(ուժը կորցրել է 16.09.15 թիվ 941-Ն հրաման)
i
326.0116.301111
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «30»        11            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32611498
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
11 նոյեմբերի 2011 թվականի N 116-Ն
 
i
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) փրկարարի վկայականի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարի գրքույկի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 2-ի.
3) փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 3-ի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված 1
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2011 թվականի նոյեմբերի 11-ի
N 116-Ն հրամանի
 
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
1. Փրկարարի վկայականը նախատեսված է փրկարարական պատրաստություն և կարգ ունեցող փրկարարին համապատասխան կոչում և պատրաստություն չունեցող, սակայն փրկարարական աշխատանքների մասնակցող քաղաքացիներից տարբերելու, անհրաժեշտության դեպքում փրկարարի մասին տեղեկություններ ստանալու համար:
2. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ վկայականը պետք է կրի արտահագուստի վրա` երևացող մասում:
3. Փրկարարի վկայականը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
4. Փրկարարի վկայականը պատվիրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
 
II. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
 
5. Փրկարարի վկայականի առաջին երեսի ձևն է`
 
.___________________________________.
|                                   |
|   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ       |
|       REPUBLIC OF ARMENIA         |
|                                   |
| ՓՐԿԱՐԱՐ               RESCUER     |
|                                   |
| ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ  N ________     |
| IDENTITY CARD                     |
|                                   |
| Ա.Ա. ________________________     |
| N.S. ________________________     |
|                                   |
| ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ     |
| ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ        |
| ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ                     |
| RENDER AASSISTANCE TO ALL         |
| CITIZENS AND AUTHORITIES          |
|                                   |
| Տրված է _____________________     |
| _____________________________     |
| Given by ____________________     |
| _____________________________     |
| «____» _____________  _______     |
| _____________________________     |
| (Ստորագրություն) (Signature)      |
| _____________________________     |
| (Անձն. ստորագրություն) (P.S.)     |
|                                   |
|                                   |
|                                   |
| Կ.Տ. Stamp place                  |
|                                   |
.___________________________________.
 
6. Փրկարարի վկայականի երկրորդ երեսի ձևն է`
 
.___________________________________.
|                                   |
| Անձնական                          |
| Personal N __________________     |
|                                   |
| Ծննդյան թվականը                   |
| Birth date __________________     |
|                                   |
| Հասակը         Աչքերը             |
| Height _______ Eyes _________     |
| Մազերը         Արյան խումբը       |
| Hair __________Blood group___     |
|                                   |
| Այլ հատուկ նշաններ և  տվյալներ    |
| Any special notes and information |
| _________________________________ |
| _________________________________ |
|                                   |
| Զենքի առկայությունը               |
| Arms availability _______________ |
|                                   |
| ՍՈՒՅՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է    |
| 1949 Թ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎՅԱՆ      |
| ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ      |
| ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ      |
| ՆԵՐՔՈ (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.)        |
|                                   |
| OWNER OF THIS IDENTITY CARD IS    |
| BEING UNDER DEFENCE OF GENEVE     |
| CONVENTION FROM AUGUST, 12. 1949  |
| AND SUPPLEMENTARY REGISTRATION    |
| ADVERSE GENEVE CONVENTION FROM    |
| AUGUST, 12. 1949 (REGISTRATOIN 1) |
.___________________________________.
 
7. Վկայականի ընդհանուր ֆոնը լինում է բաց մոխրագույն:
8. Վկայականի` առաջին երեսի վերին մասում` որտեղ գրված է «ՓՐԿԱՐԱՐ», «ՍՊԱՍԱՏԵԼՅ» և «RESCUER» բառը, երկրորդ երեսին, ամբողջ երկարությամբ վերևից 12մմ ցած, 10մմ լայնությամբ, լինում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որի կենտրոնում սպիտակ շրջանակի մեջ, դարչնագույն ֆոնի վրա քաղաքացիական պաշտպանության միջազգային նշանը` կապույտ հավասարակողմ եռանկյուն:
 
III. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
 
9. Փրկարարի վկայականը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից, փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարի երդում տալուց հետո:
10. Փրկարարի վկայականը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում վկայականը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:
 
Հավելված 2
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2011 թվականի նոյեմբերի 11-ի
N 116-Ն հրամանի
 
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
1. Փրկարարի գրքույկը նախատեսված է փրկարարի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, փրկարարական աշխատանքների մասնակցության մասին գրանցումներ կատարելու համար:
2. Փրկարարի գրքույկը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
3. Փրկարարի գրքույկը պատվիրվում է լիազոր մարմնի կողմից:
 
II. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ
 
4. Փրկարարի գրքույկի չափերն են` 85x125 մմ:
5. Գրքույկի շապիկը լինում է մուգ կապույտ գույնի, իսկ էջերը բաց մոխրագույն:
6. Փրկարարի գրքույկի տեսքը տրված է «Փրկարարի գրքույկի կանոնադրությանը, ձևին և տրման կարգին» կցվող Ձևում:
7. Փրկարարի գրքույկում ամրագրվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փրկարարի իրավունքները և պարտականությունները:
 
III. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
8. Փրկարարի գրքույկ տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարների գրանցամատյանում գրանցում կատարելուց, փրկարարին անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
9. Գրքույկը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:
10. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի գրքույկում որակավորող հանձնաժողովի կողմից կատարվում է համապատասխան գրառում:
 
Ձև
Փրկարարի գրքույկի կանոնադրությանը,
ձևին և տրման կարգի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԲԸ
 
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ
 
REPUBLIC OF ARMENIA RESCUER PASSPORT
 
     Փրկարարի գրքույկի լրացման         ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՄԵՆԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
             կարգը                  Համաձայն «Փրկարար ուժերի և  փրկարարի 
                                    կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սույնը 
     1. Փրկարարի գրքույկում         ներկայացնողն իրավունք ունի`
     բոլոր գրառումները կատարվում    1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց 
     են գրչով և  վավերացվում են     հնարավոր հետևանքների  նվազեցման և  
     գրառում կատարողների            վերացման աշխատանքներում ընդգրկված 
     ստորագրություններով և          փրկարարն աշխատանքների կատարման վայր 
     կնիքներով:                     մեկնելու նպատակով իրավունք ունի 
2. «Գործունեության տեսակների   արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր
     սահմանափակում» բաժնում         տեսակներով երթևեկելու  տոմսեր:
     նշվում են, թե փրկարարը         2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց 
     փրկարարական աշխատանքների որ    հնարավոր հետևանքների  նվազեցման և  
     տեսակներով իրավունք չունի      վերացման աշխատանքների ժամանակ փրկարարն 
     զբաղվելու:                     իրավունք ունի`
     3. «Հատուկ նշումներ»           1) ստանալու իր պարտականությունների 
     սյունակում գրառումներ են       կատարման համար անհրաժեշտ լրիվ և  
     կատարվում կառավարական          հավաստի տեղեկատվություն` իր 
     պարգևներով  պարգևատրվելու,     իրավասությունների շրջանակներում.
     որակավորումից հրաժարվելու      2) պահանջելու արտակարգ իրավիճակի 
     մասին:                         վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել 
     4. Փրկարարի գրքույկի           անվտանգության կանոնները.
     պատրաստման ժամանակ             3) արտակարգ իրավիճակի վայրում մուտք 
«Մասնակցությունը փրկարարական   գործելու բնակելի և արտադրական
     աշխատանքների» բաժնի ծավալը     տարածքներ ու կազմակերպություններ.
     անհրաժեշտության դեպքում        4) մարդկանց փրկության և  ծայրահեղ 
     կարող է մեծացվել:              անհրաժեշտության դեպքում օգտագործելու 
                                    արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, 
                                    տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` 
                                    հետագա համարժեք փոխհատուցման պայմանով.
                                    3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց 
                                    հնարավոր հետևանքների նվազեցման և 
                                    վերացման աշխատանքներին մասնակցող 
                                    փրկարարն ունի հատուկ սննդով ապահովման, 
                                    բժշկական և հոգեբանական վերականգնման 
                                    իրավունք:
                                    4. Փրկարարը պարտավոր է`
                                    1) որոնել և միջոցներ ձեռնարկել 
                                    մարդկանց փրկության ուղղությամբ. 
                                    2) պատրաստ լինել արտակարգ իրավիճակների 
                                    կանխման, դրանց հնարավոր հետևանքների 
                                    նվազեցման և վերացման աշխատանքների 
                                    իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական 
                                    օգնությունը.
                                    3) կատարելագործել իր ֆիզիկական, 
                                    մասնագիտական, բժշկական, հոգեբանական 
                                    պատրաստականությունը.
                                    4) կատարելագործել փրկարար ուժերի 
                                    կազմում իր գործելու ունակություններն ու 
                                    հմտությունները.
                                    5) պահպանել փրկարարական աշխատանքների 
                                    իրականացման անվտանգության կանոնները.
                                    6) անվերապահորեն կատարել արտակարգ 
                                    իրավիճակների կանխման, դրանց հնարավոր 
                                    հետևանքների նվազեցման և վերացման 
                                    աշխատանքների ժամանակ իր կազմավորման 
                                    ղեկավարի հրամանները.
                                    7) բնակչությանը բացատրել արտակարգ 
                                    իրավիճակների ժամանակ անվտանգ 
                                    գործելակերպի կանոնները` արտակարգ 
                                    իրավիճակների առաջացումը բացառելու 
                                    նպատակով.
                                    8) հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:
                                    
          ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ          Գործունեության տեսակների 
     սերիա                          սահմանափակում
     համար                          Limitation of activity types
     ___________________________    ____________________________________
          ազգանուն                  ____________________________________
     ___________________________    ____________________________________
          անուն, հայրանուն          ____________________________________
                                    ____________________________________
     հանդիսանում է ________կարգի    ____________________________________
փրկարար
 
._____.
|     | 1. Ծննդյան օրը, ամիսը, Արյան խումբ ________________________
|     | տարին և  վայրը         Blood group
._____. ______________________ Հատուկ նշաններ _____________________
______________________ Special signs
 
             2. Անձնական            Ատամների բանաձև  ___________________
             ստորագրություն         Teetհ form
             ______________________ ____________________________________
                                    ____________________________________
             3. Սկզբնական           ____________________________________
             որակավորման անցկացումը ____________________________________
                                    ____________________________________
Հանրապետական որակավորման
հանձնաժողով
ստորագրություն_____________
ամսաթիվ______________________
Անձը հաստատող
փաստաթուղթ____________________
տեսակը
 
սերիա_______համար_____________
______________________________
          ում կողմից է տրված
 
       SHOW ALL-ROՍND ASSISTANCE    10. Հատուկ նշումներ/Special remarks
According to the law of the
Republic of Armenia on «Rescue
forces and status of ruscuers»
the holder of this passport
has a right:
1. The rescuer involved in
the emergencies prevention,
possible consequences
reduction and elimination
operations has a right of
obtaining of all transport
means tickets in order to
arrive to the rescue
operations place.
2. During the implementation
of the emergencies
prevention, possible
consequences reduction and
elimination operations the
rescuer has a right:
a) Receive necessary complete
and correct information for
carrying out their duties
within the frames of their
responsibilities.
b) To require all the persons
in disaster zone to maintain
all security rules.
c) To have a free access to
the dwelling and industrial
territories and organizations
in disaster zone.
d) To use the communication,
transportation and other
material means in disaster
zone in case of necessity and
for life rescuing with
further equivalent
reimbursement.
3. Rescuers involved in
emergencies prevention,
possible consequences
reduction and elimination
operations have the right of
special food provision,
medical and psychological
rehabilitation. The rescuer
is obliged:
a) To search and undertake
measures to rescue people,
b) To be ready for providing
first medical assistance
during the implementation of
the emergencies prevention,
possible consequences
reduction and elimination
operations.
c) To enhance their physical,
professional, medical,
psychological obligations,
d) To enhance the working
abilities and skills in
rescue forces formations.
e) To keep the security rules
during rescue operations
implementation.
f) To immediately carry out
orders of the heads of their
formations during the
emergencies prevention,
possible consequences
reduction and elimination
operations.
g) To explain the rules of
safe operations to the
population during emergencies
for disaster prevention.
h) To remain faithful to the
rescuers oath.
 
The passport is valid in all
countries.
 
     5. Տիրապետում է հետևյալ            ___________________________________
մասնագիտությունների                       4.   |    5.     |    6.
Is a master of the following       ____________|___________|__________
skills                                         |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
____________|___________|__________
6. Ընտանիքի կամ ժառանգների                     |           |
բնակության վայրը                   ____________|___________|__________
Family or heir residence                       |           |
address                            ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
_____________________________                  |           |
_____________________________      ____________|___________|__________
 
7. Հեռախոս
_____________________
Telephone
 
     8. Մասնակցել է փրկարարական         ___________________________________
աշխատանքների                              4.   |    5.     |    6.
(գործողությունների)                ____________|___________|__________
Participation at the rescue                    |           |
activites (operations)             ____________|___________|__________
|           |
______________________________     ____________|___________|__________
1.     |  2.     |   3.                      |           |
_________|_________|__________     ____________|___________|__________
Աշխատանք-|Կատարված |Փրկարար-                   |           |
ների     |աշխա-    |ների           ____________|___________|__________
տևողու-  |տանքների |գործու-                    |           |
թյունը,  |բնույթը  |նեության       ____________|___________|__________
վայրը    |և  պայ-  |գնահատա-                   |           |
Opera-   |մանները  |կանը և         ____________|___________|__________
tions    |Cհarac-  |գնահատական                 |           |
duration,|ter      |տվող           ____________|___________|__________
place    |and con- |պաշտոնատար                 |           |
|ditions  |անձի           ____________|___________|__________
|of       |ստորագրու-                 |           |
|         |թյունը,        ____________|___________|__________
|         |կնիքը                      |           |
|         |Assesment      ____________|___________|__________
|         |of the
|         |rescuers
|         |activities
|         |and the
|         |assesing
|         |official
                                                                 
______________________________  Որակավորում անցնելու մասին նշում
1.  |    2.   |    3.      Mark on passing the gualification
_________|_________|__________  ________________________
|         |            որակավորող հանձնաժողովի անվանումը/
_________|_________|__________  name of gualification commission
|         |            Արձանագրություն N __________
_________|_________|__________  Ամսաթիվ ______
|         |            Protocol Date
_________|_________|__________  Շնորհվել է որակավորում ___________
|         |            Is awarded gualification
_________|_________|__________  ________________________
|         |            Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/
_________|_________|__________  Signature of the Commission cհairman
|         |                               _________________
_________|_________|__________                          Կ.Տ./STAMP
|         |
_________|_________|__________  Արձանագրություն N ______
|         |            Ամսաթիվ __________
_________|_________|__________  Protocol Date
|         |            Շնորհվել է որակավորում ______________
_________|_________|__________  Is awarded gualification
|         |            _____________________________________
_________|_________|__________  Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/
Signature of the Commission
cհairman
________________________
                                                      Կ.Տ./STAMP
                                     Արձանագրություն N ______ 
                                     Ամսաթիվ __________
                                     Protocol Date
                                     Շնորհվել է որակավորում _____________
                                     Is awarded gualification
                                     _____________________________________
                                     Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/
                                     Signature of the Commission cհairman
                                                         _________________
                                                            Կ.Տ./STAMP
                                     Արձանագրություն N ______ 
                                     Ամսաթիվ __________
                                     Protocol Date
                                     Շնորհվել է որակավորում ______________
                                     Is awarded gualification
                                     ____________________________________
                                     Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/
                                     Signature of the Commission cհairman
                                                         _________________
                                                            Կ.Տ./STAMP
 
     9. Բժշկական տեղեկություններ/             RESCUER PASSPORT
     Medical inforamtions            series                     number
     Որոշ դեղորայքի բացասական        __________________
ազդեցություն
     Adverse effect do the some      first name, last name
     medicianes                      __________________
____________________________
     ____________________________    is a rescuer_________class
____________________________
     ____________________________    ._______. 1. Date of birth, 
|       | Place of birth
Կատարած պատվաստումները, ինչպես  |       | __________________
նաև  վարակիչ հիվանդությունների  |       | __________________
     նկատմամբ իրականացված            ._______.
     կանխարգելիչ պատվաստումները                2. Personal signature
Inoculatioans
     ______________________________            _________________
Ամսաթիվ|Տեսակը|Ստորագրու-                3. Primary gualification
Date   |Type  |թյուն, կնիք               conducting
|      |Signature,
|      |stamp           Republican qualification commission
________|______|______________
________|______|______________  signature__________date___________
________|______|______________
________|______|______________  Document, centifical person__________
________|______|______________
________|______|______________                                  type
________|______|______________  series__________number____________
________|______|______________
________|______|______________  _________________________________
     ______________________________                               issued by
              
                                                Հավելված 3
                                             ՀՀ արտակարգ իրավիճակների
                                             նախարարի
                                             2011 թվականի նոյեմբերի 11-ի
                                             N 116-Ն հրամանի
 
ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
1. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի պատրաստումն ու տվյալների փորագրումը կատարվում է փրկարարների որակավորող հանձնաժողովի ներկայացմամբ` լիազոր մարմնի պատվերով:
2. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկ արարի վկայականին չի փոխարինում:
3. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը նախատեսված է փրկարարին դժբախտ պատահարների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու, նրա մասին տեղեկություններ ստանալու և մահվան դեպքում նրա ճանաչման հնարավորության համար:
4. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը պետք է կրի մարմնի վրա` ձեռքին կամ վզին կախված մետաղյա շղթայով:
 
II. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՁԵՎԸ
 
5. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը չժանգոտվող մետաղից է, ուղղանկյուն ձևով` կլորացված անկյուններով:
6. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնն ունի հետևյալ չափերը` երկարությունը կենտրոնական մասում - 50 մմ, լայնությունը - 25 մմ, հաստությունը - 1.5 մմ`
 
.____________________.           .____________________.
|     ՀԱՅԱՍՏԱՆ       |           |      ARMENIA       |
|     Փրկարար        |           |      rescuer       |
|     Գրիգորյան      |           |     Grigoryan      |
|   Գրիգոր Գրիգորի   |           |   Grigor Grigori   |
|     O(II)Rh+       |           |     O(II)Rh+       |
|     0000001        |           |     0000001        |
|                    |           |                    |
.____________________.           .____________________.
 
7. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի առաջին երեսին հայերեն լեզվով փորագրված է`
1) 1-ին տողում - «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը.
2) 2-րդ տողում - «փրկարար» բառը.
3) 3-րդ տողում - փրկարարի ազգանունը.
4) 4-րդ տողում - փրկարարի անունը, հայրանունը.
5) 5-րդ տողում - փրկարարի արյան խումբը.
6) 6-րդ տողում - որակավորող հանձնաժողովի հաշվառման մատյանում գրանցված փրկարարի հաշվառման անձնական կարգը:
8. Ժետոնի երկրորդ երեսին փորագրվում են սույն կանոնադրության, ձևի և տրման կարգի 7-րդ կետում նշված տվյալները` անգլերեն լեզվով:
 
III. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
9. Փրկարարին անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից` փրկարարի կարգավիճակ շնորհելիս, փրկարարների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց, փրկարարին հաշվառման անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
10. Անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:
11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է: