(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0044.220814
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «22»        08            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014374
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
3 հուլիսի 2014 թվականի N 44-Ն
 
«ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՈՒ ԿԱՀՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.016-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին ու կահույքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.016-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2014 թվականի հուլիսի 3-ի
N 44-Ն հրամանի
 
«ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՈՒ ԿԱՀՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.016-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
 
| ԳԼՈՒԽ I. | 
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ | 
 
1. «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին ու կահույքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին (այսուհետ` «ՊՇՆ») ու կահույքին ներկայացվող անվտանգության պահանջները, պատրաստմանը, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիգիենիկ նորմերը և պահանջները` հետևյալ արտադրատեսակների համար`
1) Ապակու մածիկներ, ձյութացեմենտներ, խտացման համար բաղադրություններ և այլ մածիկներ, ներկարարական մածիկներ, ոչ հրակայուն բաղադրություններ` շենքերի ճակատները, ներքին պատերը, հատակները, առաստաղները կամ այլ մասեր նախապատրաստելու համար
2) Պլաստմասսայից ծածկեր` հատակի համար, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ սալիկներով, պլաստմասսայից ծածկեր պատերի և առաստաղի համար` վինիլքլորիդի պոլիմերից (ներքին սենքերի համար)
3) Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, ժապավեն, շերտավոր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով (ներքին սենքերի համար)
4) Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, ժապավեն ու շերտեր և այլն, ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ շերտավոր և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ` ներքին սենքերի համար
5) Լոգնոցներ, ցնցուղներ, լվացարաններ ջրի հոսքի համար, լվացարաններ լվացվելու համար, բիդե, զուգարանակոնքեր, նստատեղ և կափարիչ դրանց համար, բաքեր և համանման սանիտարատեխնիկական արտադրանք պլաստմասսայից Շինարարական դետալներ պլաստմասսայից` այլ տեղում չնշված կամ չներառված
6) Հատակի ծածկոցներ վուլկանիզացման ռեզինից, բացի պինդ ռեզինից, որն օգտագործվում է ներքին սենքերի համար
7) Փայտատաշեղային սալեր և այլ համանման սալեր (օրինակ` վանդակավոր սալեր), փայտանյութից կամ այլ փայտացված նյութերից տոգորված խեժերով կամ այլ օրգանական կապող նյութերով կամ չտոգորված
8) Փայտանրբաթելային սալեր փայտանյութից կամ այլ փայտացված նյութերից` խեժ կամ օրգանական այլ նյութերի հավելումով կամ առանց դրանց.
9) Սոսնձված ֆաներա, ֆաներային պանելներ և համանման նյութեր շերտավոր փայտանյութից.
10) Մամլած փայտանյութ` սալերի, բլոկների, չորսուների կամ պրոֆիլացված ապրանքների տեսքով.
11) Փայտյա իրեր` խճանկարած և ներդրվագած, կահույքի փայտյա առարկաներ,
12) Պլաստմասսայից հյուսված և համանման արտադրատեսակներ` հյուսքի համար նախատեսված նյութերից, գծերով կամ ժապավենով միացված կամ չմիացված. պլաստմասսայից հյուսքի համար նյութեր, հյուսված և համանման արտադրատեսակներ` հյուսքի համար նախատեսված նյութերից զուգահեռ փնջերով կամ տերևի ձևով հյուսած, ավարտուն կամ ոչ ավարտուն (օրինակ` գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ) (ներքին սենքերի համար).
13) Թղթի կամ ստվարաթղթի հիմքով ծածկեր` հատակի համար, կտրված կամ չկտրված ըստ չափսերի (ներքին սենքերի համար).
14) Պաստառաներ և համանման այլ պատի պատվածքներ, թափանցիկ թուղթ պատուհանների համար.
15) Թաղիք և նրբաթաղիք, ներծծված կամ չներծծված, պատվածքով և առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված.
16) Ոչ կտորային նյութեր` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված.
17) Հանգուցավոր գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ, պատրաստի և ոչ պատրաստի.
18) Կտորից գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ` ոչ ասեղնաթափանցակար (ոչ տաֆտինգային) կամ չխծուծված, պատրաստի և ոչ պատրաստի` ներառյալ «կիլիմ», «սումախ», «կերմանի» և այլ համանման ձեռագործ գորգեր.
19) Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ` ասեղնաթափանցակար (տաֆտինգային), պատրաստի և ոչ պատրաստի.
20) Գորգեր և հատակի այլ թաղիքե մանածագործական ծածկույթներ` ոչ ասեղնաթափանցակար (ոչ տաֆտինգային) կամ չխծուծված, պատրաստի և ոչ պատրաստի.
21) Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ, պատրաստի և ոչ պատրաստի.
22) Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնակված` բացառությամբ 5902 ապրանքային դիրքում դասակարգվածի.
23) Լինոլեում, ըստ ձևի ձևած կամ չձևած, հատակի ծածկույթներ` մանածագործվածքային հիմքով, ըստ ձևի ձևած կամ չձևած.
24) Պաստառներ մանածագործվածքեղենից.
25) Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նմանատիպ հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ և նմանատիպ փքված հանքային արտադրանք, ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ` բացառությամբ 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում դասակարգված կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակների.
26) Պանելներ, սալեր, սալիկներ, բլոկներ և բուսական թելերից, ծղոտից կամ տաշեղներից, մանրատաշեղից, մասնիկներից, փայտաթեփից կամ փայտանյութի այլ թափոններից պատրաստված նմանատիպ արտադրատեսակներ` ցեմենտով, գիպսով կամ այլ հանքային կապակցող նյութերով բեկորաշեղջված.
27) Արտադրանքներ ասբեստոցեմենտից, թաղանթանյութի մանրաթելերով ցեմենտից կամ համանման նյութերից, բացի խողովակներից, փողակներից և դրանց կցամասերից.
28) Սալարկման համար սալեր, կերամիկական չջնարակված երեսապատման սալիկներ հատակի, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական չջնարակված խորանարդիկներ` խճանկարային աշխատանքների համար և համանման արտադրատեսակներ` հիմքով կամ առանց հիմքի.
29) Սալարկման համար սալեր, կերամիկական ջնարակված երեսապատման սալիկներ` հատակի, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական ջնարակված խորանարդիկներ` խճանկարային աշխատանքների համար և համանման արտադրատեսակներ` հիմքով կամ առանց հիմքի.
30) Նստելու համար նախատեսված կահույք (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, և դրա մասերը,
31) Այլ կահույք և նրա մասերը` բացառությամբ մետաղական, ապակյա մասերի:
2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են այն ՊՇՆ-երի վրա, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և վերակառուցման ժամանակ:
3. Այն ՊՇՆ-երը, որոնք պատրաստված են արտադրության երկրորդական ռեսուրսներից և թափոններից, ենթակա են հիգիենիկ գնահատման` որպես նոր նյութեր:
4. ՊՇՆ-ի հիգիենիկ գնահատման նպատակով իրականացվող հետազոտությունների ծավալը և ուղղվածությունը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին` ելնելով պոլիմերային նյութի բաղադրակազմից և նշանակությունից:
5. Հաշվի առնելով սույն սանիտարական կանոնների պահանջները` ՊՇՆ-երն օգտագործվում են հետևյալ տիպի շենքերում և շինություններում.
1) Ա տիպ` բնակելի տներ և հանրակացարաններ, ուսումնական հաստատություններ, առողջապահական կազմակերպություններ, հաշմանդամների տներ և ծերանոցներ, առողջարանային տներ, հանգստյան տներ, սպորտային փակ շինություններ, ծառայողական տարածքներ` արդյունաբերական ձեռնարկությունների և Բ, Գ տիպի այլ օբյեկտների վարչական շենքերում մարդկանց անընդմեջ ներկայությամբ:
2) Բ տիպ` սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի ձեռնարկություններ, հյուրանոցներ, արդյունաբերական ապրանքների խանութներ, կապի ձեռնարկություններ, կենցաղային ծառայության ձեռնարկություններ, մշակութային հանդիսային և այլ օբյեկտներ, վարչական շենքեր:
3) Գ տիպ` արդյունաբերական ձեռնարկություններ, օժանդակ և կենցաղային տարածքներ ու շինություններ, պահեստներ, ավտոտնակներ:
6. Շենքերի և շինությունների տիպերի բաժանումը չի տարածվում չորանալու կամ կարծրանալու ենթակա արտադրանքների (բացառությամբ հատակի վերջնական լցնովի պատվածքների), շինության օդային միջավայրի հետ անմիջական կապ չունեցող ՊՇՆ-երի (այսինքն ենթակա են այլ շինարարական նյութերով հարդարման), կերամիկայից, ապակուց, մետաղից պատրաստված` պոլիմեր պարունակող արտադրանքի վրա:
7. Հանրակացարանների, բարձրագույն և միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների, սպորտային փակ շինությունների դահլիճներում, սրահներում, միջանցքներում, ճաշասենյակներում, պահասենյակներում թույլատրվում է օգտագործել ՊՇՆ-ներ, որոնք թույլատրելի են Բ տիպի շենքերի և շինությունների կառուցման համար:
8. Քիմիական մանրաթելերի հիմքով խավավոր ծածկույթն («վորսոնիտ», ասեղնաթափանցակար (տաֆտինգային) ծածկույթներ և այլն) օգտագործվում է բոլոր տիպի շենքերի և շինությունների (Ա, Բ, Գ) տարածքների հատակների հարդարման համար, բացառությամբ այն տարածքների, որոնք պետք է կանոնավորապես խոնավ մաքրվեն և ախտահանվեն, ինչպես նաև չլինի ճարպերի, յուղերի, ջրի, հղկիչ նյութերի ագրեսիվ միջավայր:
 
| ԳԼՈՒԽ II. | 
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ | 
 
9. Սույն սանիտարական կանոններում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները.
1) Պոլիմերային շինարարական նյութեր (ՊՇՆ)` նյութեր, որոնք ստացվում են սինթետիկ բարձր մոլեկուլային միացությունների օգտագործմամբ:
2) Պոլիմեր պարունակող շինարարական նյութեր` նյութեր, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են պոլիմեր:
3) ՊՇՆ-ի և կահույքի հիգիենիկ գնահատում (փորձաքննություն)` հետազոտությունների ամբողջություն, որոնք իրականացվում են դրանց` մարդու առողջության համար անվտանգ օգտագործումն ապահովելու նպատակով:
4) Բնակավայրերի մթնոլորտային օդում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունը (այսուհետ ՍԹԽ)` խտություն, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղղակի կամ անուղղակի կերպով բացասաբար չի ազդում ներկայիս կամ հետագա սերունդների վրա, չի նվազեցնում մարդու աշխատունակությունը, չի վատթարացնում նրա ինքնազգացողությունը կամ սանիտարակենցաղային պայմանները:
5) Ազդեցության կողմնորոշիչ անվտանգ մակարդակ (այսուհետ ԱԿԱՄ)` բնակավայրերի մթնոլորտային օդում աղտոտող նյութի առավելագույն թույլատրելի պարունակության չափորոշիչ:
6) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն մոդելացված պայմաններում` շահագործման իրական պայմաններին մոտ մոդելների օգնությամբ իրականացվող հետազոտություն:
7) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն բնական պայմաններում` հետազոտություն բնակելի բնական օբյեկտներում:
8) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն փորձառական տարածքներում` ՊՇՆ-ի հետազոտություն ոչ բնակելի բնական օբյեկտներում:
9) Էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակ` ֆիզիկական կոնստանտ, որով բնութագրվում է ՊՇՆ-ի և կահույքի էլեկտրականացման մակարդակը:
10) ՊՇՆ-ի հագեցվածություն` պոլիմերային նյութի` քառակուսի մետրով արտահայտված բաց մակերևույթի մակերեսի հարաբերակցությունը տարածքի ծավալին` արտահայտված խորանարդ մետրով
11) Օդափոխության հաճախականություն` ժամանակի միավորում մատակարարվող (հեռացվող) օդի ծավալի հարաբերակցությունը տարածքի ծավալին:
12) Տարածքի միկրոկլիմա` միջավայրի վիճակը, որով պայմանավորված է մարդու ջերմազգայունակությունը:
 
| ԳԼՈՒԽ III. | 
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ) | 
 
10. ՊՇՆ-ն և կահույքը չպետք է արձակեն յուրահատուկ հոտ (2 բալից քիչ):
11. ՊՇՆ-ն և կահույքը չպետք է շրջակա միջավայր արտազատեն ցնդող նյութեր այնպիսի քանակությամբ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով բացասաբար ազդել մարդու առողջության վրա (հաշվի առնելով բոլոր արտազատված նյութերի համատեղ ազդեցությունը):
12. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում ՊՇՆ-ից և կահույքից տարածքի մթնոլորտային օդ չպետք է արտազատվեն քիմիական նյութեր, որոնք պատկանում են վտանգավորության 1-ին դասին, իսկ մնացյալ նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի մթնոլորտային օդի հիգիենիկ չափորոշիչները (ՍԹԽ միջին օրական, ԱՄԱՄ), որոնք ներկայացված են աղյուսակ 1-ում: ՊՇՆ-ից կամ կահույքից ազդեցության գումարման (սումմացիա) հատկություն ունեցող քիմիական նյութերի արտազատման դեպքում նրանց ՊՇՆ-երի հետ խտության հարաբերակցության թիվը չպետք է գերազանցի սահմանված միավորը:
13. Տարածքի շահագործման պայմաններում ՊՇՆ-ի և կահույքի մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի մակարդակը չպետք է գերազանցի 150 քառ. մետրը:
14. Հանքային հիմքով ՊՇՆ-ի և կահույքի բաղադրության մեջ բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության և փայտից պատրաստված նյութերի, նրա մշակումից և այլ բուսական հումքից ստացված արտադրանքի բաղադրության մեջ ցեսիում-137 տեսակարար ակտիվության արժեքը չպետք է գերազանցի «Իոնացնող, այդ թվում գեներացնող, ճառագայթման աղբյուր համարվող արտադրանքին, արտադրատեսակներին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերով սահմանված հիգիենիկ չափորոշիչները:
15. ՊՇՆ-ները չպետք է խթանեն միկրոֆլորայի, այդ թվում նաև` ախտածին, աճը և զարգացումը այն շենքերի և շինությունների տարածքների ներքին հարդարումն իրականացնելու դեպքում, որտեղ նախատեսված է խոնավ ախտահանում կատարել:
16. ՊՇՆ-ն չպետք է վատթարացնի տարածքի միկրոկլիման:
17. Թունաբանական հետազոտության ենթակա են այն ՊՇՆ-ները և կահույքը, որոնք արժանացել են հիգիենիկ դրական գնահատականի` ըստ սանիտարաքիմիական և հոտաչափական հետազոտությունների արդյունքների, որոնք
1) առանձնացնում են առնվազն մեկ նյութ, որոնց համար նախատեսված չեն հիգիենիկ նորմատիվներ (ՍԹԽ միջին օրական մթն., ԱՄԱՄ),
2) առանձնացնում են 5 կամ ավելի քիմիական միացություններ, նույնիսկ եթե նրանց համար նախատեսված են հիգիենիկ նորմատիվներ,
3) թունաբանական հետազոտությունները պետք է իրականացվեն նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա գնահատելու նյութերի ամբողջությունը, որոնք նախատեսված են օբյեկտի շինարարության և հարդարման գործընթացում օգտագործելու համար:
 
| ԳԼՈՒԽ IV. | 
ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ | 
 
18. ՊՇՆ-ն և կահույքը պետք է պատրաստվեն տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (այսուհետ` ՏՆԻԱ):
19. ՊՇՆ-ի և կահույքի փաթեթավորման վրա պետք է առկա լինի մակնշում, որի վրա նշվում են.
արտադրող-ձեռնարկությունը,
արտադրող-ձեռնարկության և (կամ) մատակարարի վավերապայմանները,
ՏՆԻԱ, որի համաձայն իրականացվում է արտադրանքի բացթողումը,
ՊՇՆ-ի տեխնիկական հսկողության, խմբաքանակի և արտադրման ամսաթվի նշումը:
20. ՊՇՆ-ի և կահույքի փաթեթավորումն ու մակնշումը պետք է համապատասխանեն ՏՆԻԱ-ի սահմանած պահանջներին և դրան կցված լինի կիրառման կամ օգտագործման վերաբերյալ ուղեցույցը:
 
Աղյուսակ 1
 
Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերի ու կահույքի
անվտանգության ցուցանիշներ
.________________________________|____________________________________.
|հ/հ|ՊՇՆ-ի պատրաստման համար      |Սանիտարահամաճարակաբանական պահանջներ |
|   |օգտագործվող պոլիմերի        |____________________________________|
|   |անվանումը                   |Ցուցանիշ               |միգրացիայի  |
|   |                            |                       |թույլատրելի |
|   |                            |                       |մակարդակ    |
|   |                            |                       |օդային      |
|   |                            |                       |միջավայրում,|
|   |                            |                       |մգ/մ3       |
|___|____________________________|_______________________|____________|
|1. |Պլաստիկացված պոլիվինիլքլորիդ|1) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10. |
|   |(սուսպենզիոն և  էմուլսիոն)  |_______________________|____________|
|   |                            |2) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02. |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ֆորմալդեհիդ         |      0.01. |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Քլորաջրածին         |      0.10. |
|___|____________________________|_______________________|____________|
|2. |Ֆենոլ-ֆորմալդեհիդային,      |1) Ամոնիակ             |      0.04. |
|   |մելամին-ֆորմալդեհիդային     |_______________________|____________|
|   |խեժեր                       |2) Մեթիլ սպիրտ         |      0.50. |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ֆենոլ               |      0.003 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆորմալդեհիդ         |      0.01. |
|___|____________________________|_______________________|____________|
|3. |Կարբամիդային խեժեր          |1) Ամոնիակ             |      0.04. |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Մեթիլ սպիրտ         |      0,50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ֆորմալդեհիդ         |      0.01. |
|___|____________________________|_______________________|____________|
|4. |Սինթետիկ կաուչուկներ`       |1) Ակրիլոնիտրիլ        |      0.03. |
|   |բութադիենի և  բութադիենի    |_______________________|____________|
|   |համապոլիմերների հիմքով`     |2) Ցիանական ջրածին     |      0.01. |
|   |ակրիլոնիտրիլով և  ստիրոլով  |_______________________|____________|
|   |                            |3) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |6) Տոլուոլ             |      0.30  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |7) Քսիլոլ              |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |8) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|5. |Պոլիստիրոլային պլաստիկներ   |                       |            |
|   |ա.պոլիստերոլ (բլոկային,     |1) Ակրիլոնիտրիլ        |      0.03  |
|   |սուսպենզիոն, հարվածակայուն),|_______________________|____________|
|   |ստիրոլի համապոլիմեր`        |2) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |ակրիլոնիտրիլով,             |_______________________|____________|
|   |ԱԲՍ-պլաստիկներ              |3) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|   |բ. Ստիրոլի համապոլիմեր`     |1) Մեթիլմեթակրիլատ     |      0.01  |
|   |մեթիլակրելատով              |_______________________|____________|
|   |                            |2) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|   |գ. Ստիրոլի սոպոլիմեր`       |1) Բութիլ սպիրտ        |      0.10  |
|   |բութադիենով                 |                       |            |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|   |դ. Փրփրապոլիստիրոլներ       |1) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Քսիլոլ              |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Տոլուոլ             |      0.30  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|6. |Պոլիուրետաններ              |1) Բութիլացետատ        |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Ցիանական ջրածին     |      0.01  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Իզոպրոպիլային սպիրտ |      0.20  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |6) Էթիլենգլիկոլ        |      0.30  |
|___|____________________________|_______________________|____________|
|7. |Էպօքսիդային խեժեր           |1) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Քսիլոլ              |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆենոլ               |      0.003 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |6) Էպիքլորհիդրին       |      0.04  |
|___|____________________________|_______________________|____________|
|8. |Պոլիեթերային խեժեր          |1) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ստիրոլ              |      0,002 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆտալային անհիդրիդ   |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |6) Էթիլենգլիկոլ        |      0.30  |
|___|____________________________|_______________________|____________|
|9. |ՊՇՆ վինիլ սպիրտի և  նրա     |1) Վինիլացետատ         |      0.15  |
|   |ածանցյալների հիմքով         |_______________________|____________|
|   |                            |2) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|10.|ՊՇՆ ակրիլային և             |1) Ակրիլոնիտրիլ        |      0.03  |
|   |մեթակրիլային թթուների հիմքով|_______________________|____________|
|   |                            |2) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Երկօկտիլֆտալատ      |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Մեթիլմեթակրիլատ     |      0.01  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |6) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|11.|ՊՇՆ պոլիէթիլենի և           |1) Ացետալդեհիդ         |      0.01  |
|   |պոլիպրոպոլինի հիմքով        |_______________________|____________|
|   |                            |2) Իզոպրոպիլային սպիրտ |      0.20  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|12.|Պոլիամիդ                    |1) Երկբուտիլ-ֆտալատ    |      0.10  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Երկօկտիլ-ֆտալատ     |      0.02  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Կապրոլակտամ         |      0.06  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |5) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
|___|____________________________|_______________________|____________|
|13.|ՊՇՆ հանքային հիմքով         |1) Ֆոսֆորային անհիդրիդ |      0.05  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Ծծմբի երկօքսիդ      |      0.05  |
|___|____________________________|_______________________|____________|
|14.|ՊՇՆ թաղանթանյութի հիմքով    |1) Ամոնիակ             |      0.04  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |2) Մեթիլ սպիրտ         |      0.50  |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |3) Ֆենոլ               |      0.003 |
|   |                            |_______________________|____________|
|   |                            |4) Ֆորմալդեհիդ         |      0.01  |
._____________________________________________________________________.