Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ) ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների (այսուհետ` Կողմեր),

ելնելով Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից, որը կպատասխանի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին,

արտահայտելով տվյալ բնագավառում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ձգտում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

«ուսումնական հաստատություն» - բարձրագույն, միջին և լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական հաստատություն, որում իրականացվում է Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստում.

«ուղարկող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ուղարկում է իր ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին այլ Կողմերի ուսումնական հաստատություններում պատրաստման համար.

«ընդունող Կողմ» - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որն ընդունում է այլ Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) աշխատակիցներին և ներքին զորքերի զինծառայողներին իր ուսումնական հաստատություններում պատրաստման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով կադրերի պատրաստման գործում իրականացնում են համագործակցություն սույն Համաձայնագրին համապատասխան` հետևելով ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին, որոնց մասնակից են իրենք:

Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:

Իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կնքվող պայմանագրերին համապատասխան` կադրերի պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական նախագծերով և ծրագրերով` հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության պահպանության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ:

ՈՒսումնական գործընթացը կազմակերպվում է ռուսաց լեզվով`

ա) ընդունող Կողմի կուրսանտների/ունկնդիրների հետ համատեղ.

բ) առանձին (ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում):

ՈՒղարկող Կողմի խնդրանքով ընդունող Կողմն ուսումնական գործընթացը կարող է կազմակերպել ընդունող Կողմի պետական լեզվով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կադրերի պատրաստումն իրականացվում է վճարովի հիմունքներով կամ ընդունող Կողմի կողմից սահմանվող քվոտաներով` արտոնյալ կամ անվճար հիմունքով:

Արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին, իսկ ապրուստի ծախսերը` ուղարկող Կողմի:

Անվճար հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման և ապրուստի ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին:

ՈՒղարկող Կողմի կուրսանտների/ունկնդիրների կեցությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից սահմանված պայմաններով և կարգով:

Կադրերի պատրաստման ֆինանսական և այլ տեսակի ապահովությունները որոշվում են պայմանագրերով, ընդ որում` ուղարկող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստը (կրթաթոշակը) պետք է լինի ընդունող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստից (կրթաթոշակից) ոչ ցածր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՈՒղարկող Կողմն ուսուցման հայտերը տալիս է ընդունող Կողմին մինչև ուսուցումն սկսելու տարվա հունվարի 15-ը:

Ընդունող Կողմը մինչև ուսուցումն սկսելու տարվա մայիսի 15-ը ուղարկող Կողմին տեղեկացնում է ուսուցման քվոտաների մասին, այդ թվում` արտոնյալ և անվճար հիմունքներով, նշելով ուսումնական հաստատությունները, մասնագիտությունները և տրամադրվող տեղերի քանակը` ըստ յուրաքանչյուր մասնագիտության:

Ընդունող Կողմը, ըստ անհրաժեշտության, ճշտում է ուսուցման համար թեկնածուների ընտրության հանձնարարականները (պահանջները):

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ՈՒսուցման համար թեկնածուների ընտրությունը, նրանց բժշկական զննումը և ընդունելության քննությունները անցկացնում է ուղարկող Կողմը` ելնելով ընդունող Կողմի հանձնարարականներից և ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմաններից:

ՈՒղարկող Կողմը, որպես կանոն, ընդունելության քննություններն անցկացնում է ընդունող Կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղարկող Կողմի տարածքում: Ընդ որում` ընդունող Կողմի ներկայացուցիչների գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ուղարկող Կողմի հաշվին:

ՈՒղարկող և ընդունող Կողմերի համաձայնությամբ ուսուցման համար թեկնածուների համար ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում կազմակերպվում են ռուսաց լեզվի և հանրակրթական առարկաների ուսումնասիրման դասընթացներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կրթության մասին փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ճանաչման կարգը որոշվում է Կողմերի նորմատիվ իրավական ակտերով և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը պահպանման համար ավանդապահին հանձնելու ամսաթվից:

Այդ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումները պահպանման համար ավանդապահին հանձնելու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար` այդ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը պահպանման համար ավանդապահին հանձնելու ամսաթվից` հետևելով սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով, եթե Կողմերն այլ համաձայնության չեն գալիս:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալու ենթադրվող ամսաթվից վեց ամիս առաջ:

Մինչև դուրս գալու պահը համապատասխան Կողմը կատարում է բոլոր նյութական, ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրում նրա մասնակցության ժամանակ:

 

Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի Հանրապետության Կառավարությունների կողմից:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. մարտի 26-ին

 

 

pin
25.05.2007
Միջազգային պայմանագիր