(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0046.220814
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «22»        08            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014375
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
3 հուլիսի 2014 թվականի N 46-Ն
 
«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.009-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1206-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.009-14 սանիտարական կանոններ և նորմերը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի N 1206-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2014 թվականի հուլիսի 3-ի
N 46-Ն հրամանի
 
«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.009-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
 
 
1. Անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջները և նորմատիվային հիգիենիկ ցուցանիշները, որոնցով ապահովվում է անձնական հիգիենայի միջոցների բնակչության առողջության համար անվտանգ օգտագործումը` հիգիենիկ, գեղագիտական, պաշտպանական և կանխարգելման նպատակներով օգտագործման դեպքում:
2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են մաքսային միության տարածքում արտադրվող կամ երրորդ երկրից ներմուծվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր տեսակների և անվանումների վրա` համաձայն աղյուսակ 2-ի:
3. Սանիտարական կանոններում ներառված պահանջները չեն տարածվում բժշկական նշանակության վերմաշկային օգտագործման միջոցների և արտադրատեսակների վրա` բացառությամբ հիգիենիկ (բժշկական) բամբակի:
4. Սույն սանիտարական կանոններով կանոնակարգվում է անձնական հիգիենայի միջոցներին դասվող` հսկողության ենթակա ապրանքների խմբերին ներկայացվող պահանջները` Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն.4803 00, 4818, 9619 00 (Աղյուսակ 1):
5. Տերմիններ և սահմանումներ
1) ՄԹՔ` քիմիական նյութերի միգրացիայի թույլատրելի քանակություն, (մգ/լ)
2) ՆԻԱ` նորմատիվ իրավական ակտ,
3) Անձնական հիգիենայի միջոցների համար տիպային նմուշ` նմուշ, որն ընտրված է այն արտադրանքի խմբից, որը պատրաստված է մեկ արտադրողի կողմից` միասնական տեխնիկական պահանջներով, ունի միևնույն հումքային (բաղադրական) կազմը, կիրառման նույն ոլորտը և պայմաններն ու տարբերվում է փաթեթվածքի ծավալով (քանակությամբ), արտադրատեսակի ձևով և չափով (հաստությամբ), կիրառվող բուրավետիչի և (կամ) գունանյութի տեսակով:
 
| ԳԼՈՒԽ II. | 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ | 
 
6. Կազմակերպություն, ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն արտադրում և (կամ) իրացնում է անձնական հիգիենայի միջոցներ, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության համար անվտանգ լինելու համար ու երաշխավորում է անձնական հիգիենայի միջոցների համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների պահանջներին և անձնական հիգիենայի կոնկրետ տեսակին և անվանմանն առնչվող` գործող նորմատիվային փաստաթղթերին:
7. Ստանդարտները և անձնական հիգիենայի միջոցներին առնչվող նորմատիվային փաստաթղթերը մշակելիս պետք է հաշվի առնվեն սույն սանիտարահամաճարակաբանական պահանջների դրույթները: Սանիտարահամաճարակաբանական պահանջների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն:
 
| ԳԼՈՒԽ III. | 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ | 
 
8. Անձնական հիգիենայի միջոցների հումքային նյութերին և պատրաստի արտադրանքի կոնկրետ տեսակին (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական կանոնակարգեր և այլն) առնչվող նորմատիվային փաստաթղթերը, դրանք արտադրելիս, պահպանելիս, փոխադրելիս ու իրացնելիս, պետք է պարունակեն սույն և այլ գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:
9. Հումքը և նյութերը, որոնցից պատրաստվում են անձնական հիգիենայի միջոցները, պետք է լինեն առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից թույլատրված շարքից:
10. Ելակետային նյութերի և հումքի որակը (նախնական հսկողություն), արտադրանքի որակը` տեխնոլոգիական գործընթացի առանձին փուլերում (արտադրական հսկողություն) և պատրաստի արտադրանքի որակը, այդ թվում նաև դրա անվտանգության ցուցանիշներով, պետք է վերահսկվի արտադրող ձեռնարկության լաբորատորիաների կամ այլ հավատարմագրված լաբորատորիաների կողմից` համապատասխան ` նորմատիվ իրավական ակտով (այսուհետ` ՆԻԱ) նախատեսված ցուցանիշների ամբողջ ծավալով:
11. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթավորումն առավելապես պետք է լինի հերմետիկ (թույլատրվում են տեխնոլոգիական մակակտրվածքներ), պետք է պատրաստված լինի այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի որակական ու հիգիենիկ ցուցանիշների վրա և կապահովեն դրանցում տեղավորած արտադրանքի կայունությունը` սահմանված պիտանիության ժամկետում, և պետք է օգտագործման համար հարմարավետ լինի:
12. Անձնական հիգիենայի միջոցների պահպանման և փոխադրման ընթացքում պետք է պահպանվեն արտադրանքի տվյալ տեսակին առնչվող ՆԻԱ-ում նկարագրված պայմանները, որոնք ապահովում են արտադրանքի ելակետային որակի և հիգիենիկ անվտանգության ցուցանիշների պահպանությունը, դրանց պահպանումը շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից, փաթեթների ոչնչացնելուց և վնասելուց:
13. ՆԻԱ-ում պետք է սահմանվեն այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր է խոտանի վերամշակումը` առանց վերջնական արտադրանքի որակին վնաս հասցնելու: Այլ պայմաններում խոտանված արտադրանքը ենթակա է օգտահանման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթվածքի վրա պետք է լինի հստակ կատարված և դյուրընթեռնելի, չջնջվող մակնշում` հայերենով և ռուսերենով, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) արտադրատեսակի անվանումը,
2) առևտրային նշանի անվանումը (անհրաժեշտության դեպքում) և արտադրատեսակի անվանումը (կարող են նշվել լատինական այբուբենի տառերով),
3) ծագման երկրի անվանումը, արտադրող ընկերության կամ դրա արտադրանքի մատակարարի անվանումն ու հասցեն (կարող են նշվել լատինական այբուբենի տառերով),
4) նպատակը և օգտագործման եղանակը (թույլատրվում է չներկայացնել օգտագործման ցուցումներ, եթե տվյալ արտադրատեսակի կիրառումն ակնհայտ է և հանրահայտ),
5) օգտագործման սահմանափակումը և նախազգուշացումները (անհրաժեշտության դեպքում),
6) թողարկման ամսաթիվը և պիտանիության ժամկետը, կամ պիտանիության վերջնական ժամկետը, խմբաքանակի կամ սերիայի համարը,
7) տվյալ արտադրանքին (ԱՊՀ երկրներում պատրաստված) առնչվող ՆԻԱ-ի գրանշումը,
8) քանակը և (կամ) զանգվածը (տակդիրների համար` դրանց չափսը կամ երեխայի քաշը, համընդհանուր նշում` երեխայի քաշին տակդիրների չափսի համապատասխանության մասին),
9) պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում):
15. Արտադրատեսակի կամ փաթեթավորման վրա անհրաժեշտ տեղեկատվության տեղադրման անհնարինության դեպքում (արտադրանքի փոքր չափերը և ձևը) այն պետք է ներկայացվի պիտակների, ապրանքանիշների, թերթ-ներդիրների և այլնի վրա, որոնք ամրացվում են արտադրատեսակին կամ կից ներկայացվում են:
16. Սույն սանիտարական կանոնների 7-8-րդ կետերում նշված պահանջները տարածվում են երրորդ երկրից ներմուծվող անձնական հիգիենայի բոլոր միջոցների վրա: Թույլատրվում է արտադրող երկրի լեզվով մակնշում կատարելը` յուրաքանչյուր առանձին փաթեթվածքին հայերեն և ռուսերենով ծանոթագրություն (պիտակ) կցելու պայմանով:
17. Անձնական հիգիենայի հայրենական արտադրության միջոցների սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատումն իրականացվում է արտադրությունն սկսելու փուլում, իսկ ներմուծվող արտադրատեսակներինը` կոնկրետ արտադրանքի ներմուծման փուլում:
18. Անձնական հիգիենայի միջոցների սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատումն իրականացվում է սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:
19. Կրկին մշակված և առաջին անգամ սերիական թողարկման համար նախատեսված 1-ին, 2-րդ խմբերի անձնական հիգիենայի միջոցների համար (աղյուսակ 2) պետք է անցկացվեն կլինիկական փորձարկումներ:
20. Սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ գնահատման, ընտրովի լաբորատոր հսկողության համար նմուշառումը կատարվում է միատեսակ արտադրանքից` փորձարկումների համար անհրաժեշտ քանակությամբ, սակայն
1) տակդիրների 2 փաթեթից,
2) կանանց հիգիենիկ միջադիրների և տամպոնների 3 փաթեթից,
3) անձնական հիգիենայի միջոցների այլ տեսակների և անվանումների 3 փաթեթից ոչ պակաս:
4) Անձնական հիգիենայի միջոցների համար տիպային նմուշները պետք է կազմեն արտադրանքի վերաբերյալ հետազոտություններ անցկացնելու համար ներկայացված ցանկի առնվազն 30%-ը և հետազոտվեն ամբողջ ծավալով. մնացած բոլոր նմուշների համար որոշվում է միայն սեմսիբիլիզացնող ազդեցությունը:
21. Լաբորատոր փորձարկումների համար արտադրանքի նմուշառումը ձևակերպվում է` նմուշառման ակտով` 2 կամ 3 օրինակից (կախված փորձարկման նպատակից), որոնցից մեկը թողնվում է արտադրողի (մատակարարի կամ առևտրի կետի) կամ դիմողի մոտ, երկրորդը` փորձարկող լաբորատորիայում, երրորդը` մաքսային մարմնում (մաքսային պահեստում նմուշառման դեպքում): Հնարավոր է առաջին օրինակի` կապույտ կնիքով և ստորագրությամբ հաստատված պատճենների օգտագործումը:
22. Լաբորատոր փորձարկումների արդյունքների մասին ձևակերպումը կատարվում է փորձարկումների մասին արձանագրության մեջ:
23. Արտադրանքի ամբողջ խմբաքանակը, որի նմուշները լաբորատոր փորձարկումների արդյունքներով խոտանված են համարվել, շրջանառությունից հանվում է և (կամ) կասեցվում է նման արտադրանքի թողարկումը մինչև պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող լիազոր մարմինների կողմից հանձնարարված միջոցառումների ձեռնարկումը, այն ենթակա չէ իրացման` նպատակային նշանակությամբ և պետք է ուղարկվի մատակարարին, վերամշակվի, օգտահանվի կամ ոչնչացվի` օրենքով սահմանված կարգով:
24. Արտադրանքի վերամշակումը, օգտահանումը կամ ոչնչացումն իրականացվում է դրա տնօրինողի կողմից կամ այն անձի կողմից, որին տնօրինողը, պայմանագրի համաձայն, փոխանցում է այդ աշխատանքներն իրականացնելու իրավունքը:
25. Օրենքով սահմանված կարգով առգրավված արտադրանքը մինչև դրա վերամշակումը, օգտահանումը կամ օրենքով սահմանված կարգով ոչնչացումը ենթակա է պահպանման առանձնացված շինությունում` հատուկ հաշվառմամբ, վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման համար նախատեսված քանակի, միջոցների և պայմանների վերաբերյալ հստակ նշումով. այդպիսի արտադրանքի պահպանության համար պատասխանատվությունը կրում է դրա տնօրինողը:
26. Արտադրանքի տնօրինողը արտադրանքի իրացումը կամ թողարկումն արգելելու մասին որոշում կայացրած մարմին է ներկայացնում դրա վերամշակման, օգտահանման կամ օրենքով սահմանված կարգով ոչնչացման մասին տեղեկություններ:
 
| ԳԼՈՒԽ IV. | 
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ | 
 
27. Արտադրվող և իրացվող անձնական հիգիենայի միջոցները, ըստ նշանակության օգտագործվելու դեպքում, չպետք է օրգանիզմի վրա ընդհանուր թունաբանական, գրգռիչ, ալերգիկ կամ այլ անբարենպաստ ազդեցություն թողնեն, արտազատեն վնասակար քիմիական նյութեր` հիգիենիկ նորմերը (միգրացիայի թույլատրելի քանակությունը) գերազանցող քանակությամբ, աղտոտված լինեն մանրէային ֆլորայով` աղյուսակ 4-ում բերված նորմերը գերազանցող քանակությամբ:
28. Զգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշներով (աղյուսակ 3) փորձարկումների համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային լուծամզուկները պատրաստվում են հետևյալ եղանակով.
1) օգտագործում են թորած ջուր` pH 5,4-6,6.
2) 1-ին և 2-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի զանգվածի (գ) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:100 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ և ժամանակ առ ժամանակ թափահարվում է (4-6 անգամ).
3) 3-րդ և 4-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի մակերեսի (սմ2) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:2 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ.
4) 5-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից լուծամզուկներ ստանում են նմուշի զանգվածի (գ) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:10 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 2 ժամ, իսկ հիգիենիկ (բժշկական) բամբակից և դրանից պատրաստված արտադրատեսակներից` համաձայն ԳՈՍՏ 5556-ի` «Բամբակ բժշկական հիդրոսկոպիկ: Տեխնիկական պայմաններ» (այսուհետ` ԳՈՍՏ 5556):
29. Աղյուսակ 3-ում նշված պայմանական նշանը ունի հետևյալ իմաստը` (*) միգրացիայի ենթարկվող վնասակար նյութերը որոշելու համար հնարավոր է այլ մեթոդների օգտագործում, որոնք չեն զիջում իրենց զգայունությամբ և որոնք հաստատված են սահմանված կարգով:
30.Անձնական հիգիենայի միջոցների մանրէային աղտոտվածությունը (ախտահարվածություն) կախված է դրանց տեսակից (խմբից), չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակները` համաձայն աղյուսակ 4-ի:
31. Փորձարկված արտադրանքը մաշկի վրա չպետք է ունենա տեղային գրգռիչ ազդեցություն, լորձաթաղանթների վրա իրիտատիվ ազդեցություն, սենսիբիլիզացնող ունակություն (համաձայն աղյուսակ 5-ի):
32. 1-ին խմբի անձնական հիգիենայի միջոցների մակերեսին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակը` համաձայն աղյուսակ 6-ի:
 
Աղյուսակ 1
 
Մաքսային սահմանի վրա և մաքսային միության մաքսային տարածքում
սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա
ապրանքների միասնական ցանկը
 
._____________________________________________________________________.
|   |Ապրանքի   |Ապրանքի կրճատ անվանումը.                              |
|   |ծածկագիրը`|                                                      |
|   |ըստ ՄՄ    |                                                      |
|   |ԱՏԳ ԱԱ-ի  |                                                      |
|_____________________________________________________________________|
|                           Խումբ 48                                  |
|Թուղթ և  ստվարաթուղթ, թղթե զանգվածից արտադրատեսակներ` թղթից կամ      |
|                          ստվարաթղթից                                |
|_____________________________________________________________________|
|1. |4803 00   |Զուգարանի թղթե անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի    |
|   |          |համար, սրբիչներ կամ խանձարուրներ և  տնտեսական,        |
|   |          |կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թղթի այլ |
|   |          |տեսակներ, թաղանթանյութի բամբակ և  թաղանթանյութի       |
|   |          |մանրաթելից պաստառներ` խորշոմավորված կամ հարթ          |
|   |          |մակերևույթով,  ծալքավոր կամ ոչ ծալքավոր, դրոշմատպված  |
|   |          |կամ առանց դրոշմատպման, ծակոտած կամ չծակոտած, ներկված  |
|   |          |կամ չներկված մակերեսով, տպվածքով կամ առանց տպվածքի,   |
|   |          |գլանափաթեթներով կամ թերթերով                          |
|___|__________|______________________________________________________|
|2. |4818      |Զուգարանի և  համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ |
|   |          |թաղանթանյութի բամբակից պաստառ կամ թաղանթանյութի       |
|   |          |մանրաթելից պաստառ` տնտեսական, կենցաղային կամ          |
|   |          |սանիտարահիգիենիկ նշանակությամբ, 36 սմ-ից ոչ ավելի     |
|   |          |լայնություն ունեցող գլանափաթեթներով կամ կտրտած ըստ    |
|   |          |չափսի կամ ձևի.  թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ,   |
|   |          |սրբիչներ, սփռոցներ, անձեռոցիկներ, մանկական            |
|   |          |խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ և  տնտեսական,    |
|   |          |կենցաղային կամ բժշկական նշանակության այլ համանման     |
|   |          |արտադրատեսակներ, հագուստեղեն և  դրա պատկանելիքները`   |
|   |          |թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ     |
|   |          |թաղանթանյութի մանրաթելի պաստառից                      |
|_____________________________________________________________________|
|           Խումբ 96.Պատրաստի տարբեր արտադրատեսակներ                  |
|_____________________________________________________________________|
|3. |961900    |Կանացի հիգիենիկ միջադիրներ և  տամպոններ, մանկական     |
|   |          |խանձարուրներ և  տակդիրներ ու բամբակից համանման        |
|   |          |սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ                      |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 2
 
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐ (տեսակներն ըստ նշանակության)
 
._____________________________________________________________________.
|Արտադրանքի |                   Անվանումը                             |
|խմբերը     |                                                         |
|(տեսակները)|                                                         |
|___________|_________________________________________________________|
|    1      |Մեծահասակների համար տակդիրներ, միանվագ օգտագործման       |
|           |տակդիրներ, մոմլաթներ (միանվագ օգտագործման) և  այլն       |
|___________|_________________________________________________________|
|    2      |Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն         |
|           |միջարկներ և  այլն                                        |
|___________|_________________________________________________________|
|    3      |Հիգիենիկ և  կոսմետիկ անձեռոցիկներ` (տոգորված և           |
|           |չտոգորված) և  այլն                                       |
|___________|_________________________________________________________|
|    4      |Սպասքավորման թղթե անձեռոցիկներ, սրբիչներ (միանվագ        |
|           |օգտագործման), թաշկինակներ (միանվագ օգտագործման),         |
|           |զուգարանի թուղթ (միաշերտ ու բազմաշերտ) և  այլն           |
|___________|_________________________________________________________|
|    5      |Հիգիենիկ (բժշկական) բամբակ, բամբակյա կոսմետիկ            |
|           |գնդիկներ, տամպոններ, բարձիկներ, բամբակով ձողիկներ և  այլն|
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 3
 
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶԳԱՅՈՐՈՇԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Արտադրանքի խմբերը      |Ցուցանիշների անվանումը|  Բնութագիրը և  նորմը |
|(անվանումները)         |                      |                      |
|_______________________|______________________|______________________|
|            1          |          2           |          3           |
|_______________________|______________________|______________________|
|1. Խանձարուրներ,       |1) Արտաքին տեսք       |Ամբողջական, հերմետիկ  |
|միանվագ օգտագործման    |                      |փաթեթավորում,         |
|տակդիրներ և  այլն      |                      |արտադրատեսակի արտաքին |
|(մեծահասակների համար)  |                      |թերությունների        |
|                       |                      |բացակայություն        |
|                       |                      |(հավասարաչափ, միատարր |
|                       |                      |մակերեսներ, կողմնակի  |
|                       |                      |բծերի, շղարշի,        |
|                       |                      |ներառումների, վնասման |
|                       |                      |բացակայություն)       |
|                       |______________________|______________________|
|                       |2) Լուծամզուկի        |                      |
|                       |զգայորոշիչներ         |                      |
|                       |______________________|______________________|
|                       |ա. արտաքին տեսքը      |Առանց պղտորման և      |
|                       |                      |նստվածքի թափանցիկ     |
|                       |                      |հեղուկ                |
|                       |______________________|______________________|
|                       |բ. հոտ                |1 բալից ոչ ավելի      |
|                       |______________________|______________________|
|                       |3) Ջրածնային ցուցանիշ |pH-ի փոփոխություն`    |
|                       |pH, միավոր            |+- 1 միավորից ոչ ավելի|
|                       |______________________|______________________|
|                       |4) Լուծամզուկի        |10,0-ից ոչ ավելի      |
|                       |օքսիդացում (օրգանական |                      |
|                       |նյութերի ընդհանուր    |                      |
|                       |քանակը) մգ O2/դմ3     |                      |
|                       |______________________|______________________|
|                       |5) Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|2. Կանացի հիգիենիկ     |1) Արտաքին տեսք       |Ամբողջական, հերմետիկ  |
|միջադիրներ, տամպոններ, |                      |փաթեթավորում,         |
|լակտացիոն միջարկներ    |                      |արտադրատեսակի արտաքին |
|(ներդրուկ) և  այլն     |                      |թերությունների        |
|                       |                      |բացակայություն        |
|                       |                      |(հավասարաչափ, միատարր |
|                       |                      |մակերեսներ, կողմնակի  |
|                       |                      |բծերի, ներխառնուկների |
|                       |                      |վնասվածքի             |
|                       |                      |բացակայություն)       |
|                       |______________________|______________________|
|                       |2) Լուծամզուկի        |                      |
|                       |զգայորոշիչներ         |                      |
|                       |______________________|______________________|
|                       |ա. արտաքին տեսքը      |Առանց պղտորման և      |
|                       |                      |նստվածքի թափանցիկ     |
|                       |                      |հեղուկ                |
|                       |______________________|______________________|
|                       |բ. հոտ                |1 բալից ոչ ավելի      |
|                       |______________________|______________________|
|                       |3) Ջրածնային ցուցանիշ |pH-ի փոփոխություն` +-1|
|                       |pH, միավոր            |միավորից ոչ ավելի     |
|                       |______________________|______________________|
|                       |4) Լուծամզուկի        |10.0-ից ոչ ավելի      |
|                       |օքսիդացում (օրգանական |                      |
|                       |նյութերի ընդհանուր    |                      |
|                       |քանակը) մգ O2/դմ3     |                      |
|                       |______________________|______________________|
|                       |5) Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|3. Հիգիենիկ և  կոսմետիկ|1) Արտաքին տեսք       |Ամբողջական, հերմետիկ  |
|անձեռոցիկներ (տոգորված |                      |փաթեթավորում,         |
|և  ոչ տոգորված) և  այլն|                      |արտադրատեսակի արտաքին |
|                       |                      |թերությունների        |
|                       |                      |բացակայություն        |
|                       |                      |(հավասարաչափ, միատարր |
|                       |                      |մակերեսներ, կողմնակի  |
|                       |                      |բծերի, վնասվածքի      |
|                       |                      |բացակայություն)       |
|                       |______________________|______________________|
|                       |2) Լուծամզուկի        |                      |
|                       |զգայորոշիչներ         |                      |
|                       |______________________|______________________|
|                       |ա. Հոտ                |Հաճելի, կիրառվող      |
|                       |                      |բուրավետիչին բնորոշ   |
|                       |______________________|______________________|
|                       |բ. արտաքին տեսքը      |Առանց պղտորման,       |
|                       |                      |նստվածքի և            |
|                       |                      |գունավորման թափանցիկ  |
|                       |                      |հեղուկ, թույլատրվում է|
|                       |                      |աննշան լուսացրում     |
|                       |______________________|______________________|
|                       |3) Ջրածնային ցուցանիշ |4.5-8.5 միավոր        |
|                       |pH,                   |                      |
|                       |______________________|______________________|
|                       |4) Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|4. Սպասքավորման թղթե   |1) Արտաքին տեսք       |Ամբողջական            |
|անձեռոցիկներ`          |                      |փաթեթավորում,         |
|խոհանոցային թղթե       |                      |արտադրատեսակի արտաքին |
|սրբիչներ (միանվագ      |                      |թերությունների        |
|օգտագործման),          |                      |բացակայություն        |
|թաշկինակներ (միանվագ   |                      |(միատարր մակերեսներ,  |
|օգտագործման), զուգարանի|                      |կողմնակի բծերի,       |
|թուղթ (միա և           |                      |վնասվածքների          |
|բազմաշերտ), և  այլն    |                      |բացակայություն),      |
|                       |                      |գլանափաթեթային        |
|                       |                      |արտադրատեսակների      |
|                       |                      |եզրերն ուղիղ կտրված   |
|                       |______________________|______________________|
|                       |2) Լուծամզուկի        |                      |
|                       |զգայորոշիչներ         |                      |
|                       |______________________|______________________|
|                       |ա. արտաքին տեսքը      |Առանց պղտորման,       |
|                       |                      |նստվածքի և            |
|                       |                      |գունավորման թափանցիկ  |
|                       |                      |հեղուկի               |
|                       |______________________|______________________|
|                       |բ. Հոտ                |1 բալից ոչ ավելի      |
|                       |______________________|______________________|
|                       |3) Ջրածնային ցուցանիշ |4.5-9.1. միավոր       |
|                       |pH,                   |                      |
|                       |______________________|______________________|
|                       |4) Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|5. Խոհանոցային թղթե    |1) Կապար մգ/դմ3       |0.03-ից ոչ ավելի      |
|սրբիչներ սպասքավորման  |______________________|______________________|
|անձեռոցիկներ`          |2) Ցինկ մգ/դմ3        |0.1-ից ոչ ավելի       |
|                       |______________________|______________________|
|                       |3) Քրոմ (գումարային)  |0.1-ից ոչ ավելի       |
|                       |մգ/դմ3                |                      |
|_____________________________________________________________________|
|Գունավորում ապահովող ներկիչների օգտագործման                          |
|ժամանակ`                                                             |
|_____________________________________________________________________|
|1) կապույտ             |ա. Կոբալտ մգ/դմ3      |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|2) դեղին               |ա. Քրոմ (գումարային)  |0.1-ից ոչ ավելի       |
|                       |մգ/դմ3                |                      |
|                       |______________________|______________________|
|                       |բ. Կադմիում մգ/դմ3    |0.001-ից ոչ ավելի     |
|_______________________|______________________|______________________|
|3) կարմիր              |ա. Պղինձ մգ/դմ3       |1-ից ոչ ավելի         |
|                       |______________________|______________________|
|                       |բ. Մանգան մգ/դմ3      |0.1-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|4) կանաչ               |ա. Պղինձ մգ/դմ3       |1.0-ից ոչ ավելի       |
|                       |______________________|______________________|
|                       |բ. Քրոմ (գումարային)  |0.1-ից ոչ ավելի       |
|                       |մգ/դմ3                |                      |
|_______________________|______________________|______________________|
|5) սև,                 |ա. Մանգան մգ/դմ3      |0.1-ից ոչ ավելի       |
|վարդադարչնագույն       |                      |                      |
|վարդագույն             |                      |                      |
|_______________________|______________________|______________________|
|6) երկնագույն          |ա. Կոբալտ մգ/դմ3      |0.1-ից ոչ ավելի       |
|                       |______________________|______________________|
|                       |բ. Պղինձ մգ/դմ3       |1.0-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|7) դարչնագույն         |ա. Երկաթ մգ/դմ3       |0.3-ից ոչ ավելի       |
|_______________________|______________________|______________________|
|6. Հիգիենիկ բամբակ,    |1) Արտաքին տեսք       |Միատարր, լավ գզված    |
|բամբակյա կոսմետիկ      |                      |(սանրած) թելային      |
|գնդիկներ, վիրախծուծներ,|                      |զանգված, առանց        |
|բարձիկներ, բամբակով    |                      |կողմնակի              |
|ձողիկներ և  այլն       |                      |ներխառնուկների և      |
|                       |                      |խառնուրդների:         |
|                       |                      |Թույլատրվում է թելային|
|                       |                      |հանգույցների եզակի    |
|                       |                      |կուտակումներ          |
|                       |______________________|______________________|
|                       |2) Լուծամզուկի        |                      |
|                       |զգայորոշիչներ.        |                      |
|                       |______________________|______________________|
|                       |ա. արտաքին տեսքը      |Առանց պղտորման,       |
|                       |                      |նստվածքի և            |
|                       |                      |գունավորման թափանցիկ  |
|                       |                      |հեղուկ                |
|                       |______________________|______________________|
|                       |բ. հոտը               |Չի թույլատրվում 2     |
|                       |                      |բալից ոչ ավելի        |
|                       |______________________|______________________|
|                       |3) Ջրային էքստրակտի   |Չեզոք                 |
|                       |ռեակցիան              |                      |
|                       |______________________|______________________|
|                       |4) Վերականգնող        |Հետքեր                |
|                       |նյութերի              |                      |
|                       |պարունակություն       |                      |
|                       |______________________|______________________|
|                       |5) Ֆորմալդեհիդ, մգ/դմ |0.1-ից ոչ ավելի       |
|                       |______________________|______________________|
|                       |6) Ստիրոլ մգ/դմ3      |0.01-ից ոչ ավելի      |
|                       |բամբակով ձողիկների    |                      |
|                       |համար                 |                      |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 4
 
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(մանրէային աղտոտվածության թույլատրելի մակարդակները) միայն հերմետիկ
կամ ամբողջությամբ փաթեթավորված անձնական հիգիենայի միջոցների համար
 
.___________________________________________________________________.
|Արտադ-|10 գրամում  |10 գրամում|10 գրամում |Մանրէների |Բորբոսասնկեր |
|րանքի |էնտերո-     |ոսկեգույն |պսևդոմոնաս |ընդհանուր |և  խմորասնկեր|
|խումբը|բակտերիաներ |ստաֆիլակոկ|աերոգինոզա |քանակը    |ԳԱՄ/գ        |
|      |(Enterobate-|(Staphհylo|(Pseսdօmo- |(ՄԱՖԱՄ)   |(ոչ ավելի)   |
|      |riaceae)    |coccusau- |ոas        |ԳԱՄ/գ     |             |
|      |            |reus)     |aeruginosa)|(ոչ ավելի)|             |
|______|____________|__________|___________|__________|_____________|
|1     |Բացակայու-  |Բացակայու-|Բացակայու- |1x102     |Բացակայու-   |
|      |թյուն       |թյուն     |թյուն      |          |թյուն        |
|______|____________|__________|___________|__________|_____________|
|2     |   - // -   |  - // -  |   - // -  |  - // -  |   - // -    |
|______|____________|__________|___________|__________|_____________|
|3     |   - // -   |  - // -  |   - // -  |1x103     |1x102        |
|______|____________|__________|___________|__________|_____________|
|4     |   - // -   |  - // -  |   - // -  |  - // -  |   - // -    |
|______|____________|__________|___________|__________|_____________|
|5     |   - // -   |  - // -  |   - // -  |  - // -  |   - // -    |
.___________________________________________________________________.
 
Աղյուսակ 5
 
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Արտադ-|Ցուցանիշի անվանումը               |Նորմը և  բնութագիրը        |
|րանքի |                                  |___________________________|
|խումբը|                                  |Նորմը|Ազդեցության          |
|      |                                  |     |թույլատրելի աստիճանը |
|______|__________________________________|_____|_____________________|
|1, 2  |Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության  |0    |Գրգռիչ ազդեցության   |
|      |ինդեքս (Icut), բալ                |     |բացակայություն       |
|      |__________________________________|_____|_____________________|
|      |Լորձաթաղանթի վրա իրիտատիվ         |0    |Իրիտատիվ ազդեցության |
|      |ազդեցության ինդեքս (Iir), բալ     |     |բացակայություն       |
|      |__________________________________|_____|_____________________|
|      |Սենսիբիլիզացնող ազդեցության       |0    |Գերզգայնացնող        |
|      |ինդեքս (Is), բալ                  |     |ազդեցության          |
|      |                                  |     |բացակայություն       |
|______|__________________________________|_____|_____________________|
|3, 4  |Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության  |0    |Գրգռիչ ազդեցության   |
|      |ինդեքս (Icut), բալ                |     |բացակայություն       |
|      |__________________________________|_____|_____________________|
|      |Աչքի լորձաթաղանթի վրա իրիտատիվ    |0    |Իրիտատիվ ազդեցության |
|      |ազդեցության ինդեքսը (Iir), բալ    |     |բացակայություն       |
|______|__________________________________|_____|_____________________|
|5     |Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության  |0    |Գրգռիչ ազդեցության   |
|      |ինդեքս (Icut), բալ                |     |բացակայություն       |
|      |__________________________________|_____|_____________________|
|      |Աչքի լորձաթաղանթի վրա իրիտատիվ    |0    |Իրիտատիվ ազդեցության |
|      |ազդեցության ինդեքսը (Iir), բալ    |     |բացակայություն       |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 6
 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
.______________________________________________________.
|Արտադրանքի |Ցուցանիշի անվանումը |Բնութագիրը և  նորմը  |
|խումբը     |                    |                     |
|___________|____________________|_____________________|
|     1     |Էլեկտրաստատիկ դաշտի |15.0 կՎ/մ-ից ոչ ավելի|
|           |լարվածությունը (ԷՍԴ)|                     |
.______________________________________________________.