ աշխատանքային խմբի կողմից` կազմված տարբեր հաստատությունների ներկայացուցիչներից, ապա նշվում է այդ աշխատանքային խմբի կարգավիճակը (ֆորմալ և ոչ ֆորմալ), ստեղծման ամսաթիվը և դրդապատճառները:

6) Ակնկալվող արդյունքը - Հիմնավորված ներկայացվում է ակնկալվող արդյունքը:

 

3. Իրավական ակտն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների  |

|                       վրա ազդեցությունը                             |

|_____________________________________________________________________|

|     Ցուցանիշներ         |ընթացիկ (n-րդ)  | Հաջորդող 3 տարիները      |

|                         |տարի            |                          |

|                         |                |__________________________|

|                         |                |   n+1  |   n+2  |  n+3   |

|                         |________________|________|________|________|

|                         |Ըստ    |փոփոխու-|Փոփոխու-|Փոփոխու-|Փոփոխու-|

|                         |n-րդ   |թյունը  |թյունն  |թյունն  |թյունն  |

|                         |տարվա  |n-րդ    |ընթացիկ |ընթացիկ |ընթացիկ |

|                         |պետական|տարվա   |տարվա   |տարվա   |տարվա   |

|                         |բյուջեի|պետական |համեմատ |համեմատ |համեմատ |

|                         |       |բյուջեի |(n)     |(n)     |(n)     |

|                         |       |համեմատ |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|           1             |   2   |   3    |    4   |    5   |    6   |

|_________________________|_______|________|________|________|________|

|1. Եկամուտներ            |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|1.1. պետական բյուջեի     |       |        |        |        |        |

|եկամուտներ               |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|1.2. ՏԻՄ եկամուտներ      |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|2. Ծախսեր                |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|2.1. պետական բյուջեի     |       |        |        |        |        |

|ծախսեր                   |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր  |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|3. Ֆիսկալ ազդեցության    |       |        |        |        |        |

|գնահատական               |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|3.1. պետական բյուջե      |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|3.2. ՏԻՄ բյուջե          |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|4. Եկամուտների և  ծախսերի|       |        |        |        |        |

|հաշվարկների մանրամասն    |       |        |        |        |        |

|ներկայացում              |       |        |        |        |        |

|(անհրաժեշտության դեպքում |       |        |        |        |        |

|կարող է ներկայացվել      |       |        |        |        |        |

|հավելվածի տեսքով)        |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|4.1. Եկամուտների         |       |        |        |        |        |

|գնահատում                |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|4.2. Ծախսերի գնահատում   |       |        |        |        |        |

|_________________________|_______|________|________|________|________|

|5. Այս տեղեկություններ   |       |        |        |        |        |

|(եթե այդպիսիք առկա են)   |       |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Սույն կետով նախատեսված գնահատականը պարտադիր ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն` կարծիքի:

 

Գնահատումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան.

 

1) Ֆիսկալ ազդեցության գնահատականը հաշվվում է որպես եկամուտների և ծախսերի տարբերություն:

 

2) Բոլոր տարիների համար եկամուտները և ծախսերը գնահատվում են` հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև միջնաժամկետ և/կամ երկարաժամկետ պետական ծրագրերով սահմանված հաշվարկային, կանխատեսումային ցուցանիշները կամ դրանց բացակայության դեպքում` վիճակագրական տվյալները, համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած տեղեկությունները/փաստացի և այլ արժանահավատ տվյալներ: Հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով n-րդ տարվա տնտեսական ցուցանիշները (շուկայի ցուցանիշներ, հարկադրույքներ և այլն)

 

3) Նախագիծը կազմող մարմինը հաշվարկների համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է դիմել և ստանալ համապատասխան պետական մարմնից

 

4) Եթե հնարավոր չէ ստանալ կոնկրետ թվային գնահատական, ապա սույն կետով պահանջվող ձևաչափը չի լրացվում, այլ ներկայացվում է համապատասխան մեկնաբանություն, ինչպես նաև բյուջեի վրա հնարավոր էական ազդեցության մասին վերլուծություն` առանց թվային գնահատականի

 

4. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

.________________________________________________________________.

|Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի   |

|կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք|

|________________________________________________________________|

|1 |Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ  լրացումների    |

|  |անհրաժեշտությունը                                            |

|__|_____________________________________________________________|

|  |                                                             |

|__|_____________________________________________________________|

|2 |Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ    |

|  |համապատասխանությունը                                         |

|__|_____________________________________________________________|

|  |                                                             |

|__|_____________________________________________________________|

|3 |Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)                   |

|__|_____________________________________________________________|

|  |                                                             |

.________________________________________________________________.

 

Տեղեկանքը ներառում է իրավական ակտի ընդունման դեպքում Իրավական դաշտի վրա ազդեցության գնահատականը: Նշվում է այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին, թվարկվում են այդ իրավական ակտերը, իսկ անհրաժեշտության դեպքում նշվում են նոր իրավական ակտեր: Կատարվում է նաև վերլուծություն միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ իրավական ակտի համապատասխանության վերաբերյալ:

 

5. Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին տեղեկանքը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

._____________________________________________________________________.

|    Տեղեկանք հասարակության մասնակցության մասին                       |

|_____________________________________________________________________|

|1 |հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը                      |

|__|__________________________________________________________________|

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|2 |հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ  քննարկումներին    |

|__|__________________________________________________________________|

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|4 |Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)                        |

|__|__________________________________________________________________|

|  |                                                                  |

._____________________________________________________________________.

 

Համապատասխան կետերում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը - Ներկայացվում է, թե ինչպես է հասարակությունը իրազեկվել նախագծի մասին, տեղեկատվության հրապարակման ամսաթիվը և միջոցները (օրինակ` ինտերնետային կայքում տեղադրվելու պայմանագրում տրվում է հղումը համապատասխան ինտերնետային էջին)

2) հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին - Ներկայացվում են նախագծման աշխատանքներում կամ քննարկումներին ներգրավված խմբերը և/կամ փորձագետները, ինչպես նաև նշվում է, թե ինչու են ընտրվել այդ խմբերը և/կամ մասնագետները

 

6. Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ ամփոփաթերթը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

._________________________________________________________________.

|Առարկության,    |Առարկության.    |Եզրակացություն|Կատարված        |

|առաջարկության   |առաջարկության   |              |փոփոխությունները|

|հեղինակը,       |բովանդակությունը|              |                |

|Գրության ստացման|                |              |                |

|ամսաթիվը,       |                |              |                |

|գրության համարը |                |              |                |

|________________|________________|______________|________________|

|     1          |       2        |      3       |        4       |

._________________________________________________________________.

 

1) Պետական մարմինների դիտողությունների և առաջարկությունների չընդունման դեպքում նշվում են պատճառները և հիմնավորումները:

2) Աղյուսակում իրավական ակտի նախագծմանը և քննարկման հանրության մասնակցության արդյունքները ներառելիս աղյուսակի

ա) 1-ին սյունյակում լրացվում է կոնկրետ առաջարկության հեղինակի տվյալները (անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, կազմակերպության անվանումը` նշելով վերջինիս իրավակազմակերպական տեսակը և այլն), ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված առաջարկության ստացման օրը,

բ) 2-րդ սյունյակը լրացնելիս պետք է հաշվի առնել, որ ամփոփաթերթում ներառվում են հանրության կողմից նախագծի վերաբերյալ այլ կարծիքները, առարկություններն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են:

3) Ներկայացված առաջարկությունների (այդ թվում` հանրային քննարկումների արդյունքներով ստացված) ընդունման դեպքում ամփոփաթերթում ներկայացվում են համապատասխան փոփոխությունները:

7. ՈՒղեցույցով նախատեսված որոշ կետեր կամ ենթակետեր չլրացնելու դեպքում ներկայացվում է համապատասխան հիմնավորում տվյալ կետերի կամ ենթակետերի ոչ կիրառելի լինելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2010
N 42
Արձանագրային որոշում