(ուժը կորցրել է 03.03.16 թիվ 280-Ն որոշում)
i
040.1246.291015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2015 թվականի N 1246-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՍՆԱԿԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 589-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ ու 66-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 0.69803 հեկտար հողամասից (վկայական` N 20032014-01-0037, տրված` 2014 թվականի մարտի 20-ին) 1482.55 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 11-րդ սյունակում 0,69803 թիվը փոխարինել 0,54978 թվով.
i
2) որոշման N 3 հավելվածի 9-րդ կետի 11-րդ սյունակում 0,69803 թիվը փոխարինել 0,54978 թվով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված` 1482.55 քառ. մետր մակերեսով հողամասը փոխանակել «Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Պարոնյան փողոցի N 40/2 հասցեում գտնվող` 868.5 քառ. մետր մակերեսով հողամասի հետ (վկայական` N 2282943, տրված` 2010 թվականի հունվարի 14-ին).
2) հողամասերի փոխանակությունից հետո Երևան քաղաքի Պարոնյան փողոցի N 40/2 հասցեում գտնվող` 868.5 քառ. մետր մակերեսով հողամասից 300 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով օտարել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) ապահովել հողամասերի սահմանների ճշտման, գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1246-Ն որոշման
--------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1246-Ն որոշման
--------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում