(ուժը կորցրել է 19.04.11 թիվ 729-Ն հրաման)
i
310.0007.040299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
27 հունվարի 1999 թ. թիվ 01/7
i
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 և 62 հոդվածների
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
(հրամանը փոփ. 10.04.08 թիվ 05-Ն հրաման)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
«27» ՀՈՒՆՎԱՐԻ 1999 Թ.
ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ
i
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 և 62 հոդվածները, ՀՀ հարկային տեսչությունը հայտնում է.
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում ՀՀ Հարկային տեսչության կողմից մշակված և հաստատված տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (հայտարարագրի ձևը և լրացման կարգը կցվում են), ինչպես նաև հաշվետվություն իր գործունեության մասին:
2. Հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում հարկատուին տրվում է հարկային տեսչության կողմից ձևով վճարման ծանուցագիր` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ (ծանուցագրի ձևը և լրացման կարգը կցվում են):
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 10.04.08 թիվ 05-Ն հրաման)
i
._________________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ | Փաստաթղթի համարը |
| ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին | _______________________ |
| | (լրացվում է հարկային |
| | մարմնի կողմից) |
|_____________________________________________|___________________________|
|1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող |2. Ոչ ռեզիդենտի գրանցման |
|ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը |(ինկորպորացիայի) երկիրը |
|_____________________________________________|___________________________|
|3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման |4. Ոչ ռեզիդենտի |
|(ինկորպորացիայի) երկրում |ստորաբաժանման հասցեն |
| |Հայաստանի |
| |Հանրապետությունում |
|_____________________________________________|___________________________|
|5. ՀՎՀՀ |6. Հեռախոսի համարը |
| ._______________________________. | |
|___________________|___|___|___|___|_________|___________________________|
|7. Հաշվետու տարի ._______________. |8. Ներկայացման ամսաթիվը |
._________________________________________________________________________.
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
| Ցուցանիշները | Տողը |Գումարը|
|__________________________________________________________|______|_______|
|1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները | 0101| |
|__________________________________________________________|______|_______|
|բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները | 0102| |
|__________________________________________________________|______|_______|
|գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները | 0103| |
|__________________________________________________________|______|_______|
|դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները | 0104| |
|__________________________________________________________|______|_______|
|ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական | 0105| |
|ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են | | |
|ստորաբաժանման ծախսերում | | |
|__________________________________________________________|______|_______|
|զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 | 0106| |
|տարիներում պակաս (ավել) ցույց տրված եկամուտները | | |
|(նվազեցումները) | | |
|__________________________________________________________|______|_______|
|- այդ թվում` | 0106Ա| |
|ստուգմամբ հայտնաբերված | | |
|__________________________________________________________|______|_______|
|է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված | 0107| |
|կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված | | |
|եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները | 0108| |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները | 0110| |
|(0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) | | |
|հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) պասիվ եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|- շահաբաժինները | 0111| |
|__________________________________________________________|______|_______|
|- տոկոսները | 0112| |
|__________________________________________________________|______|_______|
|- ռոյալթիները | 0113| |
|__________________________________________________________|______|_______|
|- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված | 0114| |
|եկամուտները (վարձավճարները) | | |
|__________________________________________________________|______|_______|
|- Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից | 0115| |
|ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը | | |
|__________________________________________________________|______|_______|
|- այլ պասիվ եկամուտները | 0116| |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը պասիվ եկամուտները | 0120| |
|(0111-ից 0116 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|բ) այլ եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները | 0121| |
|__________________________________________________________|______|_______|
|- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման | 0122| |
|օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված | | |
|եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները | 0123| |
|__________________________________________________________|______|_______|
|- ապահովագրական հատուցումները | 0124| |
|__________________________________________________________|______|_______|
|- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական | 0125| |
|վճարները | | |
|__________________________________________________________|______|_______|
|- վերաապահովագրական վճարները | 0126| |
|__________________________________________________________|______|_______|
|- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա | 0127| |
|պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց | | |
|ստացված եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները | 0128| |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը այլ եկամուտները | 0130| |
|(0121-ից 0128 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները| | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված | 0140| |
|եկամուտները | | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները` | 0100| |
|եկամուտների հանրագումարը | | |
|(տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140) | | |
|__________________________________________________________|______|_______|
|- այդ թվում` | 0100Ա| |
|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով | | |
|__________________________________________________________|______|_______|
|2. Համախառն եկամտից նվազեցումները | | |
|__________________________________________________________|______|_______|
|2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված | 0201|( )|
|ծախսերը | | |
|__________________________________________________________|______|_______|
|բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն | 0202|( )|
|կապված ծախսերը | | |
|__________________________________________________________|______|_______|
|գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական | 0203|( )|
|գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը | | |
|__________________________________________________________|______|_______|
|դ) այլ ուղղակի ծախսեր | 0204|( )|
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը | 0205|( )|
|(0201-ից 0204 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը | 0206|( )|
|__________________________________________________________|______|_______|
|բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, | 0207|( )|
|ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը | | |
|__________________________________________________________|______|_______|
|գ) ոչ արտադրական այլ ծախսերը | 0208|( )|
|__________________________________________________________|______|_______|
|դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը | 0209|( )|
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի | 0210|( )|
|ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը | 0220|( )|
|(տող 0205 + տող 0210) | | |
|__________________________________________________________|______|_______|
|2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) պատահական կորուստները | 0221|( )|
|__________________________________________________________|______|_______|
|բ) բնական կորուստները | 0222|( )|
|__________________________________________________________|______|_______|
|գ) փաստացի այլ կորուստները | 0223|( )|
|__________________________________________________________|______|_______|
|դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող | 0224|( )|
|կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, | | |
|2-րդ մաս) | | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման | 0225|( )|
|կորուստները (0221-ից 0224 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 | 0226|( )|
|տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|- այդ թվում` | 0226Ա|( )|
|ստուգմամբ հայտնաբերված | | |
|__________________________________________________________|______|_______|
|բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» | 0227|( )|
|ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) | | |
|__________________________________________________________|______|_______|
|գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար | 0228|( )|
|հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ | | |
|վճարումների 150%-ը | | |
|__________________________________________________________|______|_______|
|դ) այլ նվազեցումները | 0229|( )|
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման այլ | 0230|( )|
|նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները | 0240|( )|
|(տող 0220 + տող 0225 + տող 0230) | | |
|__________________________________________________________|______|_______|
|2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար` | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր) | 0241|( )|
|__________________________________________________________|______|_______|
|բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ) | 0242|( )|
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների | 0245|( )|
|համար բաշխված ծախսերը և կորուստները (տող 0241 + տող 0242)| | |
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված | 0200|( )|
|եկամուտներից նվազեցումները (տող 0240 + տող 0245) | | |
|__________________________________________________________|______|_______|
|- այդ թվում` | 0200Ա|( )|
|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով | | |
|__________________________________________________________|______|_______|
|3. Հարկվող շահույթը (հարկային վնասը) | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) առանց ստուգման արդյունքների | 0301| |
|((տող 0100 - տող 0100Ա - տող 0106Ա) + (տող 0200 - | | |
|տող 0200Ա - 0226Ա)) | | |
|__________________________________________________________|______|_______|
|բ) ստուգման արդյունքները (տող 0106Ա + տող 0226Ա) | 0302| |
|__________________________________________________________|______|_______|
|գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող 0301 + տող 0302) | 0300| |
|__________________________________________________________|______|_______|
|4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները | | |
|__________________________________________________________|______|_______|
|ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները| 0401|( )|
|__________________________________________________________|______|_______|
|բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները | 0402|( )|
|__________________________________________________________|______|_______|
|Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները | 0400|( )|
|(տող 0401 + տող 0402) | | |
|__________________________________________________________|______|_______|
|5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման| 0500| |
|արտոնությունները (տող 0300 + տող 0400) | | |
._________________________________________________________________________.
__________________________________________________________________________
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
ՃՇԳՐԻՏ ԵՆ
Կ.Տ. __________________
(ստորագրություն)
«___»____________ 200_թ.
__________________________________________________________________________
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Կ.Տ. __________________
(ստորագրություն)
«___»____________ 200_թ.
._________________________________________________________________________.
| ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ |
| |
| ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿՈԴ ԳՈՒՄԱՐ |
| |
| ._______.._______.|
|ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ | 0610 || ||
| ._______.._______.|
| ._______.._______.|
|ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | 0620 || ||
|ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒՄ) ._______.._______.|
| ._______.._______.|
|ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ | 0630 || ||
|ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ._______.._______.|
| ._______.._______.|
|ՍՏՈՒԳՄԱՄԲ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ | 0640 || ||
| ._______.._______.|
| ._______.._______.|
|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | 0650 || ||
|ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ._______.._______.|
| ._______.._______.|
|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ | 0660 || ||
|(ԳԱՆՁՎՈՂ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ ._______.._______.|
| |
|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ._______.._______.|
|ՎՃԱՐՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610 - ՏՈՂ 0620 - ՏՈՂ 0640 - | 0600Ա || ||
|(ՏՈՂ 0630 - ՏՈՂ 0650) - ՏՈՂ 0660) > 0 ._______.._______.|
| |
|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ._______.._______.|
|ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610 - ՏՈՂ 0620 - | 0600Բ || ||
|ՏՈՂ 0640 - (ՏՈՂ 0630 - ՏՈՂ 0650) - ՏՈՂ 0660) < 0="">
._________________________________________________________________________.
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային
տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշվարկին մասնակցող
հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում
փակագծերի մեջ)
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.
- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),
- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,
- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում,
- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,
- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:
Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:
1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:
1.1. Հայտարարագրի 1.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):
0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:
0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները:
0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):
0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:
0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:
0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:
1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:
0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:
0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:
0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:
0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:
0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:
0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:
0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:
0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0124 տող` ապահովագրական հատուցումները:
0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:
0126 տող` վերաապահովագրական վճարները:
0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:
0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:
0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:
0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները:
0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:
2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):
2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան):
0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):
0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան):
0204 տող` այլ ուղղակի ծախսեր:
0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:
0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:
0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:
0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:
0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:
0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:
0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0221 տող` գույքի պատահական կորուստները:
0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հետ):
0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը):
0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):
0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:
2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:
0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):
0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):
0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն:
0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:
0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:
0240 տող` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:
2.4. Հայտարարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան:
0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:
0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:
0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:
0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված ծախսերը:
0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:
3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:
0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:
0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:
4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը:
0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:
5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հարկային մարմնի կողմից հայտարարագրում լրացվում են.
0610 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):
0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:
0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:
0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:
0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:
0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:
0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:
0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն:
(հրահանգչական նամակը փոփ. 21.06.04 թիվ 1-05/9-Ն հրաման)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
1999 թ. հունվարի 27-ի
ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
.__________________________. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
.__________________________.
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԹԻՎ _________
199 ___ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏ ._______________________________.
ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
._______________________________.
._______________________________.
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ (ՀՎՀՀ) | | | | | | | | |
._______________________________.
.________________________________.
ԳՐԱՆՑՄԱՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ) ԵՐԿԻՐԸ | |
.________________________________.
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ
ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ 199 .... Թ ՀԱՄԱՐ ._____________.
| |
._____________.
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ._____________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ | |
._____________.
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ._____________.
ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ | |
._____________.
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ____________________________
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ
____________________________
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«___» _____________ 199 Թ.
Կ.Տ.
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ______
199 ____ Թ. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏ ._______________________________.
ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
._______________________________.
._______________________________.
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ (ՀՎՀՀ) | | | | | | | | |
._______________________________.
.________________________________.
ԳՐԱՆՑՄԱՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ) ԵՐԿԻՐԸ | |
.________________________________.
ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ 199 .... Թ ՀԱՄԱՐ ._____________.
| |
._____________.
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ._____________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ | |
._____________.
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ._____________.
ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ | |
._____________.
ԵՆԹԱԿԱ Է ՎՃԱՐՄԱՆ ՄԻՆՉԵՎ «___» ______________ 199 Թ.
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
«ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ» ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճարման ծանուցագրի առաջին մասը (կտրման գծից վերև գտնվող) նախատեսված է տարածքային հարկային տեսչության համար, իսկ երկրորդ մասը մասը (կտրման գծից ներքև գտնվող) տրվում է հարկատուին (ոչ ռեզիդենտին):
Վճարման ծանուցագիրը լրացվում է տարածքային հարկային տեսչության կողմից:
Վճարման ծանուցագիրը ոչ ռեզիդենտին է ներկայացվում հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում:
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Վճարման ծանուցագրի վերևի վանդակում լրացվում է այն տարածքային հարկային տեսչությունը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված և որին հայտարարագիրը ներկայացվել էր:
Վճարման ծանուցագրի վերնագրում լրացվում են փաստաթղթի հերթական համարը և այն տարեթիվը, որի համար հաշվարկված է շահութահարկի վերջնական գումարը:
Վճարման ծանուցագրի վերնագրի տակ գտնվող 3 վանդակներում համապատասխանաբար լրացվում են հետևյալ տեղեկությունները:
- հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել (ինկորպորացվել):
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ
Համապատասխանորեն են լրացվում.
1-ին վանդակ` շահութահարկի գումարը հաշվետու տարվա համար:
2-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը (2-րդ վանդակի լրացման դեպքում 3-րդ վանդակը չի լրացվում):
3-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով պակասեցման կամ բյուջեից հետ վերադարձման ենթակա գումարը (3-րդ վանդակի լրացման դեպքում 2-րդ վանդակը չի լրացվում):
Վճարման ծանուցագրի վերևի մասը ամրագրվում է համապատասխան տարածքային հարկային տեսչության պետի ստորագրությամբ` նշելով լրացման ամսաթիվը, և կնիքով: Ընդ որում կնիքը պետք է դրված լինի այնպես, որպեսզի կնիքի մի մասը լինի նաև վճարման ծանուցագրի ներքևի` հարկատուին տրվող, մասի վրա:
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Վճարման ծանուցագրի երկրորդ մասում լրացվում են նույն այն տեղեկությունները, ինչ որ վճարման ծանուցագրի առաջին մասում: Վճարման ծանուցագրի երկրորդ մասում նշվում է նաև բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի վճարման ամսաթիվը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
«27» ՀՈՒՆՎԱՐԻ 1999 Թ.
ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
.__________________________. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
.__________________________.
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
(տեղեկանքի ձևն ուժը կորցրել է 10.04.08 թիվ 05-Ն հրաման)
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04» 02 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990019