(ուժը կորցրել է 02.04.16 թիվ 02-Ն որոշում)
i
603.0016.301015
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 10 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 16-Ն
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերի լրացման հրահանգը համաձայն հավելված 3-ի:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 16-Ն որոշման
ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ.__________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը _____________________________________I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը___________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը/Վարչական շրջանը_____________________________ I___I___I___I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը______________________________ |
| |
| __________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
| |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի |Շինմոնտա- |
| |համարը |ժային աշխա-|
| | |տանքներ |
|________________________________________________|________|___________|
| Ա | Բ | 1 |
|________________________________________________|________|___________|
|Կատարված շինմոնտաժային աշխատանքները սեփական | 110| |
|ուժերով (110.1+110.2+110.3) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների| | |
|«Շինարարություն» F բաժնի | | |
|________________________________________________|________|___________|
|շենքերի շինարարություն (110.1.1+110.1.2) | 110.1| |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ | 110.1.1| |
|________________________________________________|________|___________|
|բնակելի և ոչ բնակելի շենքերի | 110.1.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական շինարարություն (110.2.1+110.2.2+ | 110.2| |
|110.2.3) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|ճանապարհների և երկաթուղիների | 110.2.1| |
|________________________________________________|________|___________|
|կոմունալ կառույցների | 110.2.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական շինարարության այլ կառույցների | 110.2.3| |
|________________________________________________|________|___________|
|մասնագիտացված շինարարական գործունեություն | 110.3| |
|(110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|շենքերի քանդում, շինարարական հրապարակի | 110.3.1| |
|նախապատրաստում | | |
|________________________________________________|________|___________|
|էլեկտրական, ջրամատակարարման և այլ | 110.3.2| |
|ճարտարագիտական համակարգերի հավաքակցման | | |
|աշխատանքներ | | |
|________________________________________________|________|___________|
|շինարարության ավարտական փուլի աշխատանքներ | 110.3.3| |
|________________________________________________|________|___________|
|այլ մասնագիտացված շինարարական գործունեություն | 110.3.4| |
|________________________________________________|________|___________|
|110 տողից` բնակչության պատվերով | 111| |
|________________________________________________|________|___________|
|110 տողից` հիմնանորոգում | 112| |
|________________________________________________|________|___________|
|դրանից` բնակելի շենքերի | 112.1| |
|________________________________________________|________|___________|
|ոչ բնակելի շենքերի | 112.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական կառույցների | 112.3| |
|________________________________________________|________|___________|
|ընթացիկ նորոգում | 113| |
|________________________________________________|________|___________|
|դրանից` բնակելի շենքերի | 113.1| |
|________________________________________________|________|___________|
|ոչ բնակելի շենքերի | 113.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական կառույցների | 113.3| |
._____________________________________________________________________.
2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, տարեսկզբից___________մարդ
3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային)
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/
._____________________________________________________________________.
|Կառուցապատողի|Տողի |Շինարարությունն|Շինարարությունը|այդ թվում` ըստ |
|անվանումը |համարը|ըստ տնտեսական |հաշվետու |ֆինանսավորման |
| | |գործունեության |եռամսյակում |աղբյուրների |
| | |տեսակի | |(նշել) |
| | | | |________________|
| | | | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 310| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 311| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 312| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 313| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 314| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 315| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 316| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 317| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 318| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 319| | | | | |
|_____________|______|_______________|_______________|____|_____|_____|
| | 320| | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ________________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) ___________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«____»_________20__թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 16-Ն որոշման
ՁԵՎ 1-ԿՇ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 ______թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է _____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը _____________________________________I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը___________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը ______________________________I___I___I___I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը______________________________ |
| |
|___________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
| |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի |Շինմոնտա- |
| |համարը |ժային աշխա-|
| | |տանքներ |
|________________________________________________|________|___________|
| Ա | Բ | 1 |
|________________________________________________|________|___________|
|1 Կատարված շինմոնտաժային աշխատանքները սեփական | 110| |
|ուժերով (110.1+110.2+110.3) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում ըստ տնտեսական գործունեության | | |
|տեսակների «Շինարարություն» F բաժնի | | |
|________________________________________________|________|___________|
|շենքերի շինարարություն (110.1.1+110.1.2) | 110.1| |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ | 110.1.1| |
|________________________________________________|________|___________|
|բնակելի և ոչ բնակելի շենքերի | 110.1.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական շինարարություն | 110.2| |
|(110.2.1+110.2.2+110.2.3) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|ճանապարհների և երկաթուղիների | 110.2.1| |
|________________________________________________|________|___________|
|կոմունալ կառույցների | 110.2.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական շինարարության այլ կառույցների | 110.2.3| |
|________________________________________________|________|___________|
|մասնագիտացված շինարարական գործունեություն | 110.3| |
|(110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4) | | |
|________________________________________________|________|___________|
|այդ թվում` | | |
|________________________________________________|________|___________|
|շենքերի քանդում, շինարարական հրապարակի | 110.3.1| |
|նախապատրաստում | | |
|________________________________________________|________|___________|
|էլեկտրական, ջրամատակարարման և այլ | 110.3.2| |
|ճարտարագիտական համակարգերի հավաքակցման | | |
|աշխատանքներ | | |
|________________________________________________|________|___________|
|շինարարության ավարտական փուլի աշխատանքներ | 110.3.3| |
|________________________________________________|________|___________|
|այլ մասնագիտացված շինարարական գործունեություն | 110.3.4| |
|________________________________________________|________|___________|
|110 տողից` բնակչության պատվերով | 111| |
|________________________________________________|________|___________|
|110 տողից` հիմնանորոգում | 112| |
|________________________________________________|________|___________|
|դրանից` բնակելի շենքերի | 112.1| |
|________________________________________________|________|___________|
|ոչ բնակելի շենքերի | 112.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական կառույցների | 112.3| |
|________________________________________________|________|___________|
|ընթացիկ նորոգում | 113| |
|________________________________________________|________|___________|
|դրանից` բնակելի շենքերի | 113.1| |
|________________________________________________|________|___________|
|ոչ բնակելի շենքերի | 113.2| |
|________________________________________________|________|___________|
|քաղաքացիական կառույցների | 113.3| |
._____________________________________________________________________.
2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, տարեսկզբից___________մարդ
Ղեկավար ____________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) ______________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«____»_________ 20__թ.
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 16-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ (ամսական) և ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 110 տողում` «Ընդամենը» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները ըստ կատարողական ակտերի (110 տ.=110.1 տ.+110.2 տ.+110.3 տ.):
2) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
3) 110.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
4) 110.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:
5) 110.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:
6) 110.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքերի հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:
7) 110.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակայանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:
8) 110.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:
9) 110.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղերի, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:
10) 110.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածերի, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածկապատում գորգե և լինօլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսե, պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:
11) 110.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում` տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքների հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածերի և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածերի և լաստակների վարձակալում, ծխանցքների և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկումով (օպերատորով):
12) 110 տողից 111 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:
13) 110 տողից 112 տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
14) 112 տողից 112.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
15) 112 տողից 112.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
16) 112 տողից 112.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները:
17) 110 տողից 113 տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
18) 113 տողից 113.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
19) 113 տողից 113.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
20) 113 տողից 113.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:
7. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» բաժինը լրացվում է աճողական կարգով տարեսկզբից` հաշվարկվում է հաշվետու ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն շինարարության ոլորտում զբաղված աշխատողները: Ամսական հաշվետվությունում բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ:
8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:
1) Ա սյունակում` կառուցապատողի` պատվիրատուի անվանումը (այն դեպքում երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը),
2) 1-ին սյունակում` ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին I, II, III, IV եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները,
3) 1-ին սյունակից 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները: