(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0180.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 փետրվարի 2012 թվականի N 180-Ն
 
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ հավելվածը, բացառությամբ 7-րդ կետի, տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 23-ի
N 180-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
 
._______________________________________________________.
|NN |Դիվանագիտական աստիճանը                 |Հավելավճարի|
|ը/կ|                                       |չափը`      |
|   |                                       |պաշտոնային |
|   |                                       |դրույքաչափի|
|   |                                       |նկատմամբ   |
|   |                                       |տոկոսով    |
|   |                                       |հաշվարկված |
|___|_______________________________________|___________|
|1. |ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպանի աստիճան  |    50     |
|___|_______________________________________|___________|
|2. |ՀՀ արտակարգ դեսպանորդ և  լիազոր        |    40     |
|   |նախարարի աստիճան                       |           |
|___|_______________________________________|___________|
|3. |Առաջին դասի խորհրդականի աստիճան        |    34     |
|___|_______________________________________|___________|
|4. |Երկրորդ դասի խորհրդականի աստիճան       |    30     |
|___|_______________________________________|___________|
|5. |Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան  |    26     |
|___|_______________________________________|___________|
|6. |Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան |    22     |
|___|_______________________________________|___________|
|7. |Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան |    20     |
|___|_______________________________________|___________|
|8. |Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան|    18     |
|___|_______________________________________|___________|
|9. |Երրորդ քարտուղարի աստիճան              |    14     |
|___|_______________________________________|___________|
|10.|Կցորդի աստիճան                         |    10     |
._______________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 23-ի
N 180-Ն որոշման
 
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|NN |Դիվանագիտական աստիճանը                 |Հավելավճարի |Հավելավճարի |
|ը/կ|                                       |չափը (դրամ)`|չափը (դրամ)`|
|   |                                       |միասնական   |միասնական   |
|   |                                       |եվրովճարման |եվրովճարման |
|   |                                       |գոտու       |գոտու       |
|   |                                       |երկրներից   |երկրների    |
|   |                                       |բացի այլ    |համար       |
|   |                                       |երկրների    |            |
|   |                                       |համար       |            |
|___|_______________________________________|____________|____________|
|1. |ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպանի աստիճան  |   35630    |    40995   |
|___|_______________________________________|____________|____________|
|2. |ՀՀ արտակարգ դեսպանորդ և  լիազոր        |   19090    |    21965   |
|   |նախարարի աստիճան                       |            |            |
|___|_______________________________________|____________|____________|
|3. |Առաջին դասի խորհրդականի աստիճան        |   12725    |    14640   |
|___|_______________________________________|____________|____________|
|4. |Երկրորդ դասի խորհրդականի աստիճան       |   10180    |    11715   |
|___|_______________________________________|____________|____________|
|5. |Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան  |    9545    |    10980   |
|___|_______________________________________|____________|____________|
|6. |Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան |    8270    |     9520   |
|___|_______________________________________|____________|____________|
|7. |Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան |    7500    |     8600   |
|___|_______________________________________|____________|____________|
|8. |Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան|    7000    |     8055   |
|___|_______________________________________|____________|____________|
|9. |Երրորդ քարտուղարի աստիճան              |    5730    |     6590   |
|___|_______________________________________|____________|____________|
|10.|Կցորդի աստիճան                         |    4455    |     5125   |
._____________________________________________________________________.