(ուժը կորցրել է 16.04.99 թիվ 226 որոշում)
i
041.0040.260199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 հունվարի 1999 թվականի թիվ 40
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» թիվ 808 որոշմանը համապատասխան`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
 
    Աշխատակազմի ղեկավար                    11770
 
    Դատավորի օգնական, գլխավոր հաշվապահ     11520
 
    Գրասենյակի քարտուղար                    6640
 
2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 454 որոշման թիվ 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով: