(ուժը կորցնելու է 01.01.15 թվականից` 19.05.14 թիվ 23-Ն որոշում)
i
603.0014.101013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2013 թվականի թիվ 14-Ն
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ) ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության) Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության) Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 30-ՔԱ (ամսական) «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի սեպտեմբերի 12-ի
թիվ 14-Ն որոշման
ՁԵՎ 30-ՔԱ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է _____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը ______________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը _____________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |
| |
|__________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Տեղեկություններ մեկնած ինքնաթիռների, ուղղաթիռների մասին
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդա-| այդ թվում` |
| |հա- |մենը |___________________________________|
| |մարը | |Հայաստանի |Հայաստանի |Հայաստանի |
| | | |Հանրապետու-|Հանրապետու-|Հանրապետու-|
| | | |թյան և |թյան և այլ|թյան |
| | | |Անկախ |երկրների |ներսում |
| | | |Պետություն-|միջև | |
| | | |Համագործակ-| | |
| | | |ցության | | |
| | | |երկրների | | |
| | | |միջև | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Չվացուցակով նախատեսված | 110 | | | | |
|չվերթների քանակը - միավոր| | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Փաստացի մեկնած | 120 | | | | |
|ինքնաթիռների քանակը - | | | | | |
|միավոր | | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այդ թվում` ուշացումով | 121 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|որից` եղանակի պատճառով |121.1| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|վառելիքի պատճառով |121.2| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այլ պատճառներով |121.3| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Ինքնաթիռների, | 130 | | | | |
|ուղղաթիռների մեկնումների | | | | | |
|ուշացումների ընդհանուր | | | | | |
|ժամանակը - ինքնաթիռ - ժամ| | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|որից` եղանակի պատճառով | 131 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|վառելիքի պատճառով | 132 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այլ պատճառներով | 133 | | | | |
._________________________________________________________________________.
2. Տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների մասին
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդա-| այդ թվում` |
| |հա- |մենը |___________________________________|
| |մարը | |Հայաստանի |Հայաստանի |Հայաստանի |
| | | |Հանրապետու-|Հանրապետու-|Հանրապետու-|
| | | |թյան և |թյան և այլ|թյան |
| | | |Անկախ |երկրների |ներսում |
| | | |Պետություն-|միջև | |
| | | |Համագործակ-| | |
| | | |ցության | | |
| | | |երկրների | | |
| | | |միջև | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Ժամանած ինքնաթիռների | 210 | | | | |
|և ուղղաթիռների քանակն | | | | | |
|ըստ չվացուցակի - միավոր | | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Փաստացի ժամանած | 220 | | | | |
|ինքնաթիռների, | | | | | |
|ուղղաթիռների քանակը - | | | | | |
|միավոր | | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այդ թվում` ուշացումով | 221 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|որից` եղանակի պատճառով |221.1| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|վառելիքի պատճառով |221.2| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այլ պատճառներով |221.3| | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|Ինքնաթիռների, | 230 | | | | |
|ուղղաթիռների ժամանումների| | | | | |
|ուշացումների ընդհանուր | | | | | |
|ժամանակը - ինքնաթիռ - ժամ| | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|որից` եղանակի պատճառով | 231 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|վառելիքի պատճառով | 232 | | | | |
|_________________________|_____|_____|___________|___________|___________|
|այլ պատճառներով | 233 | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
«___»___________200__թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի սեպտեմբերի 12-ի
թիվ 14-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ) ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. «Տեղեկություններ մեկնած ինքնաթիռների, ուղղաթիռների մասին» (բաժին 1), «Տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների մասին» (բաժին 2):
6. «Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը» (տող 110) ցուցանիշը ներկայացնում է չվացուցակով նախատեսված կանոնավոր չվերթների քանակը:
7. «Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը» (տող 120) ցույց է տրվում հանրապետությունից փաստացի մեկնած ինքնաթիռների (ներառյալ ոչ կանոնավոր չվերթները) քանակը:
8. «այդ թվում` ուշացումով» (տող 121) ցույց է տրվում տող 120-ի ցուցանիշից` ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը:
9. «որից` եղանակի պատճառով» (121.1), «վառելիքի պատճառով» (121.2), «այլ պատճառներով» (121.3) տողերում լրացվում է նշված պատճառներով ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակները:
10. «Ինքնաթիռների, ուղղաթիռների մեկնումների ուշացումների ընդհանուր ժամանակը» (տող 130) ցուցանիշը ներկայացնում է ուշացած ժամերի հանրագումարն` ամբողջական թվերով և հավասար է 131, 132 և 133-ի տողերի գումարին:
11. «Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի» (տող 210) ցույց է տրվում ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի:
12. «Փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը» (տող 220) փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:
13. «այդ թվում` ուշացումով» (տող 221) լրացվում է տարբեր պատճառներով ուշացումով ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը, որը հավասար է 221.1, 221.2 և 221.3 տողերի գումարին:
14. «Ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների ուշացումների ընդհանուր ժամանակը» (տող 230) ցուցանիշը ներկայացնում է ինքնաթիռների և ուղղաթիռների ժամանումների ուշացումների ընդհանուր ժամանակը` արտահայտված ինքնաթիռ-ժամերով և հավասար է 231, 232 և 233 տողերի գումարին: