Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և ՈՒկրաինայի ֆինանսների նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

ձգտելով զարգացնել և ընդլայնել փոխհարաբերությունները ֆինանսական, հարկային, դրամավարկային և տնտեսական համագործակցության այլ ոլորտներում, որոնք համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին և փորձին,

նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջազգային արժութային համագործակցությանը,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տնտեսական զարգացման բնագավառում կատարվող զգալի փոփոխությունները,

ելնելով առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման փոխադարձ հետաքրքրությունից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կաջակցեն համագործակցության խորացմանը, մշտական խորհրդակցությունների անցկացմանը և փորձի փոխանակմանը ֆինանսավարկային հարաբերությունների հարցերում, մասնավորապես.

- տնտեսական ինքնուրույնության և շուկայական հարաբերությունների անցման պայմաններում ֆինանսական մարմինների կազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ,

- բյուջեի ձևավորման և կատարման գործընթացների արդիականացման վերաբերյալ,

- հարկերի, տուրքերի և այլ մուտքերի (ուղղակի և անուղղակի հարկեր) արդյունավետ համակարգի ձևավորման հիմնական սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ,

- շուկայական տնտեսության պայմաններում բնակչության սոցիալական պաշտպանվածության արդյունավետ մեխանիզմի և վերջինիս ֆինանսավորման աղբյուրների ձևավորման վերաբերյալ:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ համագործակցությունը ձեռք կբերվի Կողմերի միջև առանձին պայմանավորվածություններով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով Կողմերը կաջակցեն 1996 թ. մայիսի 14-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՈՒկրաինայի Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի դրույթների իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի առնչությամբ կստեղծեն բարենպաստ պայմաններ փորձի փոխանակման, այդ թվում` համապատասխան մասնագետների փորձառության, գիտագործնական համաժողովների և սեմինարների անցկացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցում ստանալու օրվանից երեք ամիս հետո:

 

Կատարված է Կիև քաղաքում 2011 թվականի հուլիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կդիմեն ռուսաց լեզվով շարադրված տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 28-ին

 

 

pin
01.07.2011
Միջազգային պայմանագիր