(ուժը կորցրել է 24.12.01 թիվ ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ 
 ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել ամսական 280 ռուբլի:
/1 կետը ուժը կորցնել է 01.03.92 և 14.04.95 հրամանագրեր/
i
2. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատաժամանակի նորմալ տևողությունը սահմանել շաբաթական 40 ժամից ոչ ավել:
3. 1992 թվականի հունվարի 5-ից սահմանել ժամային տարիֆային գույքի հետևյալ նվազագույն չափերը.
    աշխատաժամանակի նորմալ տևողության  դեպքում`                165 կոպ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.
    36-ժամյա աշխատանքային շաբաթ`                              183 կոպ.
    30-ժամյա աշխատանքային շաբաթ`                              221 կոպ.
/3, 4 կետերը ուժը կորցնել են 01.03.92 և 14.04.95 հրամանագրեր/
i
5. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ու աշխատավարձի դրույքաչափերի ավելացումը ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:
/5 կետը ուժը կորցնել է 01.03.92 հրամանագիր/
6. Փոխհատուցման լրավճարների չափերը (աշխատանքի պայմանների, երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքի համար և այլն) ձեռնարկությունների համար որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
/6 կետը ուժը կորցնել է 01.03.92 հրամանագիր/
 
4 հունվարի 1992 թվական
ՆՀ-52