(ուժը կորցրել է 19.03.15 թիվ 256-Ա որոշում)
i
040.1467.241214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1467-Ա
ՄԻԼԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՐԱԿՐԵԼ ՄՈԼՈՐԱԿԸ, ԷՆԵՐԳԻԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՄԻԼԱՆ ԷՔՍՊՈ-2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին իտալական կողմի հետ կնքել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու բանակցություններ սկսել գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` աջակցել Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2014 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. ենթածրագիրը նախատեսում է «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում. տաղավարի ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների, ցուցափեղկերի, աուդիո և վիդեո սարքավորումների, ինչպես նաև կահույքի վարձակալում, ձեռքբերում և տեղադրում, հասարակության իրազեկում և գովազդային արշավների կազմակերպում` տեղեկատվական նյութերի, թռուցիկների, բուկլետների և կատալոգների տպագրություն:».
i
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետում «3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ» բառերը փոխարինել «3-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով» բառերով.
i
3) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._____________________________________________________________________.
| |դ. «ԷՔՍՊՈ» միջազգային |ՀՀ էկոնոմիկայի |2014 թ. |
| |ցուցահանդեսներում Հայաստանի |նախարարություն |ընթացքում |
| |Հանրապետության պաշտոնական |«Արդյունաբերության | |
| |մասնակցության աշխատանքների |զարգացման հիմնադրամ»| |
| |կազմակերպում և իրականացում |(համաձայնությամբ) | |
| | |«Զարգացման հայկական | |
| | |գործակալություն» ՓԲԸ| |
| | |(համաձայնությամբ) | |
._____________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում