(ուժը կորցրել է 17.03.2021 թիվ 57-Ն հրաման)
i
322.0290.011211
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»        12            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32211507
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
 
25 հոկտեմբերի 2011 թվականի N 290-Ն
 
i
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշմամբ հաստատված կարգի թիվ 2.3 կետի «դ)» ենթակետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին պատկանող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) «Շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները» համաձայն N 1 հավելվածի.
2) «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը» համաձայն N 2, N 3, N 4, N 5 հավելվածների:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 215-Ն հրամանը:
4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված N 1
 
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է  ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է  ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է  ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
     ՀՀ ֆինանսների    ՀՀ կառավարությանն  ՀՀ տարածքային    ՀՀ կառավարությանն
     նախարարություն   առընթեր պետական    կառավարման       առընթեր անշարժ 
                      եկամուտների կոմիտե նախարարություն   գույքի կադաստրի 
                                                          պետական կոմիտեի 
                                                          նախագահի 
 
     13.10.2011 թ.      20.10.2011 թ.     23.11.2011 թ.   25.10.2011 թ-ի    
N 1/6.2-4/85963-11  N ԱԱ/3-1/7461-11  N 01/16/7482-11  N 290-Ն հրամանով
 
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
Մեթոդական ցուցումները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերը և նպատակ ունի պարզաբանել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին պատկանող շենքերի և շինությունների (այսուհետ` շինություններ) կադաստրային գնահատման աշխատանքների իրականացումը:
 
ԲԱԺԻՆ 1 
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն մեթոդական ցուցումներով (այսուհետ` ցուցումներ) պարզաբանվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող շենքերի ու շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները, ընդ որում`
1.1 Ավտոտնակները, բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող ավտոկայանատեղերը, ավտոհանգրվանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
1.2 «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով գնահատվող մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը` 1 խմ=85000 դրամ:
1.3 Բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:
1.4 Անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից մետաղական կոնստրուկցիաներով ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը` 1 խմ=85000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ=1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
1.5 Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա հասարակական շինությունների բազային արժեքը` 1 խմ=100000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ = 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ = 1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում 4 կողմը ապակեպատ հանդիսացող հասարակական նշանակության շինությունների համար սահմանված գործակիցը (Գահ = 1.215):
1.6 Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա արտադրական շինությունների բազային արժեքը` 1 խմ=19000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ= 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ= 1.0):
1.7 Անհատական բնակելի տներին, հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ:
2. Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ:
3. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար, բացառությամբ` բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև այդ շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների:
4. Կիսակառույց շինությունների գնահատման ժամանակ կիրառվում է շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող «մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գմ=1.0):
5. Նկուղային հարկերի գնահատման ժամանակ արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
6. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում» նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
7. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում» նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
8. Շինությունները գնահատվում են շինության ներքին չափերով (ներքին բարձրություն, ներքին մակերես, ներքին ծավալ): Յուրաքանչյուր շինություն և շինության հարկ գնահատվում է առանձին:
9. 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները և կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքերը չեն գնահատվում:
10. Կադաստրային արժեք ձևավորվում է միայն ամբողջ գույքային միավորի համար: Գույքային միավորի կազմում ընդգրկված յուրաքանչյուր միավոր շինություն անկախ նրա գործառնական նշանակությունից գնահատվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով տվյալ նպատակային նշանակության գույքային միավորի համար սահմանված գնահատման կարգով:
11. Շինությունների գույքահարկով հարկման բազան ձևավորվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատված կադաստրային արժեքներից:
 
Հավելված N 2
 
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
 
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ______________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, այդ թվում` անավարտ, կիսակառույց (բացառությամբ` բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական տարածքների), գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը _________
_________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը __________________________________
_________________________________________________________________________
           փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան
 
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` ______________________________
(անունը, ազգանունը)
 
._____________________________________________________________.
|N|                   Շենքի, շինության                        |
|_|___________________________________________________________|
| |Անվանումը|  Ամ  |   Մ   |Գնահատման գործակիցները|Կադաստրային|
| |         |(դրամ)|(քառ.մ)|______________________|արժեքը     |
| |         |      |       |Գգ|Գծ|Գբ|Գհ|Գվ|Գմ|Գա  |(հազ. դրամ)|
|_|_________|______|_______|__|__|__|__|__|__|____|___________|
|1|    2    |  3   |   4   | 5| 6| 7| 8| 9|10| 11 |     12    |
|_|_________|______|_______|__|__|__|__|__|__|____|___________|
| |         |      |       |  |  |  |  |  |  |    |           |
|_|_________|______|_______|__|__|__|__|__|__|____|___________|
| |         |      |       |  |  |  |  |  |  |    |           |
|_|_________|______|_______|__|__|__|__|__|__|____|___________|
| |         |      |       |  |  |  |  |  |  |    |           |
|_|_________|______|_______|__|__|__|__|__|__|____|___________|
| |         |      |       |  |  |  |  |  |  |    |           |
._____________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
տարածքային ստորաբաժանման ղեկավար
________________________________
________________________________
          (անունը, ազգանունը)
 
___ ______________ 20 թ.
 
Հավելված N 3
 
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
 
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված, 2005 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀՕ-199-Ն 23-րդ հոդվածի պահանջների համաձայն` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, ավտոտնակների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը __________________________________________________
_________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը
_________________________________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` ___________________________________
(անունը, ազգանունը)
 
._____________________________________________________________________.
|N|                        Շենքի, շինության                           |
| |___________________________________________________________________|
| |Ան-| Աշ | Ծշ | Ապ | Ծպ | Աբ | Մբ |Գնահատման գործակիցներ      |Կադաս|
| |վա-|(դը-|(խմ)|(դը-|(խմ)|(դը-|(քմ)|___________________________|տրա- |
| |նու|րամ)|    |րամ)|    |րամ)|    |Գգ|Գհ|Գտ|Գծ|Գն|Գահ|Գվ|Գմ|Գա|յին  |
| |մը |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |արժե-|
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |քը   |
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |(հազ.|
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |դրամ)|
|_|___|____|____|____|____|____|____|__|__|__|__|__|___|__|__|__|_____|
|1|2  | 3  | 4  |  5 |  6 |  7 |  8 | 9|10|11|12|13| 14|15|16|17| 18  |
|_|___|____|____|____|____|____|____|__|__|__|__|__|___|__|__|__|_____|
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |     |
|_|___|____|____|____|____|____|____|__|__|__|__|__|___|__|__|__|_____|
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |     |
|_|___|____|____|____|____|____|____|__|__|__|__|__|___|__|__|__|_____|
| |   |    |    |    |    |    |    |  |  |  |  |  |   |  |  |  |     |
._____________________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
տարածքային ստորաբաժանման ղեկավար
____________________________________________
____________________________________________
                  (անունը, ազգանունը)
 
___ ______________ 20 թ.
 
Հավելված N 4
 
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
 
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված առանձին կանգնած հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը __________________________________________________
_________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը
_________________________________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` _________________________
(անունը, ազգանունը)
 
._____________________________________________________________________.
|N|                          Շենքի, շինության                         |
| |___________________________________________________________________|
| |Անվանումը| Աշ | Ծշ | Աբ | Մբ |Գնահատման գործակիցներ   |Ար-  |Կադաս-|
| |         |(դը-|(խմ)|(դը-|(քմ)|________________________|ժեքը |տրային|
| |         |րամ)|    |րամ)|    |Գգ|Գհ|Գծ|Գն|Գահ|Գվ|Գմ|Գա|ըստ  |արժեքը|
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |հար- |(հազ. |
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |կերի |դրամ) |
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |(հազ.|      |
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |դրամ)|      |
|_|_________|____|____|____|____|__|__|__|__|___|__|__|__|_____|______|
|1|   2     | 3  | 4  | 5  | 6  | 7| 8| 9|10| 11|12|13|14| 15  |  16  |
|_|_________|____|____|____|____|__|__|__|__|___|__|__|__|_____|______|
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |     |      |
|_|_________|____|____|____|____|__|__|__|__|___|__|__|__|_____|______|
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |     |      |
|_|_________|____|____|____|____|__|__|__|__|___|__|__|__|_____|______|
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |     |      |
|_|_________|____|____|____|____|__|__|__|__|___|__|__|__|_____|______|
| |         |    |    |    |    |  |  |  |  |   |  |  |  |     |      |
._____________________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
տարածքային ստորաբաժանման ղեկավար
____________________________________________
____________________________________________
                 (անունը, ազգանունը)
 
___ ______________ 20 թ.
 
Հավելված N 5
 
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
 
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը __________________________________________________
_________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը
_________________________________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` _____________________________