(ուժը կորցրել է 24.08.2022 թիվ 1320-Ա որոշում)
i
040.0548.300516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2016 թվականի N 548-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 49,524 հեկտար հողամասից 5.0 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել «Հաննի Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` ընկերության կողմից մշակված, նորագույն գիտական տեխնոլոգիայի վրա հիմնված (գազը/օդը հեղուկացվում է, կատարվում է ռեկուպերատիվ ջերմափոխանակություն, ապա արևային էներգիայի օգնությամբ աշխատանքային գազը ճնշումային գազի վերածվելով աշխատեցնում է տուրբինան և գեներատորը)` 2 ՄՎտ հզորությամբ առաջնեկային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրագործման նպատակով սույն որոշման հավելվածում նշված բիզնես նախագծին համապատասխան գործունեություն ծավալելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կազմից առանձնացման ենթակա հողամասի չափագրման, բաժանման և որպես առանձին գույքային միավորներ գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ կնքված պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագրի կնքման գործընթացը` համաձայնագրի կնքման համար հիմք ընդունելով հողամասի չափագրման, բաժանման արդյունքում ստացված և գրանցման վկայականներում նշված մակերեսները.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրի կնքումը (պայմանագրի կնքման համար հիմք ընդունելով հողամասի չափագրման, բաժանման արդյունքում ստացված և գրանցման վկայականներում նշված մակերեսները)` դրանում սահմանելով, որ`
ա. ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքումից հետո նվիրաբերված տարածքում սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել ներդրումներ` ներկայացված բիզնես նախագծի համաձայն, ընդ որում, նախագծում նշված աշխատանքները չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի ապրիլի 6-ի
N 548-Ա որոշման
ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԻԾ ՄԻՆՉԵՎ 2 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԱՐԵՎԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
Բովանդակություն
Բիզնես նախագիծ
Բիզնես նախագծի նպատակը և նկարագիրը
Բիզնես նախագծի կազմակերպչական ծրագիրը
Ներդրումային ծրագիր
ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԻԾ
Կազմակերպություն` «Հաննի Արմին» ՍՊԸ
Նախագծի իրագործման նախնական վայրը և հասցեն` քաղ. Աշտարակ, Էջմիածնի խճուղի N 2, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հողատարածքում (5 հեկտար):
Նախագծի սկիզբ է համարվում ֆինանսավորման սկիզբը:
Ընկերության տնօրեն` Հաննիբալ Հարությունյան
Բիզնես նախագծի նպատակը և նկարագիրը
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովում են Մեծամորի ատոմակայանը (43%), ջերմակայանները (24%), հիդրոկայանները (33%):
Այսինքն` հանրապետությունում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 67% -ը (ատոմակայանը և ջերմակայանները) հիմնված է ներկրված վառելիքի վրա:
Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Հաննի Արմին» ՍՊԸ-ում մշակվել է այլընտրանքային էներգիայի ստացման նորագույն տեխնոլոգիա և այդ ուղղությամբ կատարված գիտական հետազոտությունները հնարավորություն են տալիս կազմակերպելու էլեկտրաէներգիայի արտադրություն մինչև 2 Մվտ հզորության առաջնեկային, արևաջերմային տուրբինային էլեկտրակայան առանց վառելիքի օգտագործման:
Ընկերությունն իր առջև դրված նպատակը դիտարկել է առարկայական և արժեքային տեսանկյուններից և ընտրել է մի ռազմավարություն, որը կօգնի հասնելու նպատակին` էլեկտրակայանի կառուցմանը:
Էլեկտրակայանը կունենա հետևյալ հիմնական ցուցանիշները`
Դրվածքային հզորությունը` N դր=2000 կՎտ
Միջին տարեկան վաճառվող էլեկտրաէներգիայի քանակը` 5760000 կՎտ
Տուրբին գեներատորների քանակը` n=4
Ստորև ներկայացվում է մինչև 2 Մվտ հզորության առաջնեկային, արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման կազմակերպչական ծրագիրը:
Բիզնես նախագծի կազմակերպչական ծրագիրը
._________________________________________________________________________.
|Անվանումը |I տարի |II տարի |III տարի |
| |___________________|___________________|___________________|
| |I |II |III |IV |I |II |III |IV |I |II |III |IV |
| |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |եռ- |
| |ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|ամս-|
| |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |յակ |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Նախագծային |- |- | | | | | | | | | | |
|աշխատանքներ | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Արտադրական | | |- |- | | | | | | | | |
|տեղամասի նա- | | | | | | | | | | | | |
|խապատրաստումը| | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Շինարարության| | |- |- |- |- | | | | | | |
|զրոյական ցիկլ| | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Ընդհանուր շին| | |- |- |- |- |- | | | | | |
|աշխատանքներ | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Ինֆրաստրուկ- | | |- |- |- |- |- | | | | | |
|տուրայի | | | | | | | | | | | | |
|ստեղծում | | | | | | | | | | | | |
|(ադմինիստրա- | | | | | | | | | | | | |
|տիվ շենքի | | | | | | | | | | | | |
|գազի, ջրի, | | | | | | | | | | | | |
|էլ. | | | | | | | | | | | | |
|ենթակայանի, | | | | | | | | | | | | |
|ճան-ի, | | | | | | | | | | | | |
|ներքին էլ. և | | | | | | | | | | | | |
|ջերմ. ցանցեր)| | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Հարթակների | | | | | | | |- | | | | |
|պատրաստում, | | | | | | | | | | | | |
|սարքավորում- | | | | | | | | | | | | |
|ների | | | | | | | | | | | | |
|մոնտաժման | | | | | | | | | | | | |
|աշխ. նախա- | | | | | | | | | | | | |
|պատրաստում | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Հիմնական և | | |- |- |- |- |- |- |- |- | | |
|օժանդակ սար- | | | | | | | | | | | | |
|քավորումների | | | | | | | | | | | | |
|պատվիրում | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Հիմնական և | | | |- |- |- |- |- |- |- | | |
|օժանդակ սար- | | | | | | | | | | | | |
|քավորումների | | | | | | | | | | | | |
|մատակարարում | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Մոնտաժային | | | | | |- |- |- |- |- | | |
|աշխատանքներ | | | | | | | | | | | | |
|և որակի | | | | | | | | | | | | |
|վերահսկում | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Մոնտաժման, | | | | | | | |- |- |- |- |- |
|թողարկման | | | | | | | | | | | | |
|աշխատանքներ | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Թողարկման | | | | | | | | | |- |- |- |
|փորձարկում | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Սարքավորում- | | | | | | | | | | | |- |
|ների նախա- | | | | | | | | | | | | |
|պատրաստում | | | | | | | | | | | | |
|թողարկման | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Համաձայնեցում| | |- |- |- |- | | | | | | |
|տեղական | | | | | | | | | | | | |
|ինքնակառավար-| | | | | | | | | | | | |
|ման մար. հետ | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Տեղական էլ. | | |- |- |- |- | | | | | | |
|ցանցի հետ | | | | | | | | | | | | |
|համաձայնեցում| | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Փաստաթղթավոր-| | | | |- |- |- |- | | | | |
|ման | | | | | | | | | | | | |
|թույլտվության| | | | | | | | | | | | |
|ձեռքբերում | | | | | | | | | | | | |
|(հակահրդեհա- | | | | | | | | | | | | |
|յին, | | | | | | | | | | | | |
|բնապահպ.) | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Աշխատակազմի | | | | | | | | | | |- | |
|պատրաստվածու-| | | | | | | | | | | | |
|թյուն | | | | | | | | | | | | |
|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|Գործարկում, | | | | | | | | | | | |- |
|թողարկում | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Էլեկտրակայանի մասն են կազմում հետևյալ հիմնական կառույցները`
- օդի հեղուկացման և գազաֆիկացման,
- արևաջերմային,
- տուրբինագեներատորային,
- բարձր լարման 35 կՎ ենթակայան,
- բարձր լարման 35 կՎ օդային գիծ:
Կազմակերպությունը նախատեսում է`
Հիմնական սարքավորումների ձեռքբերման նպատակով հանդիպել խոշոր լիզինգային կազմակերպությունների հետ, կնքել համապատասխան պայմանագրեր` ամրագրելով, որ լիզինգային վարկի վճարումը կարող է կատարվել էլեկտրակայանի գործարկման պահից:
Նախագծային, շինարարական, մոնտաժային աշխատանքների հետ կապված ֆինանսական միջոցներն ապահովել վարկային ներդրումների միջոցով:
Ներդրումային ծրագիր
ԱՄՆ-ի դոլար
.______________________________________________________________________
|Անվանումը |I տարի |
| |_____________________________|
| |I |II |III |IV |
| |եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- |
| |սյակ |սյակ |սյակ |սյակ |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Նախագծային աշխատանքներ |100000|130000| | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Զրոյական ցիկլ և ընդհանուր շինարարական | | |140000 | |
|աշխատանքներ | | | | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Ինֆրաստրուկտուրայի ստեղծում | | |50000 |30000 |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Հիմնական սարքավորումներ | |300000|1100000|1200000|
|_______________________________________|______|______|_______|_______|
|Օժանդակ սարքավորումների պատվերներ | | | | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Սարքավորումների տրանսպորտային ծախսեր | | |10000 |10000 |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Սարքավորումների մոնտաժման աշխատանքներ | | | | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Տեղակայման, թողարկման աշխատանքներ | | | | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Աշխատակազմի ուսուցում | | | | |
|_______________________________________|______|______|_______|_______|
|Ընդամենը |100000|430000|1300000|1240000|
.______________________________________________________________________
______________________________________________________________________.
|II տարի |III տարի |Ընդամենը|
|______________________________|_____________________________| |
|I |II |III |IV |I |II |III |IV | |
|եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- |եռամ- | |
|սյակ |սյակ |սյակ |սյակ |սյակ |սյակ |սյակ |սյակ | |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
| | | | | | | | |230000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|100000 |80000 |30000 | | | | | |350000 |
| | | | | | | | | |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|50000 | | | | | | | |130000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|100000 | | | | | | | |2700000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|100000 |50000 |50000 | | | | | |200000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|10000 |5000 |5000 | | | | | |40000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
| | |180000 | | |20000 | | |200000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
| | | | | |70000 |50000 | |120000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
| | | | | | |22000 |8000 |30000 |
|_______|_______|_______|______|______|_______|_______|______|________|
|360000 |135000 |265000 | | |90000 |72000 |8000 |4000000 |
______________________________________________________________________.
Հիմնական սարքավորումների կազմն իրենց արժեքներով (ԱՄՆ-ի դոլար)
Գեներատոր տուրբինա` 4 հատ *300000=1200000
Օգի հեղուկացման կայան` 1 հատ *1100000=1100000
35 կՎ լարման ենթակայան` 1 հատ *230000=230000
35 կՎ օդային գիծ` 1 հատ *50000=50000
Արևային տաքացման համակարգ` 4 հատ *30000=120000