(ուժը կորցրել է 25.07.08 թիվ 265-Ն հրաման)
i
105.0073.240699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
14 հունիսի 1999 թվականի թիվ 73
 
i
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 261 որոշման, ելնելով Սևանա լճում ձկան արդյունագործական պաշարների վերաբերյալ արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի 08.06.99թ. որոշումից (արձանագրության քաղվածքը կցվում է) և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հիմնավորումից (կցվում է)`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը և ջրային այլ կենդանիների որսը:
2. Անվերապահորեն ընդունել ՀՀ բնապահպանության, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարների և Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված համատեղ միջոցառումների ծրագրի (կցվում է) կատարումը:
3. «Սևան» ազգային պարկին (տնօրեն` Լ. Թովմասյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- մինչև ս/թ հունիսի 15-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը.
- մինչև ս/թ հունիսի 20-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կացարանների (այդ թվում` վագոն-տնակների) դուրս բերումը:
    4. ԲՀՊՏ վարչությանը  (պետ`        Հ. Պառավյան).
- հսկողություն իրականացնել սույն հրամանի 3-րդ կետով սահմանված գործողությունների կատարման ընթացքին.
- օժանդակել ազգային պարկին` ապօրինի ձկնորսության դեմ ձեռնարկվող միջոցառումները իրականացնելուն.
- Գեղարքունիքի մարզի ազգաբնակչության շրջանում կազմակերպել բացատրական աշխատանք ձկնորսության արգելքի անհրաժեշտության վերաբերյալ:
5. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- սահմանված կարգով իրականացնել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի իրականացման աշխատանքների վերահսկողություն.
- ապահովել ամենօրյա օպերատիվ տեղեկատվության ամփոփագրի ներկայացումը իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
- մշտական օգնություն ցուցաբերել և վերահսկել խախտումների հայտնաբերման դեպքում փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման և հետագա ընթացք տալու հարցերին:
6. Կենսառեսուրսների պահպանության վարչությանը (պետ` Ս. Շաշիկյան).
- մեթոդական օգնություն ցուցաբերել «Սևան» ազգային պարկին, ԲՀՊՏ վարչությանը և ՀԲՊ տեսչությանը.
- ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ 20 օրյա ժամկետում մշակել ժամանակացույց Սևանա լճում ձկնային պաշարների ուսումնասիրման վերաբերյալ, այդ նպատակով իրականացվող որսի ժամանակ ապահովել տարածքային կառավարման և իրավապահ մարմինների, ՀԲՊ տեսչության, ԲՀՊՏ վարչության և «Սևան» ազգային պարկի մասնակցությունը.
- շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել գիտական ուսումնասիրությունների մոնիտորինգ և յուրաքանչյուր 20 օրը մեկ ներկայացնել վերլուծության արդյունքներն ու առաջարկություններ.
- ՀԲՊ տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ներկայացնել ծրագիր և նախահաշիվ ՀՀ ջրավազաններում (գետերում, լճերում, ջրամբարներում) ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական, որոշման համար:
7. ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ վարչությանը և «Սևան» ազգային պարկին.
- առգրավված և գիտական նպատակներով որսված ձուկը իրացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Տնտեսագիտական վարչությանը (պետ` Ա. Հարությունյան).
- ՀԲՊ տեսչության և ԲՀՊՏ վարչության հետ համատեղ 15 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ձկնորսության արգելքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալների, դրանց աղբյուրների և ֆինանսավորման ժամկետների վերաբերյալ:
9. Հասարակայնության հետ կապերի վարչությանը (պետ` Ա. Պեպանյան).
- հանրապետության լրատվական միջոցներով ապահովել ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
10. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան) և ԲՀՊՏ-ի վարչությանը (պետ` Հ. Պառավյան).
- ապահովել ձեռնարկվող միջոցառումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:
11. Սույն հրամանով նախատեսված գործընթացի համակարգումը դնել նախարարի տեղակալ Ս. Բալոյանի վրա:
12. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
 
_________
Ուղարկել - Նախարարի տեղակալներին, ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ, կենսառեսուրսների
պահպանության, տնտեսագիտության և հասարակայնության հետ կապերի
վարչություններին, «Սևան» ազգային պարկին, իրավախորհրդատուին,
նախարարի խորհրդականներին, աշխատակազմի ղեկավարին` ի
պատկանելություն և կցել գործերին:
 
ՔԱՂՎԱԾՔ
 
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևանա լճում
արդյունագործական ձկնորսության թույլատրագրային
հանձնաժողովի» 1999 թվականի հունիսի 8-ի
նիստի թիվ 2 արձանագրությունից
 
Լսեցին. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի մասին:
 
Որոշեցին.
 
1. Հաշվի առնելով Սևանա լճում ձկան պաշարների և պոպուլյացիաների ներկա վիճակը` 1999թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը:
2. Հանձնարարել «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և ԲՀՊՏ վարչության ու ՀԲՊ տեսչության պետերին`
- Սևանա լճում իրականացնել ամենօրյա հսկողություն.
- խստիվ պահպանել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հետ կապված հարցերը և բնապահպանության նախարարության հանձնարարականները այդ ուղղությամբ.
- մշակել շահագրգիռ կազմակերպությունների հետ արգելքն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիր:
3. Նախարարի տեղակալ` Ս. Բալոյանին.
- հիմք ընդունելով Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի որոշումը` կազմել հրամանի նախագիծ և սահմանված կարգով ներկայացնել:
 
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
           ՔԱՐՏՈՒՂԱՐ                           Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 
ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՀԷՁԻ)
 
                                Հ. 99/67        11. 06. 1999թ.
 
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`
                                ՊԱՐՈՆ    Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
 
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ներկայացնում է 1999-2000թթ. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի գիտական հիմնավորումը:
 
             ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ`               Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
1999-2000 ԹԹ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
 
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը օգտագործելով ժամանակակից մեթոդները, յուրաքանչյուր տարի կանխորոշում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափը: Ինստիտուտի կողմից վերջին տարիներին իրականացված ձկնային պաշարների հետազոտման արդյունքների հիման վրա, բացահայտվել է սիգի պոպուլյացիայի թվաքանակի և կենսազանգվածի կտրուկ անկման, ինչպես նաև նրա վտառի երիտասարդացման տենդենց: Այսպես, վերջին տարիների հաշվարկային ցուցանիշների հիման վրա 3-4 անգամ նվազել է միավոր որսամիջոցի որսված ձկան քանակությունը, սիգի միջին չափսերը որսաբաժնում 32 սմ-ից նվազել են մինչև 28 սմ, իսկ 1999թ. տվյալներով` մինչև 26 սմ: Զգալիորեն փոխվել է նաև սեռերի հարաբերակցությունը:
Ըստ որում նկատվում է լճում սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացում, ինչը արտացոլվում է ոչ միայն ձկների աճի (նույն չափի ձկները դարձել են ավելի յուղալի և բտված), այլև լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա: Վերջինս իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, ինչը, լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, էլ ավելի է խորացնում էվտրոֆացման պրոցեսը: Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները նրա պաշարների անխնա շահագործման հետևանք են:
Չնայած, ՀԷՁԻ-ի կողմից յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը նրա պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն սիգի, այլև Սևանա լճի մյուս ձկնատեսակների պաշարների կրճատմանը:
Ելնելով վերոհիշյալից ինստիտուտը բազմիցս նախազգուշացրել է Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների պաշարների հնարավոր խզման մասին: Այսօր մենք արդեն կանգնած ենք արժեքավոր ձկնատեսակներից` Սևանի իշխանի և կողակի պաշարների խզման փաստի առաջ: Հաջորդը Սևանի սիգն է, որի պաշարներին, ինչպես ցույց են տվել 1998-99 թթ-ի ձկնաբանական հետազոտությունները, նույնպես սպառնում է խզման վտանգը:
Այսպես, վերջին գիտարշավի արդյունքների վերլուծությունը, որը իրականացվել է 1999թ. մայիսի վերջին, ցույց է տվել, որ որսաբաժնում 60 օ/օ կազմում են 1+տարեկան ոչ արդյունագործական չափի ձկները, իսկ միավոր որսամիջոցի որսաչափը 1996թ. նույն սեզոնի հետ համեմատած, կրճատվել է մոտ 3 անգամ:
Ուստի, ՀԷՁԻՆ անհրաժեշտ է համարում դադարեցնել բոլոր ձկնատեսակների, մասնավորապես սիգի որսը Սևանա լճում, առնվազն մինչև 2000թ-ի ապրիլի 30-ը: Որսի արգելքի պահանջը պայմանավորված է.
- Սիգի բազմացող և նախաբազմացող վտառների և նրանց բնական վերարտադրության հնարավորությունների պահպանման անհրաժեշտությամբ:
- Սիգի պոպուլյացիայի, որի հիմքը այսօր կազմում են 1+տարեկան ձկները, պահպանումը մինչև ապրիլի 30-ը թույլ կտա այդ սերունդին հասնել մինչև արդյունագործական չափերի, վերջիններս ոչ միայն հաջորդ տարվա լրացուցիչ սերունդն են, այլև սիգի բազմացող վտառի հիմքը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ արգելքի ողջ ժամանակահատվածում ինստիտուտը պետք է շարունակի սիգի արդյունագործական պաշարների, ինչպես նաև լճային էկոհամակարգի գիտական հետազոտությունները:
Ստացված արդյունքների հիման վրա, որսի արգելքի ավարտի փուլում ինստիտուտի կողմից կներկայացվեն առաջարկներ արդյունագործական որսի կազմակերպման կամ արգելման վերաբերյալ:
 
     ՀԷՁԻ-Ի ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`               Բ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
 
        «Հաստատում եմ»         «Հաստատում եմ»          «Հաստատում եմ»
 
      ՀՀ բնապահպանության        ՀՀ ներքին գործերի            Գեղարքունիքի
           նախարար`                  նախարար`                  մարզպետ`
 
 __________ Գ. Վարդանյան   _________ Ս. Աբրահամյան    _________ Վ. Հակոբյան
 
ԾՐԱԳԻՐ
 
1999թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելման
ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների
 
._________________________________________________________________________.
| Հ/հ  |       Միջոցառումների անվանումը     | Կատարող      |  Կատարման    |
|      |                                    |              |  ժամկետը     |
|______|____________________________________|______________|______________|
|  1   |                 2                  |    3         |     4        |
|______|____________________________________|______________|______________|
|  1.  | «Սևան»   ազգային պարկում տեղա-   |ԲՀՊՏ-ի վարչ.  | 15.06.99 -   |
|      | մասային ծառայության աշխատողների    |              |30.04.2000թթ. |
|      | մասնակցությամբ անցկացնել խորհըր-   |              |              |
|      | դակցություն  (պարբերաբար)          |              |              |
|      |                                    |              |              |
|  2.  | Գեղարքունիքի մարզպետարանում հրա-   |ՀՀ բնապահպա-  | 14.06.99թ.   |
|      | վիրել խորհրդակցություն շահագրգիռ   |նության նա-   |              |
|      | կողմերի մասնակցությամբ             |խարարություն, |              |
|      |                                    |ՀՀ ներքին     |              |
|      |                                    |գործերի նա-   |              |
|      |                                    |խարարություն, |              |
|      |                                    |Գեղարքունիքի  |              |
|      |                                    |մարզպետարան   |              |
|      |                                    |              |              |
|  3.  | Սևանա  լճում գոտևորող  մայրուղու,  |ԲՀՊՏ վարչ.,   | 15.06.99 -   |
|      | Ծովազարդ, Նորատուս, Շորժայի կամրջի |«Սևան»      |30.04.2000թթ. |
|      | հատվածում, Մարտունի-Եղեգնաձոր      |ԱՊ, ՀԲՊՏ, ՆԳ  |              |
|      | հատվածում և                        |մարզային վարչ.|              |
|      | Սևանի  պետավտոտեսչության հենակետում|Գեղարքունիքի  |              |
|      | հսկիչ շարժական կետերի              |մարզպետարան   |              |
|      | տեղադրում                          |              |              |
|      |                                    |              |              |
|  4.  | Սևանա  լիճը գոտևորող  բոլոր        |«Սևան»      | 15.08.99 -   |
|      | անտառային ճանապարհները փակել       |ԱՊ, ԲՀՊՏ      |30.04.2000թթ. |
|      | և  տեղակայել հսկիչ կետեր           |վարչ.         |              |
|      |                                    |              |              |
|  5.  | Հսկիչ կետերում  «Սևան»  ԱՊ       |ԲՀՊՏ վարչ.,   | 15.06.99 -   |
|      | և  ԲՀՊՏ վարչությունում սահմանել    |«Սևան»  ԱՊ  |30.04.2000թթ. |
|      | շուրջօրյա հերթապահություն          |              |              |
|      | պահպանելով մշտական կապ             |              |              |
|      | իրավապահ մարմինների հետ            |              |              |
|      |                                    |              |              |
|  6.  | Իրականացնել ձկնորսության համար     |ԲՀՊՏ վարչ.,   | 15.06.99 -   |
|      | նախատեսված ժամանակավոր կայանների   |«Սևան»  ԱՊ  |20.06.99թթ.   |
|      | (այդ թվում վագոնտնակների) դուրս    |              |
|      | բերումը (անհրաժեշտության դեպքում   |              |              |
|      | վերացումը)                         |              |              |
|      |                                    |              |              |
|  7.  | Ապահովել  «Սևան»   ազգային       |ԲՀՊՏ վարչ.,   | 15.06.99 -   |
|      | պարկի տարածքից ձկնորսության        |«Սևան»  ԱՊ  |20.06.99թթ.   |
|      | համար նախատեսված լողամիջոցների     |              |              |
|      | և  որսագործիքների  (այդ            |              |              |
|      | թվում խեցգետնաորսիչների)           |              |              |
|      | դուրս բերումը                      |              |              |
|      |                                    |              |              |
|  8.  | Երևանի  և  մարզերի շուկաներում     |Ներքին        | 15.06.99 -   |
|      | սիգ ձկնատեսակի վաճառքի             |գործերի       |30.04.2000թթ. |
|      | կանխարգելմանն ուղղված              |նախարարություն|              |
|      | ստուգայցների կազմակերպում          |              |              |
|      |                                    |              |              |
|  9.  | Ստուգայցերի կազմակերպում           |Ներքին        | 15.06.99 -   |
|      | Սևանա  լճի վրա և  «Սևան»         |գործերի       |30.04.2000թթ. |
|      | ԱՊ տարածքում                       |նախարարության,|              |
|      |                                    |              |              |
|      |                                    |«Սևան»      |              |
|      |                                    |ԱՊ, ԲՀՊՏ      |              |
|      |                                    |վարչ.,        |              |
|      |                                    |ՀԲՊՏ Գեղար-   |              |
|      |                                    |քունիքի       |              |
|      |                                    |մարզպետարան   |              |
|      |                                    |(պարբերաբար)  |              |
|      |                                    |              |              |
|      |                                    |              |              |
| 10.  | Նախապատրաստվող աշխատանքների        |ՀՀ բնապահ-    | 15.06.99 -   |
|      | և  իրականացնող միջոցառումների      |պանության     |30.04.2000թթ. |
|      | լայն լուսաբանում Հանրապետական և    |նախարարություն|
|      | մարզային լրատվամիջոցներով          |              |              |
|      |                                    |ներքին        |              |
|      |                                    |գործերի       |              |
|      |                                    |նախարարություն|              |
|      |                                    |              |              |
|      |                                    |Գեղարքունիքի  |              |
|      |                                    |              |              |
|      |                                    |մարզպետարան   |              |
|      |                                    |              |              |
|      |                                    |              |              |
| 11.  | Յուրաքանչյուր ամիս անցկացնել       |ՀՀ բնապահ-    | 15.06.99 -   |
|      | համատեղ խորհրդակցություններ`       |պանության     |30.04.2000թթ. |
|      | կատարված աշխատանքների              |նախարարություն|              |
|      | ամփոփման նպատակով                  |              |              |
|      |                                    |ներքին        |              |
|      |                                    |գործերի       |              |
|      |                                    |նախարարություն,              |
|      |                                    |              |              |
|      |                                    |Գեղարքունիքի  |              |
|      |                                    |մարզպետարան   |              |
|      |                                    |              |              |
._________________________________________________________________________.
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                   «14»       06          1999 Թ.
                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 105990103