Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿ ...

01.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   01.01.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.15` 07.04.14 թիվ 11-Ն որոշում)

i

603.0022.071113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 22-Ն

 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 22-Ն որոշման

 

ՁԵՎ 31-կապ

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

.____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի    |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                          |

|____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                  |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը        |

|____________________________________________________________________|

|Ներկայացնում է ____________________________________________________ |

|               (անվանումը և  կազմակերպական-իրավական ձևը,  անհատ     |

|                   ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)        |

|Գտնվելու (բնակության) վայրը  ________________________ I__I__I__I__I |

|           (գործունեության իրականացման վայրը)      (փոստային դասիչ) |

|                                                                    |

|Մարզը _____________________________________________________ I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                    |

|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|                                                                    |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |

|__________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական գրանցման (հաշվառման) համարը         I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |

|                                                                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                    |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |

|____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|ՕՐԵՆՔՈՎ                                                             |

|____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական    |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն  |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է             |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                       |

.____________________________________________________________________.

 

1. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 |Տողի  |Ընդա-|այդ թվում`     |

|                                    |համարը|մենը |_______________|

|                                    |      |     |մայրու-|միջքա- |

|                                    |      |     |ղային  |ղաքային|

|____________________________________|______|_____|_______|_______|

|Ա                                   |Բ     |1    |2      |3      |

|____________________________________|______|_____|_______|_______|

|Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների |110   |     |       |       |

|քանակը, միավոր                      |      |     |       |       |

|____________________________________|______|_____|_______|_______|

|որից` վարձակալությամբ տրված         |110.1 |     |       |       |

|____________________________________|______|_____|_______|_______|

|Հեռագրական կապերի քանակը, ընդամենը  |120   |     |       |       |

|____________________________________|______|_____|_______|_______|

|որից`                               |120.1 |     |       |       |

|հաղորդակցությունների կոմուտացիայի   |      |     |       |       |

|համակարգով (ՀԿ)                     |      |     |       |       |

|____________________________________|______|_____|_______|_______|

|Կապուղիների մոնտաժված ունակությունը,|130   |     |       |       |

|միացման կետեր                       |      |     |       |       |

|____________________________________|______|_____|_______|_______|

|Կապուղիների օգտագործված             |140   |     |       |       |

|ունակությունը, համարներ             |      |     |       |       |

._________________________________________________________________.

 

2. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը              |Տողի  |Քանակ,|այդ թվում` ըստ       |

|                                 |համարը|միավոր|աշխատաժամերի         |

|                                 |      |      |_____________________|

|                                 |      |      |8 ժամ և |8-24|24 ժամ |

|                                 |      |      |պակաս   |ժամ |(շուրջ-|

|                                 |      |      |        |    |օրյա)  |

|_________________________________|______|______|________|____|_______|

|Ա                                |Բ     |Գ     |1       |2   |3      |

|_________________________________|______|______|________|____|_______|

|Հեռագրական գործողություններ      |210   |      |        |    |       |

|իրականացնող կապի բաժանմունքներ և |      |      |        |    |       |

|կետեր, ընդամենը                  |      |      |        |    |       |

|_________________________________|______|______|________|____|_______|

|որից` գյուղական բնակավայրերում   |210.1 |      |        |    |       |

|_________________________________|______|______|________|____|_______|

|210 տողից` հեռագրական ապարատներով|220   |      |        |    |       |

|սարքավորված                      |      |      |        |    |       |

|_________________________________|______|______|________|____|_______|

|որից` գյուղական բնակավայրերում   |220.1 |      |        |    |       |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________________  ___________________

                              (Ազգանուն, անուն)        (Ստորագրություն)

                            

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________  ___________________

    այլ լիազորված անձ)            (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

                                                                            

                                               «__ «______200__թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 22-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի մասին» ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները (բաժին 1), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2):

6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:

Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և Երևանի միջև:

Հաշվետվության 110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:

7. Հաշվետվության 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:

Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն` իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:

Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:

8. Հաշվետվության 120.1 տողում հաշվառվում են հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:

Հաշվետվության 120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:

9. Հաշվետվության 130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:

10. Հաշվետվության 2-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
04.10.2013
N 22-Ն
Որոշում