Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.10.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2017  -ից մինչեւ   14.10.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 13.10.2022 թիվ 1572-Ա որոշում)

i

040.0287.240317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2017 թվականի N 287-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք հասցեում գտնվող` 4 123 240 դրամ գնահատված արժեքով, 323.2 քառ. մետր մակերեսով նախկին հիվանդանոցի շենքն ու 17.5 քառ. մետր մակերեսով կիսակառույց շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.292 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքին` բացառապես որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.

2) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման 100 000 դրամ գումարը ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2017
N 287-Ա
Որոշում