(ուժը կորցնելու է 01.01.15 թվականից` 19.05.14 թիվ 24-Ն որոշում)
i
603.0021.270712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թվականի N 21-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 21-Ն որոշման
ՁԵՎ 65-ավիա
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000 թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը |
|_____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը _________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|_______________________________________ I____I____I____I____ I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Ցուցանիշի |
| |համարը| |մեծությունը|
|____________________________________|______|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորների փոխադրումից ստացված | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի)` բոլոր տեսակի | | | |
|հաղորդակցություններով /111 և 112 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | 110|հազար դրամ | |
|____________________________________|______|_____________|___________|
|այդ թվում` | | | |
|միջազգային հաղորդակցությամբ | 111| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների | | | |
|Համագործակցության երկրներ | 111.1| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 112| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված| | | |
|ծախսեր | 120| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի | | | |
|փոխադրումներից ստացված հասույթը | | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի)` | | | |
|բոլոր տեսակի հաղորդակցություններով | | | |
|/131 և 132 տողերի գումարը/ - | | | |
|ընդամենը | 130|հազար դրամ | |
|____________________________________|______|_____________|___________|
|այդ թվում` | | | |
|միջազգային հաղորդակցությամբ | 131| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների | | | |
|Համագործակցության երկրներ | 131.1| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 132| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց | | | |
|փոստի/ փոխադրումներից ստացված | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի) | 133| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Օժանդակ և լրացուցիչ օդային | | | |
|տրանսպորտի գործունեությունից ստացված| | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի) - ընդամենը | 140| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ` բոլոր | | | |
|տեսակի հաղորդակցություններով /151 և | | | |
|152 տողերի գումարը/ - ընդամենը | 150|հազար մարդ | |
|____________________________________|______|_____________|___________|
|այդ թվում` | | | |
|միջազգային հաղորդակցությամբ | 151| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների | | | |
| Համագործակցության երկրներ | 151.1| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ | 152| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի | | | |
|փոխադրումների հետ կապված ծախսերը | 160|հազար դրամ | |
|____________________________________|______|_____________|___________|
|Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի | | | |
|ծախսը | 170|հազար տոննա | |
|____________________________________|______|_____________|___________|
|Միջազգային երթուղիներում լիցքավորման| | | |
|ծավալը | 180| -»»- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում | | | |
|գտնվելու ժամանակը | 190| ժամ | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատարողունակությունների | | | |
|օգտագործման գործակիցը | 200| տոկոս | |
|____________________________________|______|_____________|___________|
|Առևտրային բեռնվածքի օգտագործման | | | |
|գործակիցը | 210| -»»- | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ___________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ ________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»______ ____ 20 ___ թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 21-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
6. ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի:
1) այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ (111) տողում արտացոլվում է միջազգային չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հանրագումարը, որից (111.1) տողում առանձնացվում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
2) ներհանրապետական հաղորդակցությամբ (112) տողում արտացոլվում է հանրապետության տարածքում կատարված չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
3) այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ (111) և ներհանրապետական հաղորդակցությամբ (112) տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
7. ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (130) տողում արտացոլվում է և հավասար է միջազգային (տող 131), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթներով փոխադրված ուղևորների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 140) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
9. Փոխադրվել են ուղևորներ (150) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը, ինչը հավասար է միջազգային (տող 151), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (151.1) և ներհանրապետական (տող 152) չվերթներով փոխադրված ուղևորների թվաքանակի հանրագումարին:
10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (170) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը:
11. Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը (180) տողում արտացոլվում է միջազգային երթուղիներում լիցքավորման համար ծախսված ավիավառելիքի քանակը:
12. Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը (190) տողում արտացոլվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները):
13. ՈՒղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
14. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ: