(ուժը կորցրել է 27.03.2025 թիվ 32-Ն որոշում)
i
606.0020.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «29»        06            2016 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616214
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 հունիսի 2016 թվականի N 20-Ն
 
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող նշումի համար, որպես միատեսակ ձև, սահմանել «V» նշանը: