(ուժը կորցրել է 31.10.2022 թիվ 3470-Ն հրաման)
i
.0030.161211
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»        12            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ  --------
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
14 սեպտեմբերի 2011 թվականի N 30-Ն
 
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դրույթը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) Բուսասանիտարական անձնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Բուսասանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(հրամանը խմբ. 26.01.12 թիվ 6-Ն հրաման)
 
Հավելված 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2012 թվականի հունվարի 26-ի
N 6-Ն հրամանի
 
1. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
 
._____________________________________________________________________.
|2. ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ|             |
|              ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ             |             |
|_______________________________________________________|_____________|
|3. Բույսի, բուսական|4. Երկրի ծածկագիրը|5. Հերթական     |6. Մուտք ազատ|
|արտադրանքի         |AM                |համարը N        |գոտի «ԱԳ»    |
|բուսաբանական       |                  |_______________ |             |
|անվանումը և  սորտը |                  |_______________ |             |
|__________________ |                  |                |             |
|__________________ |                  |                |             |
|                   |                  |                |             |
|___________________|__________________|________________|_____________|
|7. Բույսի, բուսական|8.Բուսասանիտարական|9. Բույսի,      |10. «ՓԱ»`    |
|արտադրանքի ծագման  |հաշվառման         |բուսական        |Փոփոխված     |
|վայրը              |վկայականի համարը  |արտադրանքի      |անձնագրի     |
|__________________ |N ________________|քանակը ________ |համարը       |
|__________________ |                  |                |N _________  |
|(երկիրը, մարզը,    |                  |                |             |
|համայնքը)          |                  |                |             |
|___________________|__________________|______________________________|
|11. Բերքի          |13. Ախտահանում-   |14. Տրման (լրացման) ժամկետը   |
|արտադրության       |վարակազերծում     |___________________ 20 թ.     |
|տարեթիվը           |__________________|ՈՒժի մեջ է 14 (տասնչորս) օր,  |
|______________20 թ.|__________________|տնկիների համար` 1 տարի        |
|                   |__________________|                              |
|___________________|__________________|Տեսուչ __________________     |
|12. Յուրահատուկ    |__________________|        (ստորագրություն)      |
|չկրկնվող համարը __ |__________________|_____________________         |
|__________________ |                  |  (անուն, ազգանուն)           |
|                   |                  |                              |
|                   |                  | Կ. Տ.                        |
._____________________________________________________________________.
 
Հավելված 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2012 թվականի հունվարի 26-ի
N 6-Ն հրամանի
 
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (այսուհետ` Բեռ) երկրի ներսում տեղափոխման, իրացման ժամանակ անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական անձնագրի տրամադրման ընթացակարգը:
2. Բուսասանիտարական անձնագիրը փաստաթուղթ է, որն ուղեկցում է հանրապետությունում տեղաշարժվող Բեռները և հավաստում, որ այն ստուգված է ու զերծ բույսերի վնասակար օրգանիզմներից:
3. Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան մարզային ստորաբաժանման (այսուհետ` մարզային ստորաբաժանում) տեսուչի կողմից այն Անձանց, ովքեր վերցված են բուսասանիտարական հաշվառման և ունեն հաշվառման վկայական:
4. Հաշվառված անձը կարող է լրացնել բուսասանիտարական անձնագիր իր բեռի համար, եթե նա նախօրոք դիմել է ծառայություն և ստացել է բուսասանիտարական անձնագիր լրացնելու իրավունք:
5. Բուսասանիտարական անձնագիր ստանալու համար Անձը Բեռի տեղափոխումից կամ իրացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզային ստորաբաժանման տեսուչին հայտ է ներկայացնում Բեռի բուսասանիտարական ստուգում իրականացնելու և բուսասանիտարական անձնագիր ստանալու համար, հայտի մեջ նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո մարզային տեսուչը բուսասանիտարական ստուգում է իրականացնում բեռի յուրաքանչյուր բեռնաբաժնում` հաշվի առնելով տվյալ բեռին բնորոշ վնասակար օրգանիզմների բացակայությունը, բեռի համապատասխանությունը վկայականի տվյալներին, Անձին տրամադրում է բուսասանիտարական անձնագիր, հերթական համար և յուրահատուկ չկրկնվող համար:
7. Հերթական համարն իր մեջ ներառում է մարզի պայմանական համարը, տարեթվի վերջին երկու թվերը և անձնագրի հերթական շարունակական համարը:
8. Մարզերի պայմանական համարներն են`
1) Արմավիրի մարզ -------------------------------------»1»
2) Արարատի մարզ --------------------------------------»2»
3) Արագածոտնի մարզ -----------------------------------»3»
4) Շիրակի մարզ ---------------------------------------»4»
5) Կոտայքի մարզ --------------------------------------»5»
6) Գեղարքունիքի մարզ ---------------------------------»6»
7) Լոռու մարզ ----------------------------------------»7»
8) Վայոց ձորի մարզ -----------------------------------»8»
9) Տավուշի մարզ --------------------------------------»9»
10) Սյունիքի մարզ -----------------------------------»10»
11) Երևանի քաղաքային համայնք -----------------------»11»
9. Եթե բուսասանիտարական ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ բեռը վարակված է բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում և բեռնատիրոջը տրվում է համապատասխան ցուցումներ բուսասանիտարական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Սույն կետում նշված գործընթացն իրականացվում է 3 օրվա ընթացքում:
10. Եթե բուսասանիտարական անձնագրով ուղեկցվող բեռները բաժանվել են բեռնաբաժինների կամ միացվել են մի քանի տարբեր բեռնաբաժիններ, ապա անհրաժեշտ է տրամադրել նոր բուսասանիտարական անձնագիր, որի վրա ընդգծվում է «ՓԱ» (փոփոխված անձնագիր) հատուկ նշանը, և տրամադրված բուսասանիտարական անձնագիրը փոխարինվում է բեռնատիրոջ պահանջով ու գրանցվում մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում: Անձնագրի փոփոխությունը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում:
11. Բուսասանիտարական անձնագիրը լրացվում է հայերեն տպագիր կամ ձեռագիր մեծատառերով:
12. Եթե բուսասանիտարական ստուգման ընթացքում հայտնաբերվում է բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռնաբաժին, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում, և տեսուչն Անձի համաձայնությամբ որոշում է կայացնում բեռի վերամշակման, վարակազերծման կամ ոչնչացման վերաբերյալ և այդ մասին հայտնում է ծառայությանը:
13. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի տվյալները գրանցվում են մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում:
14. Բուսասանիտարական անձնագրի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
15. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի վերաբերյալ մարզային ստորաբաժանումը ամիսը մեկ էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաշվետվություն է ներկայացնում ծառայության բուսասանիտարիայի տեսչություն:
16. Բուսասանիտարական անձնագիրը ներառում է հետևյալ դրույթները`
1) փաստաթղթի անվանումը.
2) պետական կառավարչական հիմնարկի և պատասխանատու ստորաբաժանման անվանումը.
3) բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը.
4) երկրի ծածկագիրը (AM).
5) հերթական համարը.
6) մուտք ազատ գոտի «ԱԳ».
7) բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը /երկիրը, մարզը, համայնքը/.
8) բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը.
9) բույսի, բուսական արտադրանքի քանակը.
10) փոփոխված անձնագրի «ՓԱ» համարը.
11) բերքի արտադրության տարեթիվը.
12) յուրահատուկ չկրկնվող համարը.
13) ախտահանման-վարակազերծման վերաբերյալ տեղեկություններ.
14) տրման ժամկետը (ուժի մեջ է, անձնագիր լրացնողի տվյալները, ստորագրություն և կնիք):