Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2015  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.17 թվականից` 11.07.16 թիվ 08-Ն որոշում)

i

603.0024.240614

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        06            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2014 թվականի թիվ 24-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՁԵՎ

65-ավիա(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ. _________

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է_____________________________________________________  |

|                                    (անվանումը)                      |

|Գտնվելու վայրը _______________________________________ I__I__I__I__I |

|                 (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Մարզը ______________________________________________________ I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |

|                                                                     |

|___________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը  I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       I__I__I__I__I__I__I__I__I |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                              |Տողի   |Չափի      |Ցուցանիշի  |

|                                      |համարը |միավորը   |մեծությունը|

|______________________________________|_______|__________|___________|

|                     Ա                |   Բ   |    Գ     |      1    |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորների  փոխադրումներից ստացված    |110    |հազար դրամ|           |

|հասույթը (առանց ավելացված արժեքի      |       |          |           |

|հարկի)` բոլոր տեսակի                  |       |          |           |

|հաղորդակցություններով /111 և  112     |       |          |           |

|տողերի գումարը/ - ընդամենը            |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում`                            |111    |   _ «_  |           |

|միջազգային հաղորդակցությամբ           |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից`                                 |       |          |           |

|Անկախ Պետությունների Համագործակցության|111.1  |   _ «_  |           |

|երկրներ                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ներհանրապետական հաղորդակցությամբ      |112    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորների  փոխադրումների հետ կապված  |120    |   _ «_  |           |

|ծախսեր                                |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղեբեռի, բեռի և  փոստի փոխադրումներից|130    |   _ «_  |           |

|ստացված հասույթը (առանց ավելացված     |       |          |           |

|արժեքի հարկի)` բոլոր տեսակի           |       |          |           |

|հաղորդակցություններով /131 և  132     |       |          |           |

|տողերի գումարը/ - ընդամենը            |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում`                            |       |          |           |

|միջազգային հաղորդակցությամբ           |131    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից`                                 |       |          |           |

|Անկախ Պետությունների Համագործակցության|131.1  |   _ «_  |           |

|երկրներ                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ներհանրապետական հաղորդակցությամբ      |132    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|130 տողից - ուղեբեռի և  բեռի /առանց   |133    |   _ «_  |           |

|փոստի/ փոխադրումներից ստացված հասույթը|       |          |           |

|(առանց ավելացված արժեքի հարկի)        |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղեբեռի, բեռի և  փոստի փոխադրումների |140    |   _ «_  |           |

|հետ կապված ծախսերը                    |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Օժանդակ և  լրացուցիչ օդային տրանսպորտի|150    |   _ «_  |           |

|գործունեությունից ստացված հասույթը    |       |          |           |

|(առանց ավելացված արժեքի հարկի)-       |       |          |           |

|ընդամենը                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Փոխադրվել են ուղևորներ`  բոլոր տեսակի |160    | հազար    |           |

|հաղորդակցություններով /161 և  162     |       | մարդ     |           |

|տողերի գումարը/ - ընդամենը            |       |          |           |

|այդ թվում`                            |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային հաղորդակցությամբ           |161    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից`                                 |       |          |           |

|Անկախ Պետությունների Համագործակցության|161.1  |   _ «_  |           |

|երկրներ                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ներհանրապետական հաղորդակցությամբ      |162    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և  փոստ`    |170    | հազար    |           |

|բոլոր տեսակի հաղորդակցություններով    |       | տոննա    |           |

|/171 և  172 տողերի գումարը/-ընդամենը  |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում`                            |       |          |           |

|միջազգային հաղորդակցությամբ           |171    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից`                                 |       |          |           |

|Անկախ Պետությունների Համագործակցության|171.1  |   _ «_  |           |

|երկրներ                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ներհանրապետական հաղորդակցությամբ      |172    |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի     |180    | հազար    |           |

|ծախսը                                 |       | տոննա    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` միջազգային երթուղիներում        |180.1  |   _ «_  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորատարողունակությունների         |190    | տոկոս    |           |

|օգտագործման գործակիցը                 |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Առևտրային  բեռնվածքի օգտագործման      |200    |   _ «_  |           |

|գործակիցը                             |       |          |           |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                      ___________________  ___________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)       ___________________  ___________________

                                  (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«___» _______20__թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:

6. ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

7. ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 130) հավասար է միջազգային (տող 131), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները:

9. Փոխադրվել են ուղևորներ (160) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:

10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (180) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 180.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:

11. ՈՒղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 190) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:

12. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.05.2014
N 24-Ն
Որոշում